Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 40 հազար մարդ է տեղահանվել

Արցախի խորհրդարանում լսվել է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը

Մայիսի 21, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 40 հազար մարդ է տեղահանվել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
312
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին կայացած ԱՀ խորհրդարանի նիստում, ի թիվս մի շարք օրինագծերի, օրակարգում նաեւ մարդու իրավունքների պաշտպանի 2021 թ. գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն ու «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծն էին, որոնք հավանության արժանացան պատգամավորների կողմից:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությանը՝ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ 2021 թ. առանձնացել է հետպատերազմական ժամանակաշրջանին բնորոշ իրավիճակներով եւ իրադարձություններով, որոնք իրենց «հետքն են թողել» նաեւ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա: Մասնավորապես՝ մարդու իրավունքների եւ ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոք-դիմումների ուսումնասիրություն եւ քննարկում, խոշտանգումների կանխարգելում, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, բռնի տեղահանված անձանց, հասարակության խոցելի խմբերին դասվող անձանց իրավունքների պաշտպանություն, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետեւանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանք եւ արտահերթ զեկույցների պատրաստում, մարդու իրավունքների եւ ազատությունների հանրային իրազեկում:

Ըստ Գ. Ստեփանյանի՝ ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների, կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում Արցախի ՄԻՊ հաստատության հնարավորությունները սահմանափակվել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Շուշիի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները եւ կալանավորված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն եւ շարունակել պատիժը կրել կամ կալանքի տակ գտնվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներում: «Թեեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենքով սահմանված՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում իրականացվել է նշված անձանց իրավունքների եւ ազատությունների մշտադիտարկում, այնուամենայնիվ, առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու եւ կապ պահպանելու իրավունքի լիարժեք իրագործման, դատապարտյալների եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի եւ հատկապես օրենսդրությամբ պաշտպանական կողմի համար սահմանված իրավունքների իրացման տեսանկյունից»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվել է մոտ 40 000 մարդ: Ասել է թե՝ խախտվել են սահմանադրությամբ, օրենսդրությամբ եւ միջազգային իրավական ակտերով սահմանված սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության եւ ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող իրավունքները: Չնայած պետության կողմից գործադրվող ջանքերին, բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուկների եւ մի շարք այլ հարցերի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով անհետ կորած եւ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ցուցակների պարբերաբար թարմացումը, պետական մարմիներին եւ միջազգային կազմակերպություններին տրամադրել համապատասխան զեկույցներ: Միեւնույն ժամանակ ակտիվ եւ օպերատիվ աշխատանքներ են տարվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետեւանքով Արցախի ժողովրդի իրավունքների կապտագույն խախտումները փաստագրելու եւ դրանք միջազգային ատյաններին ներկայացնելու ուղղությամբ: Արձանագրված յուրաքանչյուր դեպքով պաշտպանի հաստատությունը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով, ներկայացրել դեպքերի մանրամասներն ու նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին:

Գեղամ Ստեփանյանը խորհրդարանում բարձրաձայնեց նաեւ այն մասին, որ 2020 թ. նոյեմբերից սկսած՝ Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջանների գյուղերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետեւանքով տուժել են մի շարք բնակարաններ եւ հասարակական նշանակության շինություններ: «Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է նաեւ «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը: Արդյունքում՝ սպանվել են մարդիկ, խախտվել եւ ճնշվել են նրանց գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքները,- ընդգծեց նա:- Սրան զուգահեռ՝ հակառակորդը տարբեր մոթոդների կիրառմամբ շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ՝ նպատակ հետապնդելով  վախի եւ հուսահատության մթնոլորտ ձեւավորելու խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելու մարդկանց լքել իրենց մշտական բնակավայրերը»:

Արժանահիշատակ են Ադրբեջանի բռնազավթած հայկական բնակավայրերում Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական հուշարձանները բարբարոսաբար ոչնչացնելու, գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց` կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների եւ դատավարությունների, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցները, որոնք տարածվել են Միավորված ազգերի կազմակերպությունում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ:                                    

Թեգեր: ագրեսիաագրեսորԱրցախբնակչությունԳեղամ Ստեփանյանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Տասնօրյա կառավարության փրկարար ուժը

Տասնօրյա կառավարության փրկարար ուժը

Կարեւոր ու անգնահատելի աջակցություն

Կարեւոր ու անգնահատելի աջակցություն

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist