Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի ժողովուրդը բացառիկ տեր է

Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի է

Մայիսի 25, 2022
Տարածաշրջան
Արցախի ժողովուրդը բացառիկ տեր է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանավեճերն ակտիվացան, ընդ որում՝ ոչ միայն հայկական հանրապետություններում: Վերոնշյալ միտումն արդեն ավանդույթ է դարձել եւ հաջորդում է յուրաքանչյուր բանակցային փուլին: Այս առումով բացառություն չէր կարող լինել բրյուսելյան վերջին հանդիպումը: 44-օրյա ագրեսիայից հետո Հայաստանի ու Արցախի հանրություններն առանձնակի ուշադրություն եւ գերզգայունություն են դրսեւորում այդ հիմնարար սկզբունքի հարցում, որի պրիզմայից էլ գնահատում են ցանկացած հանդիպում եւ դրանց արդյունքների մասին տարածվող տեղեկատվությունները:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը բանակցությունների արդյունքները ներկայացնում է իր շահերի մեկնակետից: Ահավասիկ՝ Ադրբեջանի պաշտոնաթող արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովի օրինակը: Վերջինս հայտարարել է, թե հանդիպումը շատ դրական արդյունքներ է տվել Բաքվի համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանի բնակչությունը «հասկանում է, որ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հարցը լուծված է, եւ այնտեղ ապրող հայերը պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն»:

Այս թեզը նոր չէ, այն պարբերաբար կրկնում է Բաքվի առաջնորդը: Ըստ այդ խոսքերի տրամաբանության՝ Ադրբեջանն իր «ավագ եղբոր», դաշնակիցների եւ միջազգային ջիհադիստ ծայրահեղականների հետ միասին Արցախի ժողովրդի դեմ կիրառած ագրեսիայի արդյունքում լուծել է Արցախի հիմնահարցը: Քաղաքակիրթ աշխարհը, բնականաբար, գերագույն ցանկության դեպքում էլ չի կարող ընդունել այդ ձեւակերպումը, հակառակ դեպքում այն կնշանակի ոչնչացնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համաշխարհային ողջ առաջադեմ ճարտարապետությունը, որը ձեւավորվել է հազարամյակների ընթացքում: Ուստի արեւմտյան երկրները օրինաչափորեն հայտարարում են, որ արցախյան հիմնահարցը կարգավորված չէ:

Սակայն հարցն այստեղ ունի մեկ այլ՝ շատ ավելի կարեւոր կողմ: Ադրբեջանը խոսում է անհնարինի մասին: Մամեդյարովի շուրթերով Արցախի ժողովրդին առաջարկում են ընդունել հերթական անգամ ցեղասպանվելու կամ լավագույն դեպքում՝ էթնիկ զտման եւ ադրբեջանացման գործընթաց: Իսկ նման հայտարարություններին Արցախի ժողովուրդը պատասխանել է իր անկախացումից ի վեր եւ այն շարունակում է անել նաեւ այսօր: Մամեդյարովի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը բառացի կրկնեց նախորդ տարվա դեկտեմբերին նախագահի արած հայտարարությունը եւ հիշեցրեց, որ նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաեւ Արցախի թիվ մեկ ներկայացուցչական կառույցը՝ ԱԺ-ն: Ահավասիկ.

«-Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման եւ զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերն Արցախի ժողովուրդն է։

-Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ անընդունելի է։

-Ոչ միայն կարգավիճակի, այլեւ ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր»։

ԱՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին եւ մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։ Արցախից պարբերաբար հնչեցվող այս կարծիքը, թերեւս, ավելորդ անգամ հաստատում է այն հանրահայտ ճշմարտությունը, որ Արցախի Հանրապետության ճակատագիրը որոշողն Արցախի ժողովուրդն է: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ տարածաշրջանում համագործակցություն հաստատելու ուղղությամբ բանակցություններն առաջ տանելու, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում շոշափելի արդյունքի հասնելու համար պետք է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի քննարկումն անջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից: Արցախի հիմնահարցի վերջնական լուծումը հնարավոր է գտնել միայն միջազգայնորեն ճանաչված Մինսկի խմբի ձեւաչափում՝ բանակցությունների միջոցով, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է նաեւ երկկողմ ձեւաչափով՝ երրորդ երկրների աջակցությամբ կամ միջնորդությամբ:

Թեգեր: Արցախկարգավիճակճանաչումպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Նոր հնարավորություններ կստեղծվեն

Նոր հնարավորություններ կստեղծվեն

Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում

Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist