Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ահաբեկչական պատասխան քաղաքակիրթ Եվրոպային

Բաքվին կառուցողական դաշտ բերելու ձգձգվող ժամանակը հայ զինվորների կյանքեր է արժենում

Մայիսի 31, 2022
Տարածաշրջան
Ահաբեկչական պատասխան քաղաքակիրթ Եվրոպային
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
201
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի վերջին տասնօրյակում հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Բաքվից տարածվող կեղծ լուրերի հանգրվանը եղավ Առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին ադրբեջանցի նշանառուի գնդակից շարքային Դավիթ Վարդանյանի սպանությունը: Դրանից ընդամենը մեկ օր առաջ մուսաֆաթական Ադրբեջանի հռչակման տարելիցին Իլհամ Ալիեւը եւ Թայիփ էրդողանը Բաքվում հերթական անգամ հպարտացան Արցախի ժողովրդի դեմ կազմակեպած համատեղ ագրեսիայի արդյունքներով՝ այն բնորոշելով երկու պետությունների եղբայրության խորհրդանիշ: Իր ծայրահեղական  դատողություններում Բաքվի առաջնորդն ավելի առաջ գնաց եւ կրկնեց ցնորամտության արգասիք հիշեցնող իր հայտնի դատողությունները, ըստ որոնց՝ 100- ամյա պատմություն ունեցող արհեստածին Ադրբեջանին են պատկանում ՀՀ ներկայիս սահմաններում գտնվող որոշ տարածքներ:

Սրան հետեւեցին ադրբեջանցի նշանառուի թիրախավորված կրակը եւ հայ զինծառայողի սպանությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միանգամից հանդես եկավ հերքման հայտարարությամբ՝ պնդելով, թե ադրբեջանական զինուժը հրադադարը չի խախտել: Այստեղ աչք է ծակում Բաքվի ցինիկ պահվածքը: Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության այդ հայտարարությունը, ըստ էության, շաբաթներ շարունակ ՀՀ ՊՆ-ի՝ հրադադարի խախտման մասին ադրբեջանական կեղծ լուրերի հերքման հայտարարությունների կրկնօրինակումն էր:

Հայաստանի Հանրապետությունը հերթական սադրանքի մեջ տեսավ իրավիճակը ապակայունացնելու փորձ եւ դեպքի հաջորդ օրը ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ամրագրեց. «Կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը եւ ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն»։

Փաստ է, որ Ադրբեջանը յաթաղան է ճոճում այն ժամանակ, երբ բանակցային գործընթացում իր օգտին առավելագույն արդյունքներ չի կարողանում ապահովել: ՀՀ հարավարեւելյան սահմանին, որտեղ սովորաբար հարաբերական կայուն վիճակ էր արձանագրվում, նման սադրանքի գնալը նշանակում է իրավիճակն ապակայունացնելուն միտված հստակ քայլ, այլ կերպ ասած՝ ուժի պարտադրանքով բանակցային գործընթաց վարելու փորձ, որը դատապարտված է ձախողման, քանի որ հակասում է ոչ միայն միջազգային համապատասխան իրավական նորմերին, այլեւ մարդկության ողջ պատմության ընթացքում արձանագրված բանակցային գործընթացների հայտնի բարոյական կանոններին:

Մյուս կողմից էլ ամենեւին պատահական չէ, որ Ադրբեջանը նման քայլի գնաց բրյուսելյան հանդիպումից հետո, երբ արձանագրվեց որոշակի առաջխաղացում խաղաղության հաստատման ուղղությամբ գործողություններում, ինչի արդյունքում կազմակերպվեց առաջին երկկողմ հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի՝ ահաբեկչության դասական կանոններով իրականացրած այս քայլն ուղիղ պատասխան էր Բրյուսելի միջնորդական ջանքերին, որոնք առավել ակտիվացել էին վերջին օրերին: Ադրբեջանը Եվրոպայի եւ քաղաքակիրթ աշխարհի խաղաղարար ջանքերին պատասխանում է ահաբեկչությամբ, ինչը չտեսնելու իրավունք աշխարհը չունի: Ինքնիշխանությունից զրկված Ադրբեջանը չի կարող չշարունակել իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Անկարան այսօր դեմարշ է հայտարարել Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին՝ փորձելով առավելագույնը կորզել իր պետության շահի եւ ծանրագույն վիճակում գտնվող տնտեսության համար:

Փաստորեն, միջազգայի հանրության կողմից 44-օրյա ագրեսիային ըստ էության չարձագանքելը եւ ոչ համարժեք գնահատականներ հնչեցնելը թյուրքական զույգի ձեռքերն ազատել են, եւ նրանք արդեն բացահայտ արհամարհում են միջազգային քաղաքակիրթ հանրությանը, հասել են այն աստիճանի, որ Եվրոպային դեմարշն անում են հայ զինվորին կյանքից զրկելու միջոցով:

Կպատասխանեն Բրյուսելը եւ եվրոպական կառույցները Ադրբեջանի նման վարգաքծին՝ հայտնի չէ, բայց որ Հայաստանը պետք է պատասխանի՝ միանշանակ է: Եթե Ադրբեջանը խաղաղության բանակցություններն այդ ձեւով է հասկանում, ապա Հայաստանը պարտադրված է խոսել իր լեզվով: Դավիթ Վարդանյանը զոհվեց, քանի որ մինչ այդ Երասխում եւ Քարագլխում, Շուշիի հարակից հատվածներում կատարված նման սադրանքներին չհետեւեցին ՀՀ ԶՈւ եւ ԱՀ ՊԲ պատժիչ գործողությունները: Հայկական կողմն ակնկալում էր, որ Ադրբեջանը վերջապես կառուցողական քայլերին կապավինի, սակայն նման միջադեպերի հետեւողական կրկնվելը հակառակի մասին է փաստում, իսկ հակամարտության 30-ամյա փորձը խոսում է այն մասին, որ ադրբեջանական զինուժը լավ է հասկանում միայն ստացած համարժեք պատասխանը:

Հայաստանը նաեւ առաջ է քաշում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման եւ սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, սակայն այդ գործընթացը ժամանակատար է, իսկ դեպքերը փաստում են, որ ժամանակը ի հաշիվ հայ զինծառայողների կյանքերի է:

Թեգեր: ԱդրբեջանահաբեկիչներահաբեկչությունԵԱՀԿԵվրոպասահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչպես արտերկրից դեղորայք ստանալ

Ինչպես արտերկրից դեղորայք ստանալ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist