Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Էրդողանը չի թաքցնում Ադրբեջանի խժռումը

Երբ անկախության օրը կորցնում ես ինքնիշխանության վերջին նշույլները

Հունիսի 1, 2022
Տարածաշրջան
Էրդողանը չի թաքցնում Ադրբեջանի խժռումը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
183
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմում Իլհամ Ալիեւը ոչ թե հաղթանակ տարավ Արցախում, այլ տանուլ տվեց ողջ Ադրբեջանը: Նա իր գործընկեր պետությունների եւ ջիհադական ծայրահեղականների հետ չկարողացավ ագրեսիայով Արցախի հիմնահարցը լուծել, բայց դրա փոխարեն իր ինքնիշխանությունն ամբողջությամբ հանձնեց Թուրքիային: Մայիսի 27-ին՝ 2018 թ. մուսաֆաթական Ադրբեջանի հռչակման օրը, Բաքվում կազմակերպված «Տեխնոֆեստի» ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փակեց անկախ Ադրբեջանի պատմության վերջին էջը եւ տվեց Թուրքիայի վիլայեթ Ադրբեջանի նոր դարաշրջանի մեկնարկը:

Իր ելույթում Թուրքիայի առաջնորդը նախ հիշեց, որ մուսաֆաթական Ադրբեջանը ստեղծվել է շնորհիվ այն բանի, որ Կովկասյան իսլամական բանակը Նուրի փաշայի հրամանատարությամբ կռվեց Ադրբեջանում: Այդ պատմական ակնարկով Էրդողանը հիշատակեց Շուշին, Գանձակը, Վարանդան եւ Բերձորը: «Մենք միասին կռվել ենք 1915 թ. Չանաքքալեում, 1918 թ.՝ Գյանջայում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում,- Արեւմտյան Հայաստանում եւ մուսաֆաթական Ադրբեջանում կազմակերպած ցեղասպանությունների մասին ներկաներին հիշեցրեց Էրդողանը եւ հավելեց.- Սա մեր հողն է, ինչպես Անատոլիան: Սա մեր հայրենիքն է, ինչպես Թուրքիան։ Սա մեր հողն է, ինչպես այն վայրերը, որտեղ մենք ծնվել ենք»:

Այս հայտարարությամբ Թուրքիայի առաջնորդը ի լուր աշխարհի եւ ի գիտություն Ալիեւի միանշանակ ամրագրեց, որ Թուրքիան է Ադրբեջան պետության ստեղծման հեղինակը, եւ այդ հողերը պատկանում են Թուրքիային: Պատահական չէր նաեւ նրա՝ Արեւմտյան Հայաստանը «Անատոլիա» անվան տակ եւ Մեծ եղեռնի տարեթվի համատեքստում հիշատակելը:

Թուրքիայի նախագահը սահուն անցում կատարեց Արցախյան 44-օրյա պատերազմին՝ հիշատակելով «Բայրաքթար» ԱԹՍ-ների դերակատարությունը Արցախի դեմ ագրեսիայում եւ հատուկ շնորհակալություն հայտնելով իր փեսա Սելջուկ Բայրաքթարին եւ նրանց ընտանիքին, որոնք հանդիսավոր կերպով նստած էին հյուրերի առաջին շարքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդների եւ նրանց ընտանիքների անդամների հետ: Էրդողանն առավել քան թափանցիկ ակնարկեց եւ ավելորդ անգամ հաստատեց, որ Արցախում 44-օրյա ագրեսիայի հրահրողն ու պատերազմի ելքն ապահովողը հենց Թուրքիան է եղել: Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն արդեն լիովին թոթափել է արցախյան ագրեսիայում իր առաջնային դերակատարությունը թաքցնելու բարդույթը եւ այն ներկայացնում է որպես երկու երկրների ձեռքբերում:

Ալիեւն էլ հպարտությամբ նշեց, որ Սելջուկ Բայրաքթարը մայիսի 27-ի նախօրյակին եղել է Շուշիում եւ իր աչքերով տեսել ու համոզվել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են միասին լուծել ցանկացած խնդիր: Էրդողանի խոսքի գագաթնակետը դարձավ այն արտահայտությունը, ըստ որի՝ 85 մլն թուրքերի սրտերը տրոփում են, երբ լսում են «Ղարաբաղ» բառը, եւ որ իրենք ուրիշի հողերի վրա աչք չունեն, բայց եւ թույլ չեն տա իրենց հողերը զավթել:

Մեծ Հայքի տարածք միջնադարում մոնղոլական եւ սիբիրյան տափաստաններից ներխուժած թյուրքական ցեղերի ներկայացուցիչը, ապրելով հայերի եւ նրանց հարեւան մյուս բնիկ ժողովուրդների պատմական տարածքներում, հայտարարում է, որ աչք չունի այլ ժողովուրդների հողերի վրա: Տարածաշրջանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատմությանը քաջածանոթների համար դա անհեթեթություն կգնահատվի, բայց ոչ  մնացած աշխարհի համար: Սա լավ գիտեն թյուրքական պետությունների առաջնորդները եւ, կեղծիքը պարբերաբար կրկնելով, փորձում են այն ներկայացնել իրականության փոխարեն:

Ուրիշի հողի վրա աչք չունենալու մասին է խոսում մի երկրի ղեկավար, ով ապահովել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասի, Կիպրոսի  եւ Սիրիայի հյուսիսային հատվածների բռնազավթումը, պատերազմ է մղում Լիբիայում եւ ներկայում էլ ներխուժել է եւ փորձում է հաստատվել հյուսիսային Իրաքում:

Մայիսի 27-ին Բաքվում տեղի ունեցածը միջազգային հանրության կողմից թյուրքական պետությունների ծավալապաշտական եւ զավթողական քաղաքականությանը գնահատական չտալու հետեւանքն է: Իսկ այդ քաղաքականությունը ոչ միայն արդեն լեգալացվում է, այլեւ ստանում է ինստիտուցիոնալ մակարդակ՝ բարձրացնելով տարածաշրջանում եւ ողջ աշխարհում ապակայունացումների ու պատերազմների ռիսկերը: Թուրքիան իր ծավալապաշտական գործողություններն իրականացնում է պատերազմներով եւ  «եղբայրաբար», ինչպես արեց Ադրբեջանին ինքնիշխանությունից զրկելիս:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիապատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Ու ելավ որպես հավերժության կանչ՝ մի արնոտ կակաչ»…

«Ու ելավ որպես հավերժության կանչ՝ մի արնոտ կակաչ»…

Վրաստանը «Բորժոմին» գնում է Ռուսաստանից

Վրաստանը «Բորժոմին» գնում է Ռուսաստանից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist