Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ուկրաինական ճգնաժամը՝ Անկարայի ծավալապաշտական գործողությունների խթան

ՀՀ սահմանին կատարվողն Ադրբեջանի տխրահռչակ «ձեռագիրն» է

Հունիսի 4, 2022
Տարածաշրջան
Մեր տարածաշրջանին այսօր առավել քան անհրաժեշտ է կայունությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
88
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարօրինակ կլիներ, եթե ծավալապաշտական քաղաքականություն որդեգրած Թուրքիայի այսօրվա իշխանությունները չօգտագործեին ուկրաինական ճգնաժամն իրենց քաղաքականությունն առաջ տանելու համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է դեպի Ուկրաինան, թուրքական զորքերը մի քանի շաբաթ առաջ ներխուժեցին Իրաքի քրդական տարածքներ, իսկ մայիսի 3-ին էլ սկսեցին հարձակումը Սիրիայում՝ Հալեպի նահանգի հյուսիսային հատվածում:

Թուրքական զինված ուժերը ծանր հրետանու կիրառմամբ, «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության եւ նրա համակիրների աջակցությամբ հարձակում են գործել Իդլիբի հարավային գյուղերի վրա: Հունիսի 3-ին արդեն Թուրքիայի ԶՈւ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել Հալեպի հյուսիսային շրջանում գտնվող Թալ Ռիֆաթ քաղաքի պոլիկլինիկան, որտեղ տեղակայված է նաեւ ռուսական ռազմաբազան: Սիրիական պետական SANA լրատվամիջոցն էլ տեղեկացնում է, որ Ռաքքայի հյուսիսային գյուղերում տեղակայված թուրքական զինուժը եւ նրա հովանավորած զինված խմբավորումները ծանր հրետանիով հրետակոծել են միջազգային ավտոմայրուղու (M4) վրա գտնվող Աբու Նիթունա եւ Ալ-Թարվազիա գյուղերի բնակելի թաղամասերը, ֆրանսիական «Lafarge» գործարանի եւ Այն Իսա շրջանի շրջակայքը:

Ստեղծված իրավիճակում Սիրիան լքած ԱՄՆ ստորաբաժանումները վերադարձել են այս երկրի հյուսիսում գտնվող քրդաբնակ շրջաններ։ Սիրիական բանակի ստորաբաժանումներն էլ արդեն տեղափոխվել էին Թել Ռիֆաթ քաղաք եւ Հալեպի հյուսիսային շրջաններ։ Իրականություն են դառնում ռազմական փորձագետների կանխատեսումները, ըստ որոնց՝ պաշտոնական Անկարան օգտվելու էր Ուկրաինայում սկսված հակամարտությունից եւ ռազմական գործողություններ էր սկսելու հատկապես ՌԴ-ի հետ շփման կետեր ունեցող տարածաշրջաններում: Այսօր ՌԴ-ն եւ Թուրքիան, անմիջական շփման մի քանի կետից բացի, մոտ են կանգնած Եվրասիա աշխարհամասի շատ տարածաշրջաններում՝ Սիրիա, Լիբիա, Արցախ, Աֆղանստան, Միջին Ասիա:

Լիովին օրինաչափ էր, որ Սիրիայում Թուրքիայի առաջին հարվածները եղել են այն բնակավայրի վրա, որտեղ տեղակայված է ռուսական բազան: Սիրիայում Թուրքիան ցանկանում է խախտել այն շփման գիծը, որը գծվել է, ըստ էության, ՌԴ-ի հետ միասին, եւ որի մյուս կողմի անվտանգության պահպանմանը մասնակցում են Սիրիայում ռուսական զորքերը: Թուրքիայի ռազմական գործողության մյուս ուղղությունն էլ Սիրիայի քրդաբնակ շրջաններն են, որոնց անվտանգությունն էլ ԱՄՆ-ն է ապահովում:

Այստեղ պետք է արձանագրել, որ իրավիճակը հանդարտ չէ նաեւ Թուրքիա-ՌԴ շփման մեկ այլ կետում՝ Արցախում եւ ՀՀ-Ադրբեջան սահմանին: Պաշտոնական Բաքուն արդեն մեկ ամիս է՝ ամենօրյա ռեժիմով սուտ տեղեկատվություն է տարածում, թե, իբր, հայ-ադրբեջանական սահմանին հայկական ուժերն ամեն օր խախտում են հրադադարը: Այդ հաղորդագրությունների կեղծ լինելն ակնհայտ է, այն պարզ պատճառով, որ ՀՀ զինված ուժերը հետպատերազմյան ժամանակահատվածում օրինաչափորեն չեն ցանկանա քայլեր անել իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ, առավել եւս, երբ ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին:

ՀՀ սահմանին կատարվողն Ադրբեջանի հանրահայտ ձեռագիրն է, որն իր բոլոր նախահարձակ գործողություններից առաջ կեղծ տեղեկատվություն էր տարածում, իբր, հայկական ուժերի հարձակման վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն այդ կերպ նախանշում է լարվածության մակարդակի աճ, որը չի կարող չդիտարկվել որպես ուկրաինական ճգնաժամի համատեքստից դուրս եւ պատերազմող Ռուսաստանի դեմ գործողություն:

Լիովին օրինաչափ է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկը համընկավ Դոնբասի ուղղությամբ ուկրաինական ուժերի անհաջող հակահարձակման փորձի հետ: Միանշանակ է, որ ուկրաինական ճգնաժամի երկարումը մեծացնելու է լարվածության մակարդակը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՈւկրաինասահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Մրցակցային պայմանների անկատարությունը եւս խնդիր է

Հունաստանի հետ «հեռակա կռիվը» հնարավոր է

Հունաստանի հետ «հեռակա կռիվը» հնարավոր է

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist