Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Սեղանի շուրջ արդիական զենքերը չեն «խոսում»

Ուժերի հավասարակշռության խախտումը՝ տարածաշրջանային ապակայունացման գործոն

Հունիսի 29, 2022
Տարածաշրջան
Սեղանի շուրջ արդիական զենքերը չեն «խոսում»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Ադրբեջանին հաջողվել էր խախտել տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը՝ կուտակելով զգալի չափով ավելի սպառազինություն: Ճակատամարտի ելքի վրա հատկապես ազդեցություն ունեցան «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք ներմուծվել էին սեպտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ, եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը չհասցրեց ապահովել դրանց հակազդման միջոցները:

2020 թ. պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել, եւ այդ մասին պարբերաբար հայտարարում է Իլհամ Ալիեւը երկրի զինուժի հետ հանդիպումների ժամանակ: Օրերս այցելելով Արցախի օկուպացված Քարվաճառի շրջան՝ հայտարարեց, թե Բաքուն ամենաարդիական զինատեսակների ձեռք բերման պայմանագրեր է կնքել: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերն արդեն իրականացվում են, Ադրբեջան են բերվում նոր զենք եւ արդիական զինտեխնիկա: Վերջինս նաեւ հպարտացավ, որ Արցախի օկուպացված շրջաններում Ադրբեջանի զինուժի նոր ստորաբաժանումներ են ձեւավորվում, եւ չմոռացավ խոսել 44-օրյա պատերազմի մասին՝ մեկ անգամ եւս փորձելով ինքն իրեն եւ ադրբեջանցի զինծառայողներին համոզել, որ իրենք են ապահովել ճակատամարտի ելքը, այլ ոչ թե Թուրքիան՝ ջիհադիստ ծայրահեղական զինյալների հետ միասին: Նա նույնիսկ ներկայացրեց ակնհայտ սուտ տեղեկություն, թե, իբր, ադրբեջանցի զինվորները չեն փախել մարտի դաշտից: Քարվաճառ կատարած այցի ժամանակ Ալիեւն ավելի «առաջ գնաց» իր դատողություններում եւ հայտարարեց, թե միջազգային հարաբերություններում կարեւոր դերը պատկանում է ուժի գործոնին:

Արված վերջին արտահայտությունը բացահայտում է Հայաստանի հետ ընթացող բանակցություններում Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը: Նա ձգտում է ուժի դիրքերից խոսել բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով առաջ տանել միայն իր երկրին ձեռնտու թեզերը: Սակայն Բաքվի առաջնորդն ուշ թե շուտ ստիպված է հասկանալ, որ բանակցությունների սեղանին զենքը չի գործելու, այլ՝ պատմաիրավական հիմքերը եւ փաստերը: Սեղանի շուրջ արդիական զենքերը չեն «խոսում»: Ի դեպ, դրանք որոշիչ չեղան նաեւ Արցախի խնդրի հանգուցալուծման հարցում, եւ պատերազմի հետեւանքով ոչ միայն չլուծվեց Արցախի հիմնահարցը, այլեւ ավելի խորացավ՝ Ադրբեջանի ու դաշնակից ուժերի միջոցով Արցախի նորանոր տարածքներ օկուպացնելու, կատարված ռազմական հանցագործությունների հետեւանքով:

Սպառազինվելուն զուգահեռ՝ Ադրբեջանն իր բանակն ամբողջությամբ տանում է Թուրքիայի զինուժի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներքո եւ վերջինիս հետ փորձում ձեւավորել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության վեկտորը: Բնականաբար, կրկին ՆԱՏՕ-ի ստանդարտների ներքո: Հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հայտնեցին, որ 2022 թ. հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը համատեղ «Eternity-2022» զորավարժություններ կանցկացնեն: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների պլանների համաձայնեցման վերաբերյալ առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Նմանատիպ զորավարժություն էր անցկացվել նաեւ 2021 թ. հոկտեմբերին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովման եւ երեք երկրների զորամասերի փոխգործունակությունն իրականացնելու սցենարով։

Պետության հիմնական ռեսուրսները ներդնելով սպառազինության եւ ռազմական արդյունաբերության զարգացման վրա՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն խախտում են ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում Հայաստանի, այլեւ ՌԴ-ի հետ, որն ավանդաբար ուշադրություն է դարձնում իր սահմանների անմիջական հարեւանությամբ ընթացող ռազմական տեղաշարժերին՝ այն համարելով իր անվտանգության ապահովման գոտի: Տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի քայլերի մասին խոսեց նաեւ ՀՀ վարչապետը նախօրեին տրված ասուլիսում: Այսօր Բաքուն եւ Անկարան ավելացնում են տարածաշրջանի լարվածությունը, քանի որ այդ զորավարժությունները եւ ՆԱՏՕ-ի չափանիշների տակ Ադրբեջանի զինված ուժերի տեղափոխումը մեկ նպատակ ունեն՝  տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացում, որին վաղ թե ուշ պարտադրված է լինելու պատասխանել նաեւ Ռուսաստանը: Հետեւաբար, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտումը սպառնում է նոր ապակայունացմամբ, ինչը տրամագծորեն հակառակն է Անդրկովկասը խաղաղության շրջանի վերածելու Անկարայի եւ Բաքվի հայտարարություններին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիաճանաչումՆԱՏՕպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեւանը մաքրելու «դեղատոմսը» գտնված է

Սեւանի խնդիրների լուծումը սրտացավություն է պահանջում

«Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

«Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist