Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տեղեկատվական պատերազմում ցանկացած «կրակոց» վտանգավոր է

Եվ էական հետեւանքներ է ունենում ողջ տարածաշրջանի կայունության վրա

Հուլիսի 8, 2022
Տարածաշրջան
Տեղեկատվական պատերազմում ցանկացած «կրակոց» վտանգավոր է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
212
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման վերաբերյալ պաշտոնական Բաքվից գրեթե ամեն օր տարածվող ապատեղեկատվությունը  հետապնդում է մեկ նպատակ՝ որոշակի ազդեցություն ունենալ սահմանազատման, սահմանագծման եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացների վրա: Ադրբեջանը փորձում է ուժի կամ պատերազմի սպառնալիքի իմիտացիայով բանակցային գործընթացում իրեն շահեկան պայմաններ ապահովել:

Օրերս Բաքուն անցավ բացահայտ շանտաժի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ բեմադրելով զինվորական խորհրդակցության շոուն, որի ժամանակ վերջինս իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերին հանձնարարեց պատրաստ լինել «հայ ռեւանշիստական ուժերի հնարավոր սադրանքները կանխելուն»։ Այս հայտարարությունը Ադրբեջանի որդեգրած կեղծարարի գործելաոճի տրամաբանական շարունակությունն է, որն ամեն օր կրկնվում ու զարգացվում է հայկական ուժերի կողմից հրադադարը խախտելու մասին ապատեղեկատվություն տարածելով: Հայկական զինուժի կողմից հրադարի խախտման մասին կեղծ լուրերին եւ հայտնի խորհրդակցությանը հետեւեց Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի՝ հրադադարի ռեժիմի իրական խախտման դեպքը, երբ ադրբեջանցի դիրքապահները թիրախավորել էին գյուղի վարչական ղեկավարի անձնական ավտոմեքենան, որը վնասվել էր:

Ադրբեջանից տարածվող կեղծիքը, բնականաբար, կյանքի է կոչվում որոշակի տեղեկատվական ապահովմամբ: Առանձնակի ուշադրության է արժանի փաստը, որ ադրբեջանական ապատեղեկատվության թակարդում հետեւողականորեն «ընկնում» է ՌԴ պետական թիվ մեկ լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը: Այս երեւույթը, թերեւս, առանձին դիտարկման կարիք չունենար, եթե վերջերս չարձանագրվեր մտահոգիչ փաստը: ՏԱՍՍ-ը պարտադիր հրապարակում է Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադարարը խախտելու մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները եւ մի քանի ժամ անց՝ նաեւ ապատեղեկատվության վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հերքումները: Հավասարակշռության պահպանման այս գործելաոճը խախտվեց հուլիսի 5-ին, երբ ՏԱՍՍ-ը չանդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական  զինուժի հրադադարի իրական խախտման փաստին, սակայն պարտաճանաչորեն հրապարակեց Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ միջադեպի հերքման տեքստը՝ թյուրիմացության մեջ գցելով հենց իր ընթերցողին, որն արդեն սովորել էր, որ նախ տեղեկանում էր սահմանային միջադեպի մասին լուրին, հետո միայն՝ հերքմանը: Վերջին դեպքում ՌԴ պետական լրատվամիջոցը հրապարակեց միայն Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերքման հայտարարությունը, եւ ՏԱՍՍ-ի ընթերցողն այդպես էլ չիմացավ, թե ինչ է հերքում Բաքուն: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման վրիպակ է թույլ տալիս Ռուսաստանի պետական թիվ մեկ լրատվամիջոցը, ինչն օրինաչափորեն լուրջ ենթադրությունների եւ դատողությունների հիմք է տալիս:

Այս փաստն ուշադրության է արժանի նաեւ այն պատճառով, որ հունիսի վերջին Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովը, ի պատասխան Ադրբեջանի բողոքի նոտայի, ստիպված եղավ ներողություն խնդրել Բաքվից, որ «Սոլովյով Live» հաղորդման շրջանակներում հարցազրույց էր վարել միայն Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ եւ, հավասարակշռությունը չպահպանելով, զուգահեռ չէր ներկայացրել Բաքվի տեսակետն արտահայտող ադրբեջանցի պաշտոնյայի խոսքը: Այլ կերպ ասած, ՌԴ-ում պետական քաղաքականության գիծ է արցախյան հակամարտության հարցում կողմերի միջեւ հավասարակշռության պահպանումը, հետեւաբար՝ պետական առաջատար լրատվական գործակալության աշխատանքում արձանագրված նման միակողմանի մոտեցումը չէր կարող ուշադրությունից վրիպել նաեւ ՏԱՍՍ-ի դեպքում:

Վերոշարադրյալի ֆոնին լիովին օրինաչափ էր, որ նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ-ի եւ ՌԴ-ի ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջնահերթ մտքեր փոխանակվեցին հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցի շուրջ: Հեռախոսազրույցի առանցքային թեման նաեւ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային եւ նյութատեխնիկական կապերի վերականգնման հարցերն էին, ինչի համատեքստում քննարկվել են նաեւ Վիեննայի վերջին հանդիպմանը Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների ձեռք բերած պայմանավորվածությունները: Նույն օրը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը ռուսական «NEWS.ru»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի գործունեությանը՝ հայտնելով, որ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության վերականգնման տարբեր ասպեկտների վերաբերյալ։ «Ինչպես հայտնի է, քննարկվում է նաեւ տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության մեկնարկը՝ ի շահ Ադրբեջանի, Հայաստանի եւ նրանց հարեւանների»,- հայտնել էր Զայցեւը։

Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթացին, միանշանակ է, որ էականը դրա հիմքում ընկած արցախյան հակամարտության գերզգայուն խնդիրն է, որն իր հանդեպ պահանջում է երրորդ երկրների հավասարակշռված քաղաքականություն, հատկապես երբ խոսքը կարգավորման գործընթացում առանցքային եւ առաջատար դերակատարություն ունեցող պետության մասին է: Անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ 44-օրյա արցախյան երրորդ պատերազմից հետո սկսված տեղեկատվական պատերազմում ցանկացած «կրակոց» էական հետեւանքներ է ունենում ողջ տարածաշրջանի կայունության վրա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: Ադրբեջանպատերազմտեղեկատվական պատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Կապսի ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա»

«Կապսի ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա»

Լուրջ փոփոխություններ ՌԴ քաղաքականության մեջ

Լուրջ փոփոխություններ ՌԴ քաղաքականության մեջ

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist