Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թեհրանյան հանդիպում… «+3» ձեւաչափով

Տարածաշրջանային խնդիրները՝ Պուտին-Ռաիսի-Էրդողան հանդիպման առանցքում

Հուլիսի 14, 2022
Տարածաշրջան
Թեհրանյան հանդիպում… «+3» ձեւաչափով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուս-ուկրաինական հակամարտության թեժ փուլում Հարավային Կովկասի հարակից խոշոր պետություններն ակտիվացրել են հարաբերությունների կարգավորման նպատակով երկխոսություններն ու համագործակցության ձեւաչափերը: Այն ավելի շուտ տարածաշրջանում ներքին լարվածության աճի եւ չլուծված խնդիրների առկայությամբ է բացատրվում: Միանշանակ է, որ այդ գործընթացների համատեքստում նաեւ Արցախի չլուծված հիմնահարցն է, որին փոխկապակցված են տարածաշրջանային մի շարք գործընթացներ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությունը, տրանսպորտային հաղորդակցության եւ էներգակիրների տարանցման նոր ուղիների բացման ծրագրերը: Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Եվրոպայում սկսված էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար առաջնային պլան է մղվել հարավկովկասյան էներգետիկ ուղիների գործարկման հարցը:

Վերոշարադրյալի համատեքստում էականորեն մեծացել է աշխարհի հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարելիք այցի մասին լուրը: Նա հայտնել է, որ ՌԴ նախագահը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախորդ շաբաթ թուրքական պաշտոնական աղբյուրներն էլ էին հաստատել, որ Էրդողանը մեկնելու է Թեհրան:

Հաջորդ շաբաթ Թեհրանում նախատեսված եռակողմ հանդիպման համատեքստում էր նաեւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի այցը Հայաստան, որի ժամանակ վերջինիս անմիջականորեն ներկայացվեց ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, դրա հանգուցալուծման եւ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Պուտինի խոսնակ Պեսկովը նաեւ հայտնել է, որ Թեհրանում եռակողմ հանդիպումից բացի, կլինեն նաեւ երկկողմ հանդիպումներ։ Նա հաստատել է, որ Իրանում կայանալու է Պուտին-Էրդողան բարձր մակարդակի հանդիպումը: Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ Մոսկվան, ըստ էության, այս փուլում մերժել է Էրդողանի հետ հենց Թուրքիայում հանդիպելու Անկարայի առաջարկը, ինչի մասին ուկրաինական պատերազմի մեկնարկից արդեն մեկ ամիս անց սկսեցին պարբերաբար հայտարարություններ հնչել Անկարայից:

Թեհրանի հանդիպումը տարածաշրջանային «3+3» ձեւաչափի համատեքստում, փաստացի, «+3»-ի շրջանակներում է կայանում: ՌԴ-Իրան-Թուրքիա եռանկյունու կենտրոնում են հարավկովկասյան երեք պետությունները, այդ թվում եւ Արցախի հիմնահարցն ու Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թեհրանյան հանդիպման նպատակն այդ երկրների՝ տարածաշրջանային համագործակցության եւ ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերում դիրքորոշումների մոտեցումն է լինելու: Այն, ամենայն հավանականությամբ, «3+3»-ի գործարկման հնարավոր ուրվագծերի հստակեցում է ենթադրում, իհարկե, եթե Վրաստանը համաձայնի միանալ այդ ձեւաչափին, հակառակ դեպքում՝ «2+3»-ի հարցում կարծես առարկություններ չկան:

Իրանի ու ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամ ապրող ԱՄՆ-ն թեհրանյան հանդիպմանն ընդառաջ պետք է արտահայտեր իր դիրքորոշումը, եւ Վաշինգտոնն օրինաչափորեն խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջնահերթության մասին: Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը, «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան, գրավոր արձագանքել էր, որում ասվում է, թե Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: «Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը եւ հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, ինչը շահավետ է բոլորի համար: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանն այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- մասնավորապես հայտնել էին ԱՄՆ պետքարտուղարությունից: Պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ի նմանատիպ առաջին նախաձեռնությունը 2011 թ. տապալվեց Թուրքիայի ապակառուցողական մոտեցման պատճառով:

Արցախի եւ Հայաստանի շուրջ համաշխարհային կենտրոնների հետաքրքրության աճը դրական նախադրյալներ է ստեղծում առաջիկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար: Դա հնարավոր է տարածաշրջանի բոլոր սուբյեկտների անվտանգային եւ տնտեսական շահերը հաշվի առնելու եւ համադրելու միջոցով: Որեւէ սուբյեկտի իրավունքի ստորադասումը հարցականի տակ կդնի տարածաշրջանային համագործակցության եւ խաղաղության ցանկացած ձեւաչափ, իսկ վերոհիշյալ գործընթացն առնչվում է նաեւ Արցախի հետ՝ արցախցու իրավունքների իրացման չլուծված խնդրի առաջնահերթությամբ պայմանավորված:

Թեգեր: ԻրանՈւկրաինաՎլադիմիր Պուտին
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Չորս հազարից ավելի երեխայի արդեն նշանակվել է աջակցություն

Չորս հազարից ավելի երեխայի արդեն նշանակվել է աջակցություն

ԲՐԻԿՍ-ը կարո՞ղ է վերածվել ՆԱՏՕ-ի ուժեղ հակակշռի

ԲՐԻԿՍ-ը կարո՞ղ է վերածվել ՆԱՏՕ-ի ուժեղ հակակշռի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist