Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բոլորի դեմ դուրս գալու անխոհեմ քայլի հետեւանքներին սպասելիս

Երբ արդեն պատերազմով են սպառնում Արցախին եւ շփման գծում կանգնած խաղաղապահին

Հուլիսի 19, 2022
Տարածաշրջան
Բոլորի դեմ դուրս գալու անխոհեմ քայլի հետեւանքներին սպասելիս
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպման նախօրեին Ալիեւը հերթական պատերազմի սպառնալիքը հնչեցրեց: Եթե նախկինում դրանց ենթատեքստում Հայաստանն էր, ապա այս անգամ Ալիեւի հայտարարությունը որակական նոր երանգ ուներ: Նա ուժի սպառնալիք հնչեցրեց Արցախի Հանրապետության, ասել է թե՝ ՌԴ-ի հասցեին, որի զորքերը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն կանգնած են Արցախի ու Ադրբեջանի շփման գծում եւ ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Բաքվի առաջնորդը Հայաստանին եւ Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ այն բանում, թե իբր նախատեսված էր մինչեւ 2022 թ. հունիսը ՀՀ քաղաքացի համարվող զինծառայողներին դուրս բերել Արցախից: Անժխտելի փաստ է, որ արդեն չորրորդ զորակոչն է, որ Հայաստանից ժամկետային զինծառայողներ չեն մեկնում Արցախի Հանրապետություն, եւ այնտեղից ժամկետայինների վերջին զորացրումն է այժմ իրականացվում: Ինչ նկատի ունի Ալիեւը ՀՀ զինված ուժեր ասելով՝ թերեւս միայն ինքը կարող է մեկնաբանել: Արցախի Հանրապետությունն ունի պաշտպանության բանակ, որը համալրված է Արցախի քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողներով: Արցախում եւ նրա սահմանից դուրս ապրող արցախցիներն իրենց պարտքն են համարում համալրել Արցախի պաշտպանության բանակը, ինչն օրինաչափ է եւ պարտադրված առկա իրողություններով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նախորդ եւ ընթացիկ դարում մեկ անգամ չէ, որ քողազրկել են ցեղասպանի իրենց դեմքն ու նպատակները: Անկախ այն բանից, որ շփման գծում կանգնած է ՌԴ խաղաղապահ զորախումբը, Արցախի Հանրապետությունը դատապարտված է մշտապես ունենալու իր զինված ուժերը՝ անվտանգության նվազագույն պայմաններ ապահովելու համար:

ՀՀ-ից եւ ՌԴ-ից պահանջելով կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը, Ալիեւը խոսքը հանգեցրեց իր՝ հաղթող կողմ լինելու մասին պնդմամբ՝ կրկին փորձելով քողարկել հանրահայտ ճշմարտությունը, որ պատերազմի ելքը ապահովել է Էրդողանը, ոչ թե ինքը: Հրադադարի եռակողմ հայտարարության մեջ գրված չէ, որ Արցախը չպետք է ունենա զինված ուժեր, որովհետեւ այն ուղղակիորեն կնշանակի ցեղասպանության վտանգի ենթարկել արցախահայությանը: Այստեղ հատկանշականն այն է, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ՌԴ-ին է մեղադրում եռակողմ համաձայնությունը չկատարելու հարցում: Կամ Ալիեւն առյուծի «սիրտ է կուլ տվել», կամ նրան թույլ են տվել ու դրդել նման կոշտ մեղադրանքներ հնչեցնելու, ինչը, անկախ ամեն ինչից, նաեւ հիմնազուրկ է ու սուտ, քանի որ ՀՀ-ն Արցախում զինված ուժեր չունի: Մյուս կողմից էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հաղթանակի կամ պարտության մասին չէ, այլ հրադադարի փաստագրում է:

Արցախյան 35 տարվա հակամարտությունը արցախցու իրավունքների պաշտպանության համար պայքար է, այն չի լուծվել առաջին եւ երկրորդ պատերազմներում, չի լուծվել նաեւ 44-օրյայի հետեւանքով, եւ հիմա պոստֆակտում հրադադարի հայտարարությանը հաղթաթղթի կարգավիճակ տալու փորձն ընդամենը Բաքվի առաջնորդի մանր խարդախություններից է: Հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի արցախցու՝ իր հայրենիքում ապրելու իրավունքից զրկելուն եւ կպայքարի մինչեւ վերջ: Հետեւաբար, եռակողմ հայտարարությունը միայն հրադադարի մասին է, որի ոչ մի կետ չի կատարել հենց Ադրբեջանը:

Ադրբեջանի ավտորիտար առաջնորդը հայտարարեց, թե թբիլիսյան հանդիպումից ակնկալելու է կոնկրետ արդյունքներ, հակառակ դեպքում ինքը գիտի, թե ինչ պետք է անի: Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարեց, թե հանդիպմանը որոշակի արդյունքներ չեն ապահովվել, բայց այն կարեւոր էր երկկողմ ուղիղ բանակցություններ անցկացնելու առումով: Կիրակի օրը՝ հուլիսի 17-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել էր, թե ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է:

Ալիեւը լավ գիտեր, որ թբիլիսյան հանդիպմանը որոշակի արդյունքներ չեն ապահովվելու, առավել եւս՝ հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանն այդ հանդիպմանը կրկին առաջ է քաշել Հայաստանի ու Արցախի շահերին հակասող եւ նվազագույնը՝ դրանք չհավասարակշռող դրույթներ: Պետք է արձանագրել նաեւ, որ Ալիեւի այդ ռազմատենչ ու անսպասելիորեն կտրուկ վերջնագրային հայտարարությունը հնչեց ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի երեւանյան այցի ֆոնին: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ կառույցները բազմիցս շեշտել են, որ 44-օրյա պատերազմով Արցախի խնդիրը չի լուծվել, եւ երկարատեւ լուծումների համար պետք է հստակեցվի Արցախի Հանրապետության կարգավիճակը: Հետեւաբար, Ալիեւի այդ ելույթը հավասարապես ուղղված էր ոչ միայն ՌԴ-ին, այլեւ ԱՄՆ-ին, ինչն ունի մեկ բացատրություն՝ պաշտոնական Բաքուն համառորեն չի ցանկանում ընդունել Արցախի հիմնահարցը լուծված չլինելու փաստը, բայց դրանով նա Անկարայի հետ միասին դուրս է գալիս բոլորի դեմ, ինչի հետեւանքները կանխատեսելի են ու միանշանակ պարզ:

Թեգեր: Արարատ ՄիրզոյանԱրցախպատերազմՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեւանի ջրի որակի խնդիրը՝ ԵՄ հոգածության ներքո

Սեւանի «ծաղկման» բոլոր նախադրյալներն ունեինք

Վաշինգտոնը չի հեռանում Մերձավոր Արեւելքից

Վաշինգտոնը չի հեռանում Մերձավոր Արեւելքից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist