Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանում «քարերը հավաքելու» ժամանակը գալու է

ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի

Հուլիսի 20, 2022
Տարածաշրջան
Տարածաշրջանում «քարերը հավաքելու» ժամանակը գալու է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
174
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսին մեկը մյուսի հետեւից Հայաստան այցելեցին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Հայաստանի հանդեպ հետաքրքրության նման աճն առաջին հերթին պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով: Այն դեպքում, երբ հյուսիս- արեւմուտքից եւ արեւմուտքից ՌԴ-ն սահմանակցում է Ուկրաինային եւ իր դեմ սահմանված պատժամիջոցներին անվերապահորեն միացած բալթյան երկրներին, Մոսկվայի համար արեւմտյան ուղղությամբ միակ պատուհանը մնում է հարավ-արեւմտյան ուղղությունը, որում առանցքային դեր եւ դիրք ունի ՀԱՊԿ անդամ Հայաստանը: Անկարան նույնպես պատուհան է թողել հակառուսական պատժամիջոցների օղակում, սակայն բոլորն էլ հասկանում են ՆԱՏՕ-ի առաջատար պետության՝ Ռուսաստանի համար թողած ճանապարհի «հարմարավետության» եւ «վստահելիության» աստիճանը:

Տարածաշրջանում առանցքային ազդեցություն ունեցող երեք պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե միաժամանակյա այցերը կարող են փաստել նաեւ մեկ երեւույթի՝ ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին: Հակառակ դեպքում՝ Հայաստանի եւ Արցախի շահերը լրջագույն ռիսկերի ենթարկվելու վտանգի առաջ կհայտնվեն: Երեւանը որեւէ դեպքում Արեւմուտք-ՌԴ ժամանակավոր հակադրության պայմաններում չի կարող միակողմանի քաղաքականություն վարել, ինչի մասին տեղեկացված են բոլոր կողմերը, եւ դատելով այցերից՝ այդ հարցում նրանց լիակատար ընկալումն առկա է:

Արեւելքից եւ Արեւմուտքից ունենալով փակ սահման՝ Հայաստանը պարտադրված է ինտենսիվ տրանսպորտային, տնտեսական, անվտանգային հարաբերություններ վարել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչին ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ըմբռնումով են մոտենում: Մյուս կողմից էլ հայտնի պատճառներով Հայաստանի անվտանգային համակարգի հիմնական մասը կազմում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքը, հետեւաբար՝ ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցներին հետեւելու հարցում ճնշում չի գործադրում Հայաստանի վրա, իսկ վերջինս միանշանակ զուսպ կեցվածք ունի ուկրաինական հակամարտությունում, նույնիսկ այն դեպքում, երբ արցախյան 44-օրյա պատերազմում Ուկրաինան ավելի շատ իրեն հիշեցնում էր պրոադրբեջանական հայտարարություններով եւ գործողություններով:

Վերեւում շարադրված գործոններից բացի, այսօր տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը՝ արցախյան հիմնահարցը, լուծված չէ, եւ այդ հարցում դրական տեղաշարժեր հնարավոր է ապահովել միայն այսօրվա դրությամբ միակ միջազգայնորեն ընդունված կառույցի՝ Մինսկի խմբի անդամ երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ վարելու, առնվազն ՀՀ տարածքում վերջիններիս շահերի բախման հնարավորությունը չեզոքացնելու միջոցով, ինչը, դատելով վերջին գործընթացներից, Երեւանին հաջողվում է ապահովել:

Սրան հակառակ՝ հավասարակշռված եւ կառուցողական քաղաքականությունից հրաժարվել է Բաքուն: Վերջինս գլխակորույս նետվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մաս կազմող էներգետիկ նոր ուղիներից մեկի՝ գազային հարավային հոսքի ընդլայնման ծրագրերի հորձանուտ: Այն ժամանակ, երբ Հայաստանն ընդունում էր ԱՄՆ-ի, Իրանի եւ ՌԴ-ի հետախուզական գերատեսչությունների ղեկավարներին, Ալիեւն ընդունեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենին: Նրանք նախօրեին Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Այն արդեն երրորդն էր Բրյուսելի ու Բաքվի միջեւ, եւ դրա հիման վրա նախապատրաստվում է նոր երկկողմ համաձայնագիր կնքել: Հուշագրի ստորագրումից հետո Ալիեւը հպարտացավ, թե Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ Այն դեպքում, երբ դեռ կնճռոտ հարցեր կան Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, Ադրբեջանը ցանկանում է դառնալ Միջին Ասիայից դեպի Եվրոպա գազային հոսքի հիմնական տարանցիկ երկիրը: Սա փաստացի նշանակում է, որ Բաքուն լիարժեքորեն միանում է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին, այն էլ ամենազգայուն՝ բնական գազի արտահանման հարցում: Չնայած հուշագրով նախատեսվում է, որ Ադրբեջանն ընթացիկ տարվա 10 մլրդ խմ գազի փոխարեն 2023 թ. ԵՄ կարտահանի 12 մլրդ, ինչը մոտ է այդ երկրի գազի պաշարների առավելագույնին, բայց Հին աշխարհամասի հետ նոր համաձայնագիրը հիմք կդառնա նաեւ ՌԴ-ն շրջանցելով՝ թուրքմենական գազի արտահանման համար:

Մտածել, որ Բաքուն, միանալով այդ պատժամիջոցներին, Արցախի խնդիրն իր օգտին լուծելու ուղղությամբ Արեւմուտքից դրական ազդակներ է ստանում, ճիշտ չի լինի: Անկախ ամեն ինչից, եւ՛ ԱՄՆ-ն, ե՛ւ ԵՄ-ն հայտարարում են, որ Արցախի խնդրի երկարաժամկետ լուծման համար պետք է կարգավիճակի հարցը քննարկվի, ինչն այս պահին մերժում է Բաքուն: Հետեւաբար, այստեղ Ադրբեջանն առաջնորդվում է բացառապես իր եւ «ավագ եղբոր»՝ Թուրքիայի տնտեսական շահերով՝ ի հաշիվ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, եւ բացի տնտեսական շահից ու ադրբեջանա-ռուսական ռազմավարական հարաբերություններին հարվածելուց, այդ գործողություններում այլ արդյունք չկա:

ՀՀ-ի վարած հավասարակշռված քաղաքականության եւ Բաքվի հակառուսական, միակողմանի գործողությունների հետեւանքներն իրենց զգացնել կտան ուկրաինական պատերազմից հետո, երբ կգա մեր տարածաշրջանում «քարերը հավաքելու» ժամանակը:

Թեգեր: ԱդրբեջանՀԱՊԿնավթՆԱՏՕՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը

Ե՛ւ հնարավորությունն ունենք, ե՛ւ ներուժը

Հայաստանը մարդկային կապիտալի գնահատմամբ հեռանկարային երկիր է

Հայաստանը մարդկային կապիտալի գնահատմամբ հեռանկարային երկիր է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist