Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…

Հուլիսի 27, 2022
Տարածաշրջան
Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
185
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1918 թ. Օսմանյան կայսրության՝ Հարավային Կովկասում Իրանի Ադրբեջան երկրամասին համանուն պետություն ստեղծելու նպատակն այդ երկրամասի գրավումն էր։ Այլ կերպ ասած՝ նորաստեղծ գոյացումն իր էությամբ հակաիրանական է եղել եւ է։ Իսկ ԽՍՀՄ-ը ոչ միայն նույն նպատակով ընդունելի համարեց այդ անվամբ երկիրը, այլեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քայլեր կատարեց այն կյանքի կոչելու եւ թուրքախոս այդ տարածքներում, Ադրբեջանական ԽՍՀ կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովի աջակցությամբ, անջատողական տրամադրություններ հրահրելու համար։ ԽՍՀՄ-ը, հրաժարվելով պատերազմի ավարտից հետո, պայմանավորվածության համաձայն, զորքերը դուրս բերել Իրանի հյուսիսից, ստեղծեց ինքնավարություն, որը շատ կարճ կյանք ունեցավ։ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ճնշումների ու այդ երկրի վարչապետ, հմուտ դիվանագետ Ղավամոլսալթանեի ջանքերով զորքերը դուրս բերվեցին, վերջ դրվեց այս պատմությանը, սակայն շահագրգիռ ուժերի՝ ԽՍՀՄ-ի ու թուրքերի պատճառով այդ գաղափարը լիովին չմարեց։

ԽՍՀՄ փլուզումից հետո թուրքական իշխանություններն այդ ուղղությամբ քարոզչական ավելի եռանդուն գործունեություն են ծավալում։ Հանգամանք, ինչի բերումով Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններն ընթացել եւ ընթանում են ելեւէջներով։ Բաքուն ազգային ինքնություն ձեւավորելու նպատակով զարգացնում է իր համար ԽՍՀՄ-ի իշխանությունների պատվերով «պատմաբանների» հորինած պատմությունը, յուրացնում  Իրանի (եւ ոչ միայն Իրանի) մշակութային ու գրական հուշարձանները, անգամ այդ երկրի պատմությունը՝ վաղնջական ժամանակներից։ Բաքուն «ադրբեջանական» է համարում Իրանի Սեֆյան հարստությունը (1501-1736 թթ.), որը համարվում է Սասանյանների անկումից 900 տարի անց, թեեւ՝ ոչ ամբողջ հզորությամբ, բայց կենտրոնացած իշխանության վերականգնում։ Սեֆյանների հիմնադիր Շահ Էսմայիլը ոչ միայն իրեն համարել է նախաիսլամական Իրանի ժառանգորդ, այլեւ շիականությունը հայտարարել որպես Իրանի պաշտոնական կրոն, որպեսզի տարբերվի սունի Օսմանյան կայսրության կրոնից, ինչը լուրջ ու դժվար իրականանալի էր՝ հաշվի առնելով, որ բնակչության զգալի մասը սունի ուղղության հետեւորդներ էին, իսկ հոգեւոր առաջնորդները՝ խիստ դեմ։ Իրանի նշյալ երկրամասի եւ հարակից շրջանների թուրքախոսությունը երկար ժամանակ թուրքական ցեղերի տիրապետության տակ լինելու հետեւանք է։

Այս առնչությամբ ԱՄՆ-ում հրատարակվող «Իրանիկա» (Iranica) իրանագիտական հանրագիտարանի (46 հատոր, որի վրա աշխատում են 40 խմբագիր եւ 1650 գիտաշխատող) հանգուցյալ գլխավոր խմբագիր Էհսան Յարշաթերը, պատասխանելով իրանցի թուրքախոսների ինքնության մասին հարցին, շեշտել է, թե Ադրբեջանի բնակչությունն ինքնությամբ իրանցի եղել եւ մնում է, լեզվի փոփոխության պատճառը նման դեպքերում գլխավորապես տարածքի վրա զավթիչների իշխանությունն է, իսկ մարդիկ սովորության ուժով հաճախ իրենց ճանաչում են կրող լեզվով։ Նա հավելել է, որ ընդհանրապես Իրանում զտարյուն իրանցի չկա, այլ  նրանց ինքնությունն իր վրա կրում է նվաճողների ազդեցությունը, թուրքախոսներն ինքնությամբ իրանցի են, սակայն դրանում ինչ-որ տեղ առկա է նաեւ թուրքական տարրը։ Այլ կերպ ասած՝ այսօր թուրքերն իրենց զավթողական նկրտումները կյանքի կոչելու նպատակով քարոզչությունը հիմնում են հենց լեզվի վրա եւ իրենցն են համարում Սեֆյան հարստությունն ու, փաստորեն, Իրանի ողջ տարածքը՝ Թավրիզ մայրաքաղաքով, որը հիշյալ հարստության առաջին մայրաքաղաքն է եղել։ Բաքվի թուրքերն այն հռչակել են «Մեծ Ադրբեջանի» մայրաքաղաք, ինչի հանդեպ խիստ զգայուն են իրանցիները։

Եվ ահա այժմ, երբ Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները դեռ նոր են թեւակոխել հերթական «մեղրամիս», առաջիկայում էլ սպասվում է նաեւ Ալիեւի այցը Թեհրան, BT-ի (British Petroleum) մեկենասությամբ վերահրատարակվել է բնույթով համաթյուրքական «Թավրիզի դյութական առասպելները»՝ շատ շքեղ տարբերակով։ Այն պատկերազարդ գիրք է Թավրիզի Սեֆյանների շրջանի ճարտարապետական հուշարձանների ու մանրանկարչության մասին։ Օրերս Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքն իր թվիթերյան էջում հարպարակել է լուսանկար՝ այդ գիրքը ընթերցելիս, հետեւյալ գրառումով. «Ես բարձրարժեք այս գրքից, որ օրերս են ինձ ներկայացրել, շատ բաներ եմ սովորում Թավրիզում Ադրբեջանի պատմության ու մշակույթի վերաբերյալ։ Դուք ի՞նչ գիրք եք ընթերցում»։ Ինչպես արդեն նշել ենք, Թել Ավիվ-Բաքու փոխառնչությունները, որոնք խարսխված են ընդհանուր շահերի վրա, առավելապես սերտացել են 44-օրյա պատերազմից հետո, որոնք օրինակելի են երկու տարբեր կրոններ ու քաղաքակրթություններ ունեցող երկրների համար։ Ուստի բարեկամին ու ընդհանուր շահերին ծառայելուն հավատարիմ իսրայելցիները պաշտպանում ու կարեւորում են «Հարավային Ադրբեջանը» «Հյուսիսայինին» միացնելու հարցը։ Իսկ որպես նշվածի օրինակ՝ անդրադարձել էինք այդ թեմային նվիրված իսրայելցի հայտնի վերլուծաբան Ռաշել Ավրահամի հոդվածին, որը թարգմանաբար լույս էր տեսել նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ներում եւ արժանացել իրանական կողմի խիստ քննադատությանը։

Դիքի նշյալ գրառումը եւս պետք է նույն համատեքստում գնահատել, ինչին հակադարձել է առնվազն ակնհայտ ադրբեջանամետ, Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։ Նա իր թվիթերյան էջում պատասխան գրառում է արել. «Ի գիտություն այդ արկածախնդիր տղուկի, նշեմ, որ Իրանի պանծալի պատմության մեջ մեր սիրելի Թավրիզը ճանաչված է որպես շատ երեւույթների առաջինը լինելով, արտաքուստ թվում է, թե Թավրիզի քաջարի բնակչությունը հողին է հանձնելու առաջին պիղծ սիոնիստին։ Երբեք մի հատեք մեր կարմիր գծերը, երբեք»։ Այս պատասխանը, վճռական գնահատվելով, լայն արձագանք է գտել իրանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում, որպես երկու եղբայրական երկրների միջեւ պառակտողական գործունեություն, ինչի համար խիստ քննադատվել է։ Ապա Մուսավին պաշտոնական «Ձայն եւ պատկեր» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Իրան-Ադրբեջան եղբայրական փոխհարաբերությունները տարածաշրջանային եւ վերտարածաշրջանային որոշ ուժերի սրտով չեն, ուստի դիմում են սադրանքների, սակայն կողմերին հաջողվում է չեզոքացնել դրանք։ Նա ընդգծել է, որ երկու ժողովուրդների փոխհարաբերությունները սիրո ու գուրգուրանքի հարաբերություններ են, նրանց միմյանց կապողը կրոնի, մշակույթի ու ընդհանուր պատմության գործոններն են։ Մուսավին շեշտել է, որ երկու երկրները մշտապես հարգել ու հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն նա չի խոսում այն մասին, թե նման բովանդակության գիրքն ինչո՞ւ է այդպես շքեղ վերահրատարակվել եւ ներկայացվել դեսպանին։

Բաքուն, որ, անշուշտ, ուրախ է այդ հարցի արծարծմամբ, ինչն արձագանք է գտել նաեւ միջազգային ԶԼՄ-ներում, գուցեեւ շատ գո՞հ է ռազմավարական դաշնակցի դեսպանի նման կեցվածքից, երբ ինքը, հաշվի առնելով Թեհրանի կարծր դիրքորոշումն իր երազանքի չարաբաստիկ «միջանցքի» առնչությամբ, զսպվածություն է դրսեւորում՝ ցանկանալով համոզել Թեհրանին, թե այն չի հարվածի Իրանի աշխարհաքաղաքական դիրքին։ Իսկ Թեհրանը միգուցե «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» դիվանագիտական հնա՞րք է կիրառում, թե՞ կողմերը «մուկ ու կատու» են խաղում…

Թեգեր: ԱդրբեջանԻրան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Աղավնոն շարունակում է ոգեշնչել ու հուսավառել

Աղավնոն շարունակում է ոգեշնչել ու հուսավառել

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist