Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միայն անկախությունը ժողովրդին կփրկի բնաջնջումից

31 տարի առաջ հռչակվեց Արցախի Հանրապետությունը

Սեպտեմբերի 2, 2022
Տարածաշրջան
Միայն անկախությունը ժողովրդին կփրկի բնաջնջումից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
344
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1991 թ. սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի համար՝ դառնալով նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այդ օրն ազդարարվեց Արցախի Հանրապետության ծնունդը: ԼՂ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նիստում, նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման վերաբերյալ, որը հաստատեց անկախության ուղին ընտրած բնակչության կամքն ու հավատը՝ հայրենիքի շենացման, երկրի անվտանգության ապահովման, հոգեւոր, պատմամշակութային արժեքների պահպանման նկատմամբ: Քաղաքական այդ որոշումը ընդունվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից պարտադրված պատերազմի, շրջափակման, աննախադեպ ճնշման պայմաններում եւ հեռանկարում նպատակ ուներ վերականգնել պատմական արդարությունը եւ փուլառփուլ հասնել Մայր Հայաստանի հետ վերամիավորման: Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ հռչակագրում արձանագրվել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաթարված բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու ձգտումը՝ միմյանց իրավունքները փոխադարձաբար հարգելու հիման վրա:

Դժբախտաբար, Արցախի բնակչության ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրականացումը ոչ միայն ըմբռնում չգտավ Ադրբեջանի իշխանությունների շրջանում, այլեւ նոր սպառնալիքների տեղիք տվեց եւ, բնականաբար, մերժվեց: Երկրի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հայատյաց քաղաքականությունը խոր ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ էր ձեւավորել ադրբեջանցիների շրջանում եւ օրեցօր ավելի էր ուժգնանում: Իսկ հետեւանքը բոլորին է հայտնի: Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմի պատճառով ունեցանք տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ, հարյուր հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին իրենց մշտական բնակավայրերից: Սումգայիթի եղեռնագործությանը հետեւեցին Բաքվի, Կիրովաբադի ու Մինգեչաուրի հայերի ջարդերը: Տխրահռչակ «Կոլցո» ռազմագործողության հետեւանքով դատարկվեցին Գետաշենն ու Շահումյանի շրջանի հայկական գյուղերը:

Արցախյան առաջին պատերազմը փոփոխական հաջողություններով, վերելքներով եւ վայրէջքներով շարունակվեց 1991 թ. աշնանից մինչեւ 1994 թ. մայիսը: Եկավ մի պահ, երբ Արցախի գրեթե 50 տոկոսը բռնազավթվել էր ադրբեջանցիների կողմից: Ու եթե դրան ավելացնելու լինենք այն իրողությունը, որ ռազմագործողությունների հետեւանքով ավերվել էր երկրի տնտեսությունը, շարքից դուրս էին եկել արտադրական հզորությունների շուրջ 85 տոկոսը, էլեկտրական համակարգն ու կապը, ոչնչացվել բնակելի ֆոնդի 50 տոկոսը, կենսապահովման, կրթության, առողջապահության, մշակույթի հարյուրավոր օջախներ եւ օբյեկտներ, ապա առավել պարզորոշ կուրվագծվի ընդհանրական պատկերը: Հակառակորդի կենդանի ուժով եւ ռազմական տեխնիկայով բազմակի գերազանցող հարձակումը կասեցնելու համար պահանջվում էր կենտրոնացնել Արցախի ամբողջ բնակչության ներուժը, անվտանգությունն ապահովելու նպատակով զբաղեցնել այն սահմանները, որոնք որոշում են հակամարտության կողմերի շփման գիծը: Թշնամուն պարտադրելով տեւական հրադադար, պաշտպանության բանակը դարձավ ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ կանխելով արցախահայության բռնի տեղահանումը եւ նրա ֆիզիկական բնաջնջումը:

Չնայած ադրբեջանական կողմի խնդրանքով՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ Բիշքեկում 1994 թ. մայիսին կրակի դադարեցման ռեժիմի մասին համաձայնագրի ստորագրմանը, հակառակորդը բազմիցս խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունը, իսկ 2016 թ. ապրիլին եւ 2020 թ. սեպտեմբերին ռազմական լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ: Ու, եթե ապրիլյան երկրորդ պատերազմը հնարավոր եղավ 4 օր անց կանխել եւ խուսափել մեծաթիվ կորուստներից ու ավերածություններից, ապա 44-օրյա պատերազմի պարագայում, միջազգային կառույցների մեղքով դա «անհնար» եղավ, եւ, արդյունքում՝ նոր ողբերգությունների կրողն ու ականատեսը դարձանք… Միայն Ռուսաստանի միջնորդությամբ (բավական ուշացումով), երբ թշնամին բռնազավթել էր Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը. «կանգնեցվեցին» ռազմագործողությունները: Ցավոք, ներկա պարագայում, չնայած ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկվող քայլերին, հակառակորդը հաճախ է խախտում հրադադարը եւ զինված հարձակումներ, սադրիչ գործողություններ իրականացնում Արցախի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Ընթացիկ տարվա փետրվարին եւ հուլիսի սկզբներին Փառուխի ու Մարտակերտի շրջանի Գետավանի եւ Գանձասարի ուղղությամբ ադրբեջանական զինված խմբավորումների հարձակման դեպքերը, որոնց հետեւանքով բազմաթիվ նոր զոհեր եւ վիրավորներ ունեցանք, ասվածի վառ օրինակը կարող են լինել:

Ամեն կերպ ահաբեկել եւ վախի մթնոլորտ ստեղծել, խուճապ առաջացնել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ստիպված լինեն լքել իրենց օջախներն ու հեռանալ: Սա է Ադրբեջանի իշխանությունների, երկրի նախագահի մակարդակով շարունակվող թշնամանքի եւ քարոզչության նպատակը: Եվ նրանք ոչ մի ստոր քայլի առաջ կանգ չեն առնում օր առաջ Արցախը հայաթափելու համար: Ասել է թե՝ անթաքույց գործի են դրվում հոգեբանական ճնշման եւ ֆիզիկական բնաջնջման իրենց վաղեմի ծրագիրն իրագործելու բոլոր միջոցները: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ վերջերս ծավալված «գործընթացները», որոնք անորոշության գորշ շղարշներով են պատված: Արցախցիների համար անհասկանալի է մնում, թե ինչու պիտի խախտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, եւ բանավոր գործարքի արդյունքում ժամանակից մեկ տարի էլ շուտ մարդիկ երթեւեկեն այլընտրանքային ճանապարհով, երբ շինարարությունը դեռ ավարտված չէ, եւ մասնագետների կողմից այն փորձաքննության չի ենթարկվել… Աղաղակող այս հարցերի պատասխաններն արցախցիները չունեն:

31 տարի է անցել Արցախի Հանրապետության անկախության հռչակման որոշումից: Չնայած միջազգային հարթակներում բազմաթիվ փաստաթղթեր են շրջանառվում ինքնորոշման իրավունքի ճանաչման, արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, սակայն արդյունքը առայժմ տեսանելի չէ:

Որքան էլ որ դաժան լինեն ժամանակները, ռազմաքաղաքական իրադրությունը լարված լինի, ոչ ոք չի կարող ժխտել Արցախի Հանրապետության հռչակման մասին որոշման իրավական նշանակությունը եւ պատմական նշանակությունը: Չնայած Ստեփանակերտի շուրջ օղակը շարունակ սեղմվում է, եւ հակառակորդը սադրիչ նոր գործողությունների է դիմում, արցախցին շարունակում է պայքարել իր իրավունքների, պապենական հողում ապրելու ու արարելու համար՝ մշտապես անխաթար պահելով հանուն հայրենիքի ազատության մարտնչած ու հերոսաբար նահատակված զավակների սթափեցնող ձայնը՝ «Ինչ էլ որ լինի՝ Արցախը երբեք չլքեք»…

Թեգեր: անկախությունԱրցախճանաչում
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է

Արցախյան խնդրում ՌԴ-ն եւ Արեւմուտքը էական տարաձայնություններ չունեն

Երկրորդ համաշխարհային… Ավարտը…

Երկրորդ համաշխարհային... Ավարտը...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist