Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ անվտանգության պայման

Վլադիվոստոկում եւս ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած կարգավորումների երեք սկզբունքներից մեկը

Սեպտեմբերի 9, 2022
Տարածաշրջան
Խաղ երկու լարի վրա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» խորագրով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի ողջ ժամանակահատվածում կարմիր գծով անցնում էին պետությունների անվտանգության խնդիրները, ինչն այսօր դոմինանտ դարձած աշխարհաքաղաքական զարգացումների արդյունք է: Միջոցառմանն ամենաբարձր մակարդակով մասնակցած Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեին արցախյան հիմնախնդրին առնչվող ուղերձները, որոնք հնչեցին համաժողովի գլխավոր՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված քննարկումների բաժնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտը դրեց տարածաշրջանային անվտանգության ապահովման առաջնայնության դրույթի վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հարթակն օգտագործեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի բարձրաձայնման համար: Ավելորդ չէ արձանագրելը, որ սա արցախյան խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած կարգավորումների երեք սկզբունքներից մեկն է, եւ նման բարձր հարթակից մեծ լսարանի համար հնչեցված ուղերձները վերաբերում են բոլոր նման հիմնահարցերին եւ առաջին հերթին ՌԴ խաղաղապահ առաքելության ներքո գտնվող Արցախի Հանրապետությանը:

ՌԴ նախագահը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմամբ ճանաչվել է Կոսովոյի անկախությունը, երբ դատական եզրակացության մեջ ամրագրվել է, որ որեւէ տարածք ինքնորոշվելիս պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել այն պետությանը, որից ինքնորոշվում է: Պուտինը շեշտեց, որ նույն կերպ ինքնորոշվել են Դոնեցկի եւ Լուգանսկի  շրջանները, ինչից հետո Ռուսաստանը ճանաչել է վերջիններիս եւ երկկողմ փոխօգնության համաձայնագիր կնքելով՝ այսօր պաշտպանում է ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների իրավունքը:

«ՀՀ» օրաթերթն անդրադարձել է Կոսովոյի օրինակին՝ ամրագրելով, որ այն հիմնականում համընկնում է Արցախի Հանրապետության՝ ԽՍՀՄ օրվա գործող օրենքներով ինքնորոշման իրավական գործընթացի հետ, մեկ տարբերությամբ՝ արցախցին ինքնորոշվել է իր հազարամյակների բնօրրանում՝ արհեստականորեն ձեւավորված ոչ ազգային, 1991 թ. 73-ամյա պատմություն ունեցող Ադրբեջանից, իսկ Կոսովոն անկախացել է պատմականորեն սերբական համարվող տարածքներում:

Չնայած ՌԴ նախագահի սույն հայտարարությունը հիմնականում վերաբերում է Դոնեցկին եւ Լուգանսկին, սակայն չի կարող բացառություն լինել Արցախի Հանրապետության համար: Այստեղ առաջնային կարեւորություն ունի նաեւ այն փաստը, որ Կոսովոյի օրինակը պարբերաբար հնչում է մի պետության ղեկավարի շուրթերից, որն անմիջական մասնակցություն ունի Արցախի հիմնահարցի կարգավորման եւ արցախցիների անվտանգության պահպանման գործընթացում:

Համաժողովի շրջանակներում Արցախի հիմնախնդրին վերաբերող հայտարարություններն այդքանով չեն սահմանափակվել. այն եղել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգային հիմնական հարցը: Առանձնազրույցից առաջ արարողակարգային խոսքում ՌԴ նախագահը Արցախի Հանրապետության շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը որակեց որպես ամենազգայուն հարցերից մեկը: Ի պատասխան դրան՝ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց Արցախում ռուսաստանյան խաղաղապահների առաքելության մասին: «Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է ընդգծել: Պետք է խոստովանել, որ այն այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք, եւ կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»,- ասաց ՀՀ վարչապետը։

Համադրելով Արեւելյան տնտեսական համաժողովի ժամանակ Արցախի հիմնախնդրին առնչվող հայտարարությունները եւ քննարկումները, կարելի է այն ընդհանրացնել մեկ միտման ներքո: Պետությունների անվտանգային խնդիրների քննարկման առանցքում հնչեց ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջնայնության դրույթը, որից հետո Արցախի շուրջ քննարկում ծավալվեց ՀՀ վարչապետի եւ ինքնորոշման մասին ժամեր առաջ բարձրաձայնած ՌԴ նախագահի միջեւ:

Թեգեր: ԱրցախԴոնեցկԵԱՀԿԼուգանսկճանաչումՌուսաստանՎլադիմիր Պուտին
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը

Մենք պարտավոր ենք հաստատակամ մնալ

Հակակշռումների անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանակներում

Հակակշռումների անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանակներում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist