Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ստեղծված իրավիճակը Հայաստանին Իրանի ու Ռուսաստանի աջակցության բացակայության հետեւանք է»

Կարծում է իրանցի վերլուծաբանը

Սեպտեմբերի 21, 2022
Տարածաշրջան
«Ստեղծված իրավիճակը Հայաստանին Իրանի ու Ռուսաստանի աջակցության բացակայության հետեւանք է»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ տարբեր ձեւաչափերով իրանցի վերլուծաբանների ու փորձագետների տեսակետները կարեւոր տեղ են զբաղեցնում իրանյան ԶԼՄ-ներում։ Զուգահեռաբար Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով շեշտում են, որ թուրքերը պետք է հրաժարվեն իրենց ծավալապաշտական նկրտումներից։

Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք կովկասյան հարցերի վերլուծաբան Աֆիֆե Աբեդիի տեսակետները, որոնք նա արտահայտել է սեպտեմբերի 15-ին ILNA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է «Բաքվի նպատակները. «Զանգեզուրի միջանք» ստեղծելու նախագիծի առաջմղման՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները խաղաղասիրական հեռանկար չունեն» վերնագրով, որտեղ եւս հաստատել է այն քննադատություններն Իրանի ադրբեջանամետ քաղաքականության վերաբերյալ, ինչին «ՀՀ»-ն տարբեր առիթներով բազմիցս անդրադարձել է։

ILNA-ի թղթակցի առաջին հարցը հետեւյալն է՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն ջանք չի խնայում Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով նոր երթուղի ստեղծելու ուղղությամբ, մինչդեռ Իրանը տարիներ առաջ Ադրբեջանը Նախիջեւանին կապող տարանցիկ ճանապարհ է ստեղծել թե՛ ուղեւորների եւ թե՛ բեռնատեղափոխման համար, հետեւաբար, Բաքվի գործողություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։ Աբեդին, պատասխանելով հարցին, շեշտել է, թե վերջին տարիներին Հարավային Կովկասում տրանսպորտային նոր ուղիներ փնտրելու Բաքվի ջանքերը՝ Նախիջեւանի հետ կապ հաստատելու պատրվակով, պետք է գնահատել նրա զավթողական քաղաքականության շրջանակներում։ Նման նախագծերն արտաքուստ, թղթի վրա գուցեեւ տրամաբանական եւ խաղաղասիրական թվան, սակայն հաշվի առնելով Հայաստանի ու Իրանի դեմ Բաքվի նպատակներն ու մտադրությունները՝ դրանք կոնֆլիկտածին ու խնդրահարույց են։ Նա հավելել է, որ Բաքվի ծավալապաշտական ու հավակնոտ նպատակները եւ դրանց հովանավորումը տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողների կողմից խիստ կասկածելի են։

Հարցին, թե Բաքուն Անկարայի աջակցությամբ ու հովանավորությամբ օրերս կրկին դիմեց ռազմական ագրեսիայի, մինչդեռ Հեղափոխության առաջնորդը Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ հստակ շեշտել է հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը եւ պախարակել նման մտադրությունը, իսկ այժմ, հակառակ Իրանի նման թափանցիկ ու պարզորոշ պահանջի, Բաքվի նշյալ գործողություններն ի՞նչ նպատակներ են հետապնդում, արդյոք վարագույրի հետեւում կա՞ն նաեւ այլ խաղացողներ, Աբեդին պատասխանել է հետեւյալ կերպ։ Նախ պետք է տարանջատել Բաքվի ու Անկարայի հայտարարություններին ու իրականացվող քաղաքականությունները։ Նշյալ խաղացողների հայտարարությունները, հաշվի առնելով որոշ զգուշավորություն ու հաշվարկներ, ժամանակավոր բնույթ են կրում, մինչդեռ նրանց գործնական քաղաքականությունը թիրախավորել է Իրանի երկարաժամկետ շահերը։ Աբեդին շարունակելով՝ ընդգծել է, որ ինչպես արդեն նշել է, Թուրքիայի ու Բաքվի իրական նպատակները տարածաշրջանում աշխարհաքաղաքական նախագծերի իրականացումն է իրենց ծավալապաշտական նկրտումներին համապատասխան։ Բաքուն ձգտում է ամբողջությամբ զավթել Ղարաբաղը եւ տարածաշրջանի աշխարհատնտեսական մենաշնորհային դեր ունենալ։ Իսկ Անկարան Հարավային Կովկասին տիրապետելու առնչությամբ տարածաշրջանային ու միջազգային քաղաքական, տնտեսական ոլորտներում խիստ հավակնոտ ծրագրերի տրցակ ունի։ Վերջին տասնամյակում Թուրքիայի ու Ադրբեջանի նման նպատակների համադրումը հանգեցրել է նրանց մի շարք ռազմական ագրեսիաների, որոնց հետեւանքով տեղի է ունեցել հրադադար՝ հօգուտ Բաքվի։

Աբեդին, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի դերը վերջին զարգացումներում ինչպես է գնահատում, շեշտել է, որ այն, հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային որոշ հանգամանքներ, անորոշ է։ Գուցե երկիմաստության մի մասը պայմանավորված է Ուկրաինայի պատերազմով, իսկ մյուսն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված Մոսկվայի տնտեսական ու քաղաքական շահերն են։ Սակայն մանրակրկիտ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ նախագծերը հարվածելու են նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։ Նա նշել է նաեւ, որ իր կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնոտ առուծախ անողներ են, որոնք երկարաժամկետ կարող են Արեւմուտքի հետ քաղաքական, տնտեսական ու անվտանգային ոլորտներում «առեւտրի» գնալ՝ Ռուսաստանին դնելով աշխարհաքաղաքական շրջապատման մեջ։ 

Աբեդիին ուղղված վերջին հարցը հետեւյալն է՝ վերլուծաբաններից շատերն Ադրբեջանի հանդեպ Իրանի դիվանագիտության թույլ կողմը համարում են պահանջները ոչ հստակ արտահայտելն ու շեշտադրումները, ինչպեսեւ ընդհանրապես քննադատում են այդ երկրի հանդեպ վարած քաղաքականությունը՝ այն գնահատելով թույլ եւ կրավորական, արդյոք Աբեդին համաձա՞յն է այդ գնահատականների հետ, արդյոք ընդհանուր առմամբ քննադատությունները տեղի՞ն է համարում։ Ի պատասխան՝ նա նշել է, որ կարծում է, թե տարբեր պատճառներով վերջին տասնամյակում Հարավային Կովկասում եւ ղարաբաղյան պատերազմների առնչությամբ Իրանն իր հաշվարկներում սխալներ է գործել։ Իրանը, փաստորեն, մի կողմ թողնելով Հայաստանը, իր ավանդական հովանավորության քաղաքականությունը՝ ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ ընդհանուր լեզու գտնելու համար, ապա, հենվելով վերջինիս հետ ունեցած պատմական ու կրոնական ընդհանրությունների եւ բարիդրացիական սկզբունքի վրա, Բաքվի հանդեպ  դրսեւորել է համագործակցային վերաբերմունք։ Եվ վերջին տարիների պատերազմների ընթացքում Իրանը, երբեմն հստակ եւ երբեմն էլ անուղղակի հովանավորելով Բաքվին, ավելի է բորբոքել Հայաստանի՝ ռազմավարական մենակության զգացումը, ինչի հետեւանքով ոչ միայն Հայաստանը տարածաշրջանում թուլացել է, այլեւ լրջորեն վճարել նաեւ ներքին քաղաքականության համար։ Ուստի այժմ վկան ենք Բաքվի հարձակողական քաղաքականության առաջ հայտնված Հայաստանի։ Ստեղծված իրավիճակը պատերազմում Երեւանի պարտության եւ Իրանի ու Ռուսաստանի ոչ հստակ, առարկայական աջակցության բացակայության հետեւանք է։

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրԻրանԻրաքմիջանցք
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Իրանը հաստատում է իր պատրաստակամությունը

Իրանը հաստատում է իր պատրաստակամությունը

Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist