Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Միջազգային կոնսենսուս՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու փորձերի դեմ

Առավելագույնս գործի են դրված Հայաստանի անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները

Հոկտեմբերի 1, 2022
Տարածաշրջան
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի «գույները»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Յուրաքանչյուր պետության զինված ուժերի թիվ մեկ խնդիրը տվյալ երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Օրերս Վարդենիսում Հայաստանում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքների վերականգնման հրաման ունի:

Այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժը խախտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ արդեն երկրորդ տարին մեր հողի վրա է, բնական է, որ երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման միակ գործառույթն ունեցող կառույցը պետք է ունենա նման հրաման եւ իր առաջ դրված թիվ մեկ խնդիր: Այստեղից հետեւում է, որ ՀՀ ԶՈՒ-ն պետք է հակազդի ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածք հետագա ներթափանցման փորձերին եւ լուծի երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը:

Այն դեպքում, երբ միջազգային հանրության՝ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու ուղղությամբ գործադրված միջոցներն արդյունք չեն տալիս, Հայաստանը պարտադրված է հզորացնել իր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Մասնավորապես՝ դրա շրջանակներում է Հնդկաստանից 240 մլն դոլարի զենքի գնման գործընթացը, որն ունի բացառապես ադրբեջանական ագրեսիային հակազդելու նպատակ: Ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան է  տարածում, թե այդ զենքն իրենց սահմանամերձ գյուղերը ռմբակոծելու համար են, այն դեպքում, երբ մինչ օրս Ադրբեջանն է ագրեսիայի հեղինակը, եւ Արցախի հարակից տարածքներն օկուպացնելուց հետո արդեն երկու տարի այդ գյուղերում քաղաքացիական բնակչությունը դեռ չի բնակվում:

Ռազմական անվտանգային բաղադրիչից բացի, ՀՀ-ն շարունակում է դիվանագիտական գործիքն օգտագործել Ադրբեջանին զսպելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Դրանից օրեր անց՝ սեպտեմբերի 30-ին, Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ներկայում քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման»։

Այս ամենը խոսում է այն մասին, որ եւ՛ Հյուսիսում, եւ՛ Արեւմուտքում գիտակցում են, որ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հղի է տարածաշրջանը լայն առումով ապակայունացնելու հեռանկարով՝ ՀՀ-ի՝ իր սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության եւ աշխարհաքաղաքական քարտեզը փոխելու փորձերի դեպքում՝ Իրանի՝ ռազմական գործողությունների դիմելու բարձր հավանականության իրողությունների ներքո: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, ոչ մեկին ձեռնտու չէ տարածաշրջանի ապակայունացումը, քանի որ վերջիններս փորձում են օգտվել աշխարհում ստեղծված անկայուն վիճակից:

Այս պայմաններում իր անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչների գործադրման Հայաստանի քայլերին դրական արդյունքներ ապահովելու համար կան միջազգային կոնսենսուսի բարենպաստ պայմաններ:

Թեգեր: ԱդրբեջանդեսպանՀարավային Կովկասսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ղազախստանի ներսում միասնություն չկա

Ղազախստանի ներսում միասնություն չկա

Ջրածնային էներգետիկայի ապագան

Ջրածնային էներգետիկայի ապագան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist