Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն շտապում է

Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը հենց այս ժամանակահատվածում

Հոկտեմբերի 6, 2022
Տարածաշրջան
Խաղաղությունը հակառակորդին պետք է պարտադրել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
155
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը կրկին ռազմական ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ինչո՞ւ ընտրեց հենց այս պահը՝ իրագործելու իր ծավալապաշտական նպատակները։

Վերլուծելով Բաքվի գործողությունները՝ կարող ենք փաստել, որ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմի այս փուլից, որի ուղղությամբ են կենտրոնացած ոչ միայն Մոսկվայի, այլեւ Փարիզի ու Վաշինգտոնի, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ու ռեսուրսները։ Հարավային Կովկասը եւ, մասնավորապես, հայ-ադրբեջանական լարվածությունը Ռուսաստանի համար արդեն երկրորդական քաղաքական խնդիր են դարձել, քանի որ ուկրաինական ճակատում ռազմական հաջողություններն աննշան են: Սրանից հետեւում է, որ Բաքուն օգտագործում է ստեղծված իրավիճակը՝ ռազմավարական քարտեզն իր օգտին փոխելու համար, եւ փորձում է ավելի շահեկան դիրք գրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցները կոչ են անում օկուպացնել Հայաստանի սահմանի երկայնքով, որքան հնարավոր է, շատ տարածքներ՝ բանակցություններում Հայաստանի վրա հավելյալ լծակներ բանեցնելու նպատակով։

Երկրորդ գործոնը վերջերս ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումն էր, համաձայն որի Ադրբեջանը պայմանագիր էր ստորագրել Եվրոպա բնական գազի մատակարարման վերաբերյալ՝ որպես Ռուսաստանից էներգակիրների ներմուծման ռազմավարական այլընտրանք: Ուստիեւ այս համաձայնագիրը «թեւեր» է տվել Ադրբեջանին՝ հագուրդ տալու իր ծավալապաշտությանը։ Վերջին ռազմական ագրեսիան հնարավորություն տվեց Ադրբեջանին ճիշտ գնահատելու միջազգային հանրության արձագանքն իր կատարած ռազմական ագրեսիային. հնչել են միայն դիվանագիտական հայտարարություններ, որոնք «երկու կողմերին» էլ կոչ են անում վերադառնալ բանակցությունների ձեւաչափին: Առարկայական գործողություններ, որպես այդպիսին, բացակայում են։ Այնուամենայնիվ, Բաքվի համար անակնկալ էին ԱՄՆ-ի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի շատ ավելի կոշտ դիրքորոշումները։

Ադրբեջանը կարծես թե շտապում է։ Պատճառը 2023 թ. հունիսին նշանակված՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն են եւ դրանց արդյունքները։ Բաքուն անհանգստանում է, որ Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում, ուստի Ալիեւի դիրքերը բանակցություններում էականորեն կթուլանան։ Հետեւաբար, փորձում է իր մտահոգությունները փարատել ռազմական ճանապարհով։

Վերջին գործոնը կապված է Հայաստանի տարածքով միջանցք ստանալու՝ Բաքվի մոլուցքի հետ։ Բանակցությունների մանրամասներին ծանոթ արեւմտյան դիվանագետների կարծիքով՝ երկու երկրների ղեկավարները մոտ էին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնությանը 2022 թ. գարնանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց օգոստոսի 31-ին Փաշինյանի, Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո։ Պետք չէ բացառել նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ անկլավները ստանալու նպատակով։ Հայաստանն իր հերթին Ադրբեջանում ունի անկլավ՝ Արծվաշենը։ Հետեւաբար, Բաքուն օգտագործում է օկուպացված տարածքների փաստը՝ հետագայում անկլավների շուրջ սակարկելու համար։

Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան մի քանի նպատակ է հետապնդել, եւ դրանց իրականացման ժամանակահատվածը պատահականորեն ընտրված չի եղել։

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանսադրանքսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անկարայի «նոր դարի» հին խութերը

Անկարայի «նոր դարի» հին խութերը

Վաթսուն տարի անց

Վաթսուն տարի անց

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist