Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանը եւ ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն

Տարբեր կենտրոնների միեւնույն միջնորդական ջանքերը պետք է մեկտեղվեն կամ գոնե չհակադրվեն

Հոկտեմբերի 15, 2022
Տարածաշրջան
Իրանը եւ ԵՄ-ն հայ-ադրբեջանական խնդրում նույն դիրքորոշումն ունեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
220
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանը իր բարձրագույն ղեկավարության միջոցով օրեցօր ավելի է խստացնում տարածաշրջանում աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական քարտեզների փոփոխության անթույլատրելիության մասին հնչեցրած հայտարարությունների տոնայնությունը: Դա բացատրվում է տարածաշրջանում ընթացող գործընթացների աննախադեպ ծավալներով եւ արագությամբ:

«Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցության» գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն եւ ընդգծել, որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին: Իրանի նախագահը նախկինում արված նույնաբովանդակ հայտարարություններին այս անգամ ավելացրել է եւս 1-ը՝ հայտարարելով, որ Իրանը մերժում է որեւէ անվան տակ տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայություն։

Թեհրանը նման հայտարարություն է անում Երեւան՝ Եվրոպական միության դիտորդական խմբի ժամանման նախօրեին: Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին Երեւան են ժամանելու առաքելության ներկայացուցիչները։ «27 անդամ երկրներն արագ են գործել՝ Հայաստանի հարցմանը արձագանքելու համար։ Տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը եւ աջակցել տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի կայունացմանը»,- սոցիալական ցանցի իր էջում գրել էր Կլաարը։

Առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը Հայաստանինն է եղել: Նիկոլ Փաշինյանի, Ալիեւի եւ Շառլ Միշելի՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ, իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Ադրբեջանի կողմից պարբերաբար սահմանային բախումներ հրահրելը եւ  իրավիճակը շիկացած պահելը լրջագույն անվտանգային խնդիրներ են առաջացնում ՀՀ-ի համար, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում պետության եւ հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Նման իրավիճակում օրինաչափ է, որ Հայաստանը գործադրում է իր անվտանգության համակարգում առկա ողջ գործիքակազմը, այդ թվում նաեւ իրավիճակը կայունացնող հնարավոր մեխանիզմները եւ միջազգային կառույցները:

Հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելության նման կազմի ժամանումը նոր երեւույթ է տարածաշրջանի երկրների համար, եւ պաշտոնական Թեհրանի նման արձագանքը հասկանալի է: Միջուկային ծրագրի առումով առաջընթաց չկա, մեր հարավային հարեւանը որոշակի հակադրության մեջ է ԵՄ-ի հետ եւ մտավախություն ունի, որ վերջինիս քաղաքացիական առաքելությունը կարող է փոխվել զինվորական ներկայության, ինչը, նման բարդ իրավիճակում կարող է որոշակի անհանգստության պատճառ դառնալ: Բայց այսօր խոսքը քաղաքացիական առաքելության մասին է, իսկ ռազմական բաղադրիչի գործադրումը կախված է բացառապես Ադրբեջանի վարքից:

Վերջին շրջանում Իրանն սկսել է ավելի հաճախ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական ջանքեր գործադրելու իր պատրաստակամության մասին, բայց Բաքուն չի արձագանքում այդ նախաձեռնությանը: Դրան Իրանը պատասխանում է Հայաստանի հետ սահմանին հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացնելով:

Վերջին հաշվով Իրանի մտավախություններն այս փուլում տեղին չեն, քանի որ այսօր եւ՛ ԵՄ-ն, եւ՛ Իրանը հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում ունեն համընկնող մոտեցումներ, համենայնդեպս, նման եզրակացության կարելի է հանգել՝ վերլուծելով այդ երկու կենտրոնների պաշտոնական հայտարարությունները եւ գործողությունները: ԵՄ-ն եւ Իրանը խոսում են հայ-ադրբեջանական սահմանին ապակայունացման բացառման եւ հարաբերությունների կարգավորման մասին, հետեւաբար՝ առաջնային է նրանց համագործակցությունն այդ հարցում, իսկ եթե դա չստացվի, ապա գոնե չպետք է խանգարեն նույն նպատակին ուղղված՝ առանձին իրականացվող միմյանց գործողություններին:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵվրոպաԻրանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք

Անհիմն մեղադրանքնե՞ր, թե՞ սադրանք

Երբ չգիտես՝ որտեղի՞ց սպասել հարվածը

Երբ չգիտես՝ որտեղի՞ց սպասել հարվածը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist