Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երբ ողջամիտ չէ մտրակի քաղաքականության անտեսումը

Իրանն օրեցօր խստացնում է իր հռետորաբանությունը եւ ինտենսիվացնում քայլերը

Հոկտեմբերի 18, 2022
Տարածաշրջան
Երբ ողջամիտ չէ մտրակի քաղաքականության անտեսումը
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
41
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չնայած Իրանում արդեն մեկ ամիս ընթացող բողոքի ակցիաներին՝ երկրի քաղաքական ղեկավարությունն ակտիվացնում է գործողություններն իր հյուսիսային սահմանների մոտ: Ակտիվությունը դրսեւորվում է բոլոր ուղղություններով: Իրանական ԶԼՄ-ները հրապարակում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների երկայնքով մեծ ծավալի զորավարժությունների մեկնարկի մասին տեսանյութերը: Երեկ էլ մեկնարկեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Հզոր Իրան» կարգախոսով եռօրյա զորավարժությունները: Սրան զուգահեռ ԻԻՀ-ի քաղաքական բարձրագույն ղեկավարությունն ավելի հաճախ է խոսում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդի կարգավիճակում հանդես գալու իր պատրաստակամության մասին: Այդ մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։ «Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր մեծ ներուժը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերը լուծելու համար»,- ասել էր Ռաիսին։

Իրանը մի կողմից միջնորդական առաքելության պատրաստակամություն է հայտնում, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Նախիջեւանի եւ Թուրքիայի սահմանի երկայնքով մեծաթիվ զորքեր կուտակում եւ զորավարժություններ անցկացնում: Այլ կերպ ասած՝ Թեհրանը Բաքվի նկատմամբ կիրառում է մտրակի եւ բլիթի դասական քաղաքականությունը՝ լավ իմանալով, որ Ադրբեջանը ներկայում բոլորովին այլ վեկտորում է եւ հետեւում է բացառապես Թուրքիայի հրահանգներին:

Անկախ քաղաքականություն վարելու դեպքում՝ Իրանի միջնորդական ջանքերի մասին առաջարկն անտեսելուց առաջ Ադրբեջանը լրջորեն կմտածեր, քանի որ այդ երկրում իրանական կողմնորոշում ունեցող շիա մահմեդականների ազդեցության գործոնը շատ մեծ է, եթե չասենք՝ գլխավորը: 44-օրյա պատերազմից հետո Բաքուն «պարտք» է մնացել միանգամից մի քանի պետության, եւ այսօր իր արտաքին քաղաքականությունը վերջին հաշվով որոշում են այդ երկրների մայրաքաղաքներում:

Ներկայում նանոտեխնոլոգիաների զարգացման առումով աշխարհում 6-րդ երկիր համարվող Իրանն ունի առաջադեմ եւ գերժամանակակից ռազմարդյունաբերություն, ինչի հետ հաշվի չնստելն ուղղակի հնարավոր չէ: Այս երկիրն ունի հզոր բալիստիկ հրթիռների համալիր եւ նորագույն պահանջներին համապատասխանող ԱԹՍ-ներ: Իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերն իրենց տեխնիկական չափանիշներով գերազանցում են թուրքական «Բայրաքթարներին»: Իրանական զինանոցի մյուս ԱԹՍ-ները, մասնավորապես՝ ինքնասպանները իրենց անորսալիությամբ եւ մեծ քանակի լիցք տեղափոխելու կարողությամբ գերազանցում են այլ երկրների նմանատիպ արտադրանքներին: Այսօր նման լավ հագեցած զինանոց ունեցող երկիրը հայտարարում է, որ թույլ չի տա տարածաշրջանում սահմանի որեւէ փոփոխություն, առաջին հերթին՝ իր հյուսիսային սահմանների մոտ, եւ ցանկացած նման փորձ կվերածի մղձավանջի:

Բաքուն կարող է անտեսել բլիթի տեսքով Իրանի դիվանագիտական միջնորդության առաջարկները, սակայն չի կարող չտեսնել մտրակը՝ ռազմական գործոնը: Այս ամենին զուգահեռ՝ Իրանն ուժեղացնում է իր ներկայությունը ՀՀ-ում՝ բոլոր հիմնական ոլորտներում: Սյունիքում հյուպատոսություն բացելուն զուգահետ Թեհրանը կտրուկ ակտիվացնում է տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Վերջերս հայտարարվեց նաեւ Հայաստանում մեքենաշինական գործարանի համապատասխան հոսքագիծ բացելու նախագծի մասին: Այն ուժեղացնում է Թեհրանի տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, ինչն էլ իր հերթին նշանակում է ուժեղացնել տնտեսական ցամաքային հաղորդակցության ուղիները, որոնք անցնում են Սյունիքի ողջ երկայնքով՝ հարավից հյուսիս:

Թեգեր: ԱդրբեջանԻրանպատերազմսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հայաստանն ու Ադրբեջանը… «մեկ կաթսայի» մեջ

Հայաստանն ու Ադրբեջանը… «մեկ կաթսայի» մեջ

Ինչպես կազդի ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացումը հայկական դրամի վրա

Անմիջականորեն չի ազդում, բայց հավելյալ ռիսկեր է առաջացնում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    131 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    104 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26
  • «Արծիվ-24»-ի անվեհեր Նունեն

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Անմահ հերոսի տարեդարձին

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես էին փորձում ջարդել Արցախի ողնաշարը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist