Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

Բոլոր կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով

Հոկտեմբերի 25, 2022
Տարածաշրջան
Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ապաշրջափակմամբ: Այստեղ ավելորդ չէ հիշեցնելը, որ Թուրքիան է 1993 թ. միակողմանի փակել հայ-թուրքական սահմանը, որով նորանկախ Հայաստանը կարճ ժամանակով կապ էր հաստատել այդ երկրի հետ, նույնիսկ Գյումրուց գնացքներ էին աշխատում երկու երկրների միջեւ:

Վերջին անգամ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Ալիեւին առաջարկել էր բացել երկու երկրների միջեւ հաղորդակցության ուղիները: Այդ մասին նա հայտնեց իր «Թելեգրամ-ալիքում»՝ շեշտելով, որ այդ առաջարկության հիմքում ընկած է ճանապարհների՝ տվյալ երկրների օրենսդրության շրջանակներում գործելու սկզբունքը: ՀՀ վարչապետի գրառման մեջ ներկայացված առաջարկը լիովին համապատասխանում է միջազգային հարաբերությունների իրավանորմատիվային կարգավորումներին: Հատկանշական է, որ Ալիեւն այդ հանդիպմանը դրական չէր արձագանքել Փաշինյանի առաջարկին: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման ժամանակ որոշվել էր Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար:

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու, տնտեսական համագործակցություն սկսելու վերաբերյալ ՀՀ ղեկավարության հայտարարությունների եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի ֆոնին Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից հնչում է հայտարարություն, որը տարատեսակ մեկնաբանությունների եւ ենթադրությունների տեղիք է տալիս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում օրերս հայտարարել էր, որ եթե Հայաստանը, Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերին համապատասխան, կատարի իր պարտավորությունները, կդառնա տարածաշրջանի կարեւոր դերակատարներից մեկը, եւ որ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, օգուտ կբերի նաեւ Երեւանին։ Այս խոսքերից հետո Չավուշօղլուն կրկին օգտագործում է «միջանցք» եզրույթը՝ հայտարարելով, թե այն ձեռնտու է բոլորին:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած փաստաթղթերում միջանցքի գաղափարը հիշատակվում է միայն Բերձորի վերաբերյալ՝ որպես Արցախի ժողովրդի կենսագործունեության կենսական ուղու: Վերոնշյալ փաստաթղթերում որեւէ այլ միջանցքի մասին արձանագրում չկա, հետեւաբար հարց է ծագում, թե ինչու են թյուրքական զույգ պետությունները «միջանցք» եզրույթն օգտագործում եռակողմ հայտարարությունների համատեքստում: Չավուշօղլուն այստեղ իր դատողություններում ավելի առաջ է գնում՝ վերոհիշյալ եզրույթը կապելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացի հետ:

Ադրբեջանը եւ Թուրքիան ակնարկում են Մեղրիով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոմոբիլային եւ երկաթուղային ուղիները: Ալիեւն էլ, իր դիրքորոշումը հիմնավորելիս, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներոմ մտավախություն է հայտնում, թե իր քաղաքացիները ՀՀ սահմանը հատելիս կարող են խնդիրներ ունենալ ՀՀ սահմանային ծառայության հայ ներկայացուցիչների հետ: Սակայն այստեղ պետք է նկատել, որ ապագայում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործելու է առնվազն երեք հիմնական ճանապարհ, եւ այդ  ենթադրյալ խնդիրը բոլոր ուղիներին է վերաբերում, հետեւաբար՝ տրամաբանական չէ այն միայն Մեղրիով անցնող ճանապարհին վերագրելը:

Պարզ է, որ այստեղ խնդիրը «միջանցք» եզրույթի մեկնաբանության մեջ է, եւ այդ հարցում պետք է բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալ: Հայաստանը մշտապես հայտարարել է, եւ դա պահանջում են միջպետական հարաբերությունները կարգավորող միջազգային նորմերը, որ ճանապարհները պետք է գործեն տվյալ պետությունների ինքնիշխանության տիրույթում: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք չխախտեն տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը եւ հաշվի առնեն նաեւ Բաքվի մտահոգություններն իր քաղաքացիների անվտանգության վերաբերյալ: Այստեղ չենք խոսում այն մասին, որ իր քաղաքացիների համար նման անվտանգային ենթադրյալ իրավիճակ ստեղծել է հենց Բաքուն՝ 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո Արցախում եւ ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական հանցագործություններ  հեղինակելով ու խրախուսելով:

Վերոշարադրյալ խնդրի միակ լուծումն այդ ճանապարհների բացումն է՝ երկու կողմերի դիրքորոշումների հիման վրա միջին տարբերակը գտնելով: Դա լիովին լուծելի խնդիր է տարածաշրջանում ձեւավորված իրավիճակում եւ ուժերի առկա հարաբերակցության պայմաններում:

Թեգեր: Ադրբեջանճանապարհպատերազմսադրանքսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի նվաճողական քաղաքականության չորս մակարդակները

Թուրքիայի նվաճողական քաղաքականության չորս մակարդակները

«Այսօր էլ ոմանց մոտ չարենցյան մասունքներ կան…»

«Այսօր էլ ոմանց մոտ չարենցյան մասունքներ կան…»

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist