Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ ի լուր աշխարհի

Արցախցին վերահաստատեց, որ ինքն է իր ճակատագրի տերը

Նոյեմբերի 1, 2022
Տարածաշրջան
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ ի լուր աշխարհի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
66
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին ամիսներին ակտիվացել են հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ տարբեր կենտրոններից հնչող հայտարարությունները եւ տեղեկատվության որոշ «արտահոսքեր»: Սրան զուգահեռ թյուրքական զույգ պետություններից ավելի հաճախ են տարբեր առիթներով հայտարարություններ հնչում, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմքում Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներն են, որոնցից մեկը կողմերի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է, մյուսը՝ տարածքային պահանջներ չներկայացնելը: Հայաստանն էլ հայտարարել է, որ դրանց պետք է գումարվի նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության եւ կարգավիճակի հարցի քննարկումը:

Միջազգային իրավունքի հիմնարար նորմ է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքում դրվում է միմյանց ինքնիշխանության ճանաչումը: Ըստ այդմ՝ Հայաստանը հայտարարել է, որ համաձայն է այդ սկզբունքի շուրջ բանակցել, բայց այդ կետերի պարբերական շեշտադրումը Բաքվից ադրբեջանական 30 տարվա պետական քարոզչական գծի շարունակությունն է:  Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում էր ողջ աշխարհին համոզել, որ Արցախի հիմնահարցը ոչ թե ազգերի ինքնորոշմանն է վերաբերում, այլ տարածքային խնդիր է, եւ որ Հայաստանը «օկուպացրել» է իր տարածքի 20 տոկոսը: Դա իրականության պարզունակ աղճատում էր Հայաստանին օկուպանտ ներկայացնելու նպատակով: Իսկ իրականությունն այն էր, որ իր անկախությունը հռչակելուց հետո Արցախի ժողովուրդը ենթարկվել էր ադրբեջանական զինված ագրեսիային, Հայաստանից  ու սփյուռքից հայ եւ բարեկամ ժողովուրդների կամավորների միջոցով կարողացել էր ոչ միայն կանխել Արցախի հայաթափումն ու ցեղասպանությունը, այլեւ ազատագրել նախկին ԼՂՀ-ի հարակից պատմական հայկական տարածքները:

Հետեւաբար՝ արցախյան գոյապայքարը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճ երբեւէ չի եղել: Այն Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա բնօրրանում սեփական ճակատագիրը տնօրինելու պայքար է եղել, որին աջակցել է ողջ հայությունը: Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը եղել է արցախցիների իրավունքների եւ անվտանգության երաշխավորի կարգավիճակում: Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Երեւանի առաջարկած սկզբունքներից մեկը հենց Արցախի անվտանգության եւ արցախցու իրավունքների պաշտպանի երաշխավորի դիրքերից է արված: Այսօր այդ երաշխիքները Հայաստանի հետ միասին պարտավորվել է տալ նաեւ ՌԴ-ն՝ իր խաղաղապահ զորախմբի միջոցով եւ խաղաղապահի ստանձնած առաքելությամբ:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բազմիցս հայտարարել են, որ Արցախի Հանրապետությունը երբեք էլ չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմում, քանի որ նույն սկզբունքով՝ խորհրդային այն ժամանակվա գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով Ադրբեջանից շուտ անկախացել է Խորհրդային Միությունից: Հետեւաբար՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքական բանակցությունները չեն կարող դիտարկվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, իսկ ենթատեքստում միանշանակ դիտարկվելու է հենց Հայաստանի, որպես արցախցիների իրավունքների երաշխավորի դիրքերից, ինչի մասին էլ բանակցությունների հիմքում Բաքվի առաջարկած 5 սկզբունքների կողքին պաշտոնական Երեւանի առաջարկած երկու սկզբունքից մեկն է:

Լիովին օրինաչափ է, որ տարածաշրջանում ընթացող գործընթացների ֆոնին հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցին իրեն հասու միջոցներով աշխարհին հայտնեց, որ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, որ երբեք չի եղել եւ չի լինի անկախ Ադրբեջանի կազմում՝ Հայաստանից եւ ՌԴ-ից հայցելով չդադարեցնել իր իրավունքները ներկայացնելուց եւ չհրաժարվել անվտանգությունն ապահովելու իրենց առաքելությունից: Ստեփանակերտում կայացած բազմահազարանոց ցույցի ուղերձը մեկն է՝ արցախցու ինքնորոշման կայացած որոշումն անբեկանելի է, հետդարձի ճանապարհներ չկան, որ այդ որոշումը ձեռք է բերվել եւ կարծրացել հազարավոր նահատակված հայորդիների հերոսապատումներով, իսկ արցախցին եւ հայ ժողովուրդն իրենց բարեկամների հետ մշտապես պատրաստ են շարունակել պայքարը բնական իրավունքների իրացման համար:

Վերածննդի հրապարակում հավաքվածները դիմեցին նաեւ քաղաքակիրթ աշխարհին՝ հորդորելով չդավաճանել համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու միջազգային իրավունքի նորմերին եւ թույլ չտալ դրանց ոտնահարումը: Արցախցին Ստեփանակերտից հայտարարեց, որ ագրեսիայով ժողովրդից հնարավոր չէ խլել իր ինքնորոշման իրավունքը, եւ որ նման հարցերը լուծվում են բանակցությունների միջոցով միջազգային ընդունված ու գործող նորմերով:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախպատերազմՌուսաստանսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախը եղել է, կա ու կմնա հայկական

Արցախը եղել է, կա ու կմնա հայկական

Արցախը միակամ է

Արցախը միակամ է

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist