Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանի կոշտ ուղերձը Ադրբեջանին

Բաքուն փորձում է «ատա՞մ ցույց տալ» Թեհրանին

Նոյեմբերի 8, 2022
Տարածաշրջան
Իրանի կոշտ ուղերձը Ադրբեջանին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւելյան քաղաքավարության գրված եւ չգրված նորմերն այսօր ընկած են այդ աշխարհամասի ավանդապահ երկրների դիվանագիտության վարքականոնի հիմքում: Դիվանագիտական նման ժեստերն այսօր կարող էն նախանշել արեւելյան երկրների արտաքին քաղաքականության մի ամբողջ ուղղություն կամ կարեւոր ուղերձ: Վերոնշյալ ավանդույթներն առավել արտահայտիչ եւ նպատակային են օգտագործվում հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ:

Օրերս Բաքվում Իրանի դեսպանատունը տեղեկություն տարածեց, թե Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղիր Գոլաբիաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է անորոշ ժամկետով, ինչի պատճառների մասին չի հաղորդվում: Միանշանակ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյայի՝ տեւական ժամանակ նախապատրաստվող այցի հետաձգումն արեւելյան չափանիշներով, քաղաքավարության առումով, շատ կոշտ ժեստ է, որն այս դեպքում ուղղված է Ադրբեջանին:

Բաքվում Իրանի դեսպանատան տարածած զուսպ հայտարարության մեջ այցի հետաձգման պատճառը չի նշվում, սակայն դա պարզ է դառնում Բաքվի՝ վերջին օրերին կատարած քայլերից: Բանն այն է, որ Ադրբեջանը երկրի հարավում եւ Արցախի օկուպացված տարածքներում մի քանի օր առաջ զորավարժություններ է սկսել՝ դրանցում ներգրավելով հատուկ նշանակության ու օդային ուժեր, հրթիռային եւ հրետանային զորքեր: Այս քայլը բացատրվում է Բաքվի եւ Թեհրանի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների աննախադեպ սրմամբ: Ըստ էության, այն Բաքվի պատասխանն էր Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններին, որոնք ավարտվել էին ընդամենը 15 օր առաջ:

Պաշտոնական Բաքվի՝ Իրանի դեմ ուղղված այս քայլն աննախադեպ էր: Նախկինում Թեհրանի անցկացրած նման զորավարժություններին Ադրբեջանը դեռ երբեք հանդուգն պատասխան չէր տվել: Միանշական է, որ Ադրբեջանն առանց արտաքին հորդորի երբեք չէր հանդգնի նման քայլ անել: Հասկանալի է, որ այդ զորավարժությունն ուղղված է Իրանի դեմ, բայց եթե Թեհրանն իր զորվարժությունների հիմքում դնում էր պատճառ, այն է՝ տարածաշրջանում սահմանների փոփոխությունների անթույլատրելիությունը, եւ այն ուղղված էր առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից պարբերաբար շրջանառվող այսպես կոչված «միջանցքի» գաղափարի շրջանառման, ադրբեջանական զինուժի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու փաստի հետ, ապա Ադրբեջանի զորավարժությունների ասելիքը հստակ չէ:

Կարելի է ենթադրել, որ Բաքուն ցանկանում է ասել, որ լուրջ չի վերաբերվում Թեհրանից եկող զգուշացումներին կամ փորձում է Իրանին հիշեցնել այնտեղ ապրող 20 մլն էթնիկ շիա ադրբեջանցիների գործոնը: Այլ կերպ ասած՝ Բաքուն «ատամ է ցույց տալիս» Թեհրանին: Տարածաշրջանի գործընթացներին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյուր ոք կպնդի, որ Ադրբեջանի նման պահվածքն անխոհեմ է ոչ միայն այն պատճառով, որ այստեղ ուժերն անհամեմատելի են, այլեւ առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանում Իրանի ազդեցությունը հսկայական է, հատկապես շիա հավատքի ժողովուրդների առակությամբ, որոնք ավանդաբար ունեն իրանամետ կողմնորոշում, եւ նրանց վարքը դժվար չի լինի կանխատեսել Իրանի հետ հակամարտության դեպքում:

Մյուս կողմից՝ Ադրբեջանի վարքը լիովին տեղավորվում է Իրանի շուրջ ծավալվող գործընթացների մեջ: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն Իրանի հյուսիսում զորավարժություն է անցկացնում, Իրանի հարավում Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի օդուժը համատեղ մանեւրներ է իրականացնում՝ Իրանից հնարավոր հարվածների մասին շրջանառվող տեղեկատվության պատճառով:

Բոլոր դեպքերում՝ այս փուլում Ադրբեջանի նման պահվածքը չի կարող ողջունվել ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի, այդ թվում նաեւ Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանի ուժերի առկա հարաբերակցությունը եւ աշխարհաքաղաքական իրավիճակը:

Թեգեր: ԱդրբեջանզորավարժություններԻրան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երբ խաղային ոլորտը «ծաղկում» է

Անվտանգություն-տնտեսություն շղթան նույն գծի վրա պետք է տեղավորել

Արհեստական գոյացություններ՝ հետին նպատակներով

Արհեստական գոյացություններ՝ հետին նպատակներով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist