Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքվին կարգի հրավիրելն արդեն միջնորդների հեղինակության եւ պատվի հարցն է

Հարեւան երկիրը հետեւողականորեն մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում

Նոյեմբերի 18, 2022
Տարածաշրջան
Բաքվին կարգի հրավիրելն արդեն միջնորդների հեղինակության եւ պատվի հարցն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
325
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում Ալիեւի ունեցած ելույթից հետո ադրբեջանական կողմն արդեն ամենօրյա ռեժիմով հրադադար է խախտում եւ ապատեղեկատվություն տարածում, թե դա արել է հայկական կողմը: Ադրբեջանի զինուժն սկսել է սադրանքներ կազմակերպել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլեւ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով:

Բաքվի նման գործողություններն այնպիսի ծավալների եւ հանդգնության են հասել, որ հրադադարի խախտման փաստերն արձանագրվում են նաեւ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի եւ Ամարաս վանական համալիրի ուղղությամբ: Վերջին տեղանքը Բաքուն պատահական չի ընտրել. դրանով նա լրացուցիչ հնչեղություն է տալիս իր գործողություններին՝ լավ իմանալով, որ այդ վայրը հանրային հետաքրքրություն ունի ոչ միայն արցախցիների, այլեւ միջազգային հանրության համար: Նման քայլով Ադրբեջանն ավելորդ անգամ իր արհամարհական վերաբերմունքն է դրսեւորում ոչ միայն համաշխարհային հանրության կարծիքի, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ գերտերությունների կողմից ներդրվող ջանքերի հանդեպ:

Հատկապես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներն ուղիղ կապ ունեն Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի վարքի հետ: Վերջիններս զորքերի վերախմբավորում են իրականացրել Խերսոն քաղաքից՝ տեղափոխվելով Դնեպրի աջ ափ: Սրան անմիջապես հետեւեց Արցախի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի ավելացումը: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքվի սադրանքներն Արցախում կտրուկ ավելացել էին նաեւ Խարկովի շրջանից ռուսական զորքերի դուրս բերման ժամանակ: Վերոնշյալ երկու փաստը ՌԴ իշխանություններին լուրջ մտորելու հիմքեր պետք է տան իր նորաթուխ ռազմավարական գործընկերոջ պահվածքի վերաբերյալ, եւ հետեւությունները չպետք է ուշանան, քանի որ նման հրադադարների խախտումներն ուղիղ հարված են Արցախում կանգնած ռուսական առաքելության հեղինակությանը:

Արցախի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանը կրակում է հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ կամ էլ անկանոն կրակահերթեր է արձակում, ինչն արցախցիների շրջանում վախի մթնոլորտ սերմանելու նպատակ է հետապնդում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը քայլեր է անում իր հայրենիքում արցախցու ապրելու պայմաններն ավելի վտանգավոր դարձնելու ուղղությամբ, ինչն ավելորդ անգամ փաստում է այն հանրահայտ իրողությունը, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին է խոսում նաեւ այն փաստը, որ 44-օրյա պատերազմում հրադադարից հետո ադրբեջանական զինուժը գրեթե 2 տասնյակ արցախցու է սպանել շփման գծի երկայնքով:

Հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտում է արձանագրվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հատկապես Հայաստանի օկուպացված տարածքներից: Սա խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն նպատակային քայլեր է անում տարածաշրջանում լարվածությունը բարձրացնելու ուղղությամբ՝ այն դեպքում, երբ բանակցային գործընթացում Ալիեւը տրամագծորն հակառակ պարտավորություններն էր ստանձնել:

Մյուս կողմից էլ Ադրբեջանի այս պահվածքը խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացում ձեռք բերվող պայմանավորվածությունները գործուն լծակներ չեն Ադրբեջանի ղեկավարության վրա ազդելու համար, եւ միջնորդ պետությունները պետք է ավելի ազդեցիկ գործիքակազմ կիրառեն Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու համար: Վերջին հաշվով՝ Բաքվին կարգի հրավիրելն արդեն միջնորդ պետությունների հեղինակության եւ պատվի հարցի է վերածվել, հաշվի առնելով այդ երկրի իշխանությունների ապակայունացնող քայլերի տրամաբանությունը եւ ենթատեքստը:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախզենքԻլհամ Ալիեւխաղաղապահ ուժերՇուշիսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ամերիկյան ռազմական օգնությունը Բաքվին աններելի է

Ամերիկյան ռազմական օգնությունը Բաքվին աններելի է

Գլխավոր պողոտայի մի հատված կարդիականացվի

Գլխավոր պողոտայի մի հատված կարդիականացվի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist