Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական մառազմի հերթական գլուխգործոցը

Իսա Հաբիբեյլին հայտարարել է, թե Իրանը, «ըստ էության, թյուրքական պետություն է»

Նոյեմբերի 30, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանական մառազմի հերթական գլուխգործոցը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են Արեւմուտքի երկրների մի շարք քաղաքացիների, ովքեր մասնակցել են երկրում բռնկված անկարգություններին: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: «Արեւմտյան երկրների բազմաթիվ քաղաքացիներ ներկա են եղել եւ մասնակցել են անկարգություններին, իսկ նրանցից ոմանք ձերբակալվել են»,- Քանանիի խոսքերը մեջբերել է ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանում զանգվածային անկարգությունները բռնկվել են սեպտեմբերի կեսերին: Ըստ հայտարարությունների՝ դրանք կապված էին ոստիկանությունում քրդուհի Մահսի Ամինիի մահվան հետ, որին ձերբակալել էին հասարակական կարգի պահպանության ոստիկանները: Փողոցային անկարգություններն անցկացվում են հիմնականում Գիլյան, Խուժեստան, Սիստան եւ Բելուջիստան, Թեհրան եւ Քուրդիստան նահանգներում: Իրանի իշխանություններն Արեւմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ, ովքեր իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի նյութեր, ինչպես նաեւ կոչ են անում տապալել իշխանություններին: Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ են կատարում այն անձանց շրջանում, ովքեր հավաքագրվել են արեւմտյան երկրների, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից:

Հարկ է հիշեցնել, որ այն ժամանակ, երբ արտաքին ուժերն Իրանում անկարգություններ էին սադրում, Ադրբեջանը հարձակվեց ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վրա: Արեւմուտքի ուժեղ ճնշման տակ Բաքուն ստիպված էր դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հոկտեմբերի սկզբին մեկօրյա ընդմիջումով Ադրբեջան մեկնեցին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում նրանք արդեն պլացդարմ են ստեղծել Թեհրանի դեմ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում եւ այդ տարածքից ներթափանցում են Իրան: Հենց այդ օրերին Ադրբեջանի իշխանական շրջանակներին պատկանող մամուլում կոչեր հնչեցին՝ ուղղված Ատրպատական-Ադրբեջանի բնակչությանը՝ ապստամբելու Իրանի կենտրոնական իշխանությունների դեմ, պոկվելու Իսլամական Հանրապետությունից եւ միանալու «եղբայր ադրբեջանցիների» հետ:

Հատկանշական է, որ ատրպատականցիների եւ Ադրբեջան անվանումը Նուրի փաշայի առաջարկով 1918 թ. գողացած կովկասյան թաթարների միջեւ ազգային որեւէ ընդհանրություն չկա: Բայց մտացածին այդ դատողության միջոցով Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանին: Ավելի ճիշտ՝ ոչ թե Ադրբեջանը, այլ նրա միջոցով՝ Թուրքիան: Իսկ հետագայում Ադրբեջանը խժռելը Թուրքիայի համար ընդամենը մանկական խաղ կլինի:

Իհարկե, պատմությանը հայտնի բոլոր աղբյուրները եւ հայտնաբերված պատմամշակութային հուշարձանները վկայում են, որ այն տարածքում, որն այսօր զբաղեցնում է հորինված Ադրբեջանը, գոյություն է ունեցել Աղվանք պետությունը՝ առանձին, ոչ իրանական, ոչ էլ, առավել եւս, թյուրքական մշակույթով, եւ այն ընդհանրապես որեւէ կապ չի ունեցել իրանական Ատրպատականի հետ: Կովկասյան թաթարները, Թուրքիայի օգնությամբ զբաղեցնելով պատմության թատերաբեմից անհետացած Աղվանքի տարածքը եւ տարածվելով հարեւան պետությունների, հատկապես՝ Հայաստանի հաշվին, սկսել են մարտահրավեր նետել Թեհրանին:

Փաստը, որ ունենալով թյուրքական հետք՝ կեղծ ադրբեջանցիները որեւէ կապ չունեն ատրպատականցիների հետ, ինչպես երեւում է, շատ է անհանգստացնում Բաքվի իշխանություններին: Պարզ է՝ եթե «35 մլն» ատրպատականցիները հանկարծ բացահայտեն, որ իրենց եղբայր են համարում ինչ-որ ստորակարգ ցեղեր, այլ ոչ թե ազգակիցներ, ինչպես թյուրք-ադրբեջանական քարոզչությունը տքնում է «ապացուցել» մոտ 100 տարի, պատմության թատերաբեմից կանհետանա նույն այդ հորինված Ադրբեջանը: Այդ հեռանկարն այնպես է սարսափեցրել Բաքվին, որ վերջինս մառազմի հերթական գլուխգործոցն է արարել. Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբեյլին հայտարարել է, թե Իրանը, «ըստ էության, թյուրքական պետություն է»:

«Ամենահին ժամանակներից Իրան անվանմամբ պետությունում կառավարել են ադրբեջանա-թյուրքական դինաստիաները՝ սելջուկներ, խորեզմշահեր, ղազնավիդներ, աթաբեկներ, ակկոյունլու, կարակոյունլու, թիմուրիներ, սեֆյաններ, աֆշարներ, քաջարներ: Առանձին շրջաններում, հատկապես՝ 20-րդ դարում, Իրանում իշխանությունը խլել են պարսիկ շովինիստները: Դարերի ընթացքում Իրանում շփման լեզուն եղել է ոչ թե պարսկականը, ինչպես հայտարարում է այժմյան վարչակարգը, այլ ադրբեջանա-թյուրքականը: Եվ հիմա Թեհրանում, Մաշհադում ու խոշոր այլ քաղաքներում տարբեր ազգությունների ներկայացուցիչները խոսում են ադրբեջանական լեզվով»,- ասել է Հաբիբեյլին:

Ոգեւորված իր «թանկարժեք ստով»՝ Հաբիբեյլին ակնուհետեւ դատողություններ է անում, որ պարսկերենը «սահմանափակ պաշտոնական շրջանակների» համար է շփման միջոց», իսկ ադրբեջաներենը «Իրանում ապրող բոլոր ժողովուրդների լեզուն է»: «Այդուհանդերձ, ինչպես արդարացիորեն ասել է աշխարհի ադրբեջանցիների առաջնորդ Իլհամ Ալիեւը, ադրբեջանական լեզուն մնում է կենցաղային մակարդակի վրա այն պատճառով, որ Իրանում չի դասավանդվում դպրոցներում»,- նշել է նա՝ շեշտելով, որ «ադրբեջանական լեզվի նկատմամբ իրանական վարչակարգի նման ագրեսիան սպառնալիքի տակ է դրել լեզվի պահպանումը այնտեղ բնակվող ադրբեջանցիների կողմից»:

Ըստ Հաբիբեյլիի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը բազմաթիվ հայերի համար բացում է դպրոցներ, ռադիո, եկեղեցիներ, թերթեր, պետք է ճանաչի բազմամիլիոն ադրբեջանցիների՝ հարազատ լեզվով կրթություն ստանալու իրավունքը: «Իրանում ապրող ավելի քան 35 մլն ադրբեջանցիներին հարազատ լեզվով կրթություն ստանալու իրավունքից զրկումն անընդունելի է ու լիովին հակասում է մարդու եւ, ընդհանուր առմամբ, մարդկության իրավունքներին: Հարավային ադրբեջանցիների իրավունքները պետք է վերականգնվեն, նրանց պետք է տրվեն բոլոր ազատությունները, որոնց իրավունքներն ունեն»,- ասել է ակադեմիկոս կոչեցյալը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ պատմության կեղծ վերաշարադրումն ավելի ու ավելի է արմատավորվում Ադրբեջանի հասարակական-քաղաքական դիսկուրսում: Դա տեղի է ունենում երկրի քաղաքական ղեկավարության անմիջական հրահանգով: Մինչ օրս այդ առումով հիմնական թիրախը Հայաստանն էր: Այսպես՝ նոյեմբերի 25-ին ելույթ ունենալով Բաքվում կայացած ինչ-որ համաժողովում՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «Հայաստանի ողջ պատմությունը, պատմական բոլոր գլխավոր արտադրանքները կեղծ են»:

Իսկ այժմ Բաքուն որոշել է ղեկավարել Իրանի պատմության «կեղծման» գործընթացը: Դա այն բանի հետեւանք է, որ հայկական ուղղությունում չի հանդիպել կոշտ դիմադրության: Նույնիսկ ընդհակառակը՝ հանուն Բաքվի նավթի ոմանք աչք են փակել «հոգեկան հիվանդ երեխայի» կամակորությունների վրա, ինչն էյֆորիայի մեջ է նետել նրան: Իրանն ու Հայաստանը միասին լուրջ խնդիր ունեն լուծելու եւ պարտավոր են անել դա՝ Առանն ու Շիրվանը վերադարձնելով իրենց նախկին տեսքին:

Իրանում սկսված անկարգությունների, Ատրպատականի ու, ինչպես երեւում է, նաեւ ողջ Իրանի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների, Բաքու-Թել Ավիվ-Անկարա եռյակի ձեւավորման եւ պատմական կեղծարարությունների միջեւ լուրջ կապ կա: Մինչ Իրանում փորձում են սիրաշահել հորինված ադրբեջանցիներին եւ նրանց հեռու պահել թուրքերի ու հրեաների հետ միությունից, Բաքուն «թուլության հոտ» է առնում եւ գիշատչի պես նետվում թվացյալ որսի հետեւից: Թեհրանը, որը շնորհավորում էր Ադրբեջանին «իր տարածքների վերականգնման համար», այժմ կհասկանա, որ տարածաշրջանային անվտանգության ու պատմական ճշմարտության պահպանման ամենակարեւոր գործոնը հորինված Ադրբեջանի անհետացումն է պատմության թատերաբեմից:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻլհամ ԱլիեւԻրան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սեւանա լիճը միայն սոցիալական նշանակության չէ

Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է

ԵԱՏՄ-«Արեւելյան գործընկերություն»

ԵՄ-ից զսպվածության հերթական կոչը Բաքվին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist