Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մեկ էլ, հանկարծ, «բնապահպան» ադրբեջանցիներ… ի հայտ եկան

Բաքուն արցախցու ապրելու իրավունքի երաշխավորումը պատկերացնում է կենսագործունեության տարրական հնարավորությունից նրան զրկելով

Դեկտեմբերի 6, 2022
Տարածաշրջան
Մեկ էլ, հանկարծ, «բնապահպան» ադրբեջանցիներ… ի հայտ եկան
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
110
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 3-ին Բերձորի միջանցքը փակելու դեպքն այն էր, ինչի մասին տեւական ժամանակ ահազանգում է հայ փորձագիտական հանրությունը: Պարբերաբար բարձրաձայնվում էր, որ Ադրբեջանը ոչ միայն լիարժեքորեն չի կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ տարբեր շինծու եւ կեղծ հիմնավորումներով փորձում է խախտել փաստաթղթի այլ կետեր, եւ դրանով՝ փաստաթուղթն ամբողջությամբ, իսկ վերջինս նշանակում է, որ պաշտոնական Բաքուն փորձում է տարածաշրջանն աստիճանաբար տանել դեպի ապակայունացում:

Արցախը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ուղու փակումը, ինչպես միշտ, այս անգամ էլ փորձ արվեց հիմնավորել անհեթեթ փաստարկով՝ բնապահպանական խնդրով, թե իբր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում շահագործվող Դրմբոնի պղնձի, ոսկու եւ մոլիբդենի հանքավայրը վնասակար ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այստեղ ավելորդ չէ հիշեցնելը, որ այս հնարքը Ադրբեջանը վաղուց է օգտագործում՝ պարբերաբար տարբեր միջազգային բնապահպանական կառույցներում եւ կոնֆերանսներում հայտարարելով, թե հայկական պետությունները աղտոտում են գետերը, որոնք հոսում են դեպի Ադրբեջան: Բաքվի նման քարոզչությունն աբսուրդի այնպիսի աստիճանի էր հասել, որ միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի «բնապահպան» պաշտոնյաներն արդեն հայտարարում էին, թե հայկական պետություններն այնպես են աղտոտում գետերը, որ դրանք արդեն աղտոտել են Կասպից ծովը, ինչի հետեւանքով այնտեղ մուտանտ ձկնատեսակներ են հայտնվել:

Հավատարիմ մնալով կեղծ քարոզչական մարտավարությանը՝ այսօր էլ Ադրբեջանը բնապահպանական խնդրի քողի տակ իրականացնում է միանշանակ քաղաքական քայլ՝ իր գոյության 100 տարիների ընթացքում շարունակվող Արցախի հայաթափման եւ արցախցուն ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Բերձորի միջանցքի՝ մի քանի ժամով փակումը դեռ հետախուզական առաջին քայլն է, որին հաջորդելու են ադրբեջանական ագրեսիվ եւ ապակառուցողական մյուս գործողությունները: Այս դեպքում բնապահպանական կարգախոսների քողի տակ Բաքուն փորձարկում է երկու սցենար: Առաջին՝ Արցախը շրջափակել եւ վերջնականապես հայաթափել, երկրորդ՝ Արցախի Հանրապետության տնտեսության ողնաշարը համարվող հանքշահագործող ընկերության գործունեության դադարեցումը:

Բանն այն է, որ Դրմբոնի պղինձի, ոսկու մոլիբդենի հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի Հանրապետության թիվ մեկ հարկատուն է, որի վճարած տարեկան հարկերի ծավալը գերազանցում է հարկ վճարողների առաջին 20-յակի վճարած հարկերի հանրագումարը: Այլ կերպ ասած՝ 2020 թ. սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախը մշակվող հողատարածքների գրեթե 90 տոկոսից զրկելուց հետո, այսօր էլ Բաքուն փորձում է կանգնեցնել հանրապետության աշխատող մյուս առաջատար ճյուղը՝ արդյունաբերությունը: Եթե սրան գումարենք նաեւ այն  փաստը, որ ադրբեջանական բանակը թույլ չի տալիս, որ արցախցի գյուղացին մշակի շփման գոտու հարակից գյուղատնտեսական հողերը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Մյուս կողմից էլ՝ միջանցքի փակման միջադեպի տեսանյութերից երեւում էր, որ Բերձորի միջանցքը փակել էին քաղաքացիական հագուստով ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, քանի որ Արցախի օկուպացված տարածքներում քաղաքացիական բնակչություն չկա, առավել եւս՝ «բնապահպան» ադրբեջանցի: Սա փաստում է, որ կատարվածը բնապահպանական քողի տակ միանշանակ ակցիա էր  ռուսական խաղաղապահ առաքելության դեմ: Վերջինիս պատասխանատվության թիվ մեկ գոտին Արցախը Հայաստանին կապող միջանցքն է, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային կետն է, եւ այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են:

Այսքանից հետո պաշտոնական Բաքուն միջազգային հարթակներում ցինիկաբար հայտարարում է, թե երաշխավորում է արցախցիների իրավունքները: Փաստորեն՝ Ադրբեջանն արցախցու ապրելու իրավունքի երաշխավորումը պատկերացնում է  կենսագործունեության տարրական հնարավորությունից նրան զրկելով: Բերձորի միջանցքի փակումը եկավ հիմնավորելու այն բացարձակ ճշմարտությունը, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ուղղահայաց կապեր ունենալ Ադրբեջանի հետ, դրանք կարող են լինել միայն զուգահեռ:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գաղափարներ կյանքի կոչողը

Գաղափարներ կյանքի կոչողը

Ինչպես գրողի շախմատային դաշտում սկսեցին «արածել» այլ ձիեր

Ինչպես գրողի շախմատային դաշտում սկսեցին «արածել» այլ ձիեր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist