Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պատասխան համատեղ զորավարժություններ

Վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար

Դեկտեմբերի 7, 2022
Տարածաշրջան
Պատասխան համատեղ զորավարժություններ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի հարավում մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունները միաժամանակ անցկացվում են Իրանի հետ սահմանի երեք հատվածներում՝ Ջրականի, Իմիշլիի եւ Աստարայի հարեւանությամբ: Չնայած պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե զորավարժություններն անցկացվում են 2022 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն, բայց ակնհայտ է, որ այն միանշանակ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի հետ սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժությունների պատասխանն է:

Ադրբեջանաթուրքական զորավարժությունների երեք ուղղություններն ընդգրկում են Իրանի հետ սահմանի ողջ երկայնքը՝ Ջրականից սկսած մինչեւ իրանական ցեղախմբերին պատկանող շիա ուղղությանը դավանող թալիշների հոգեւոր կենտրոններից մեկը՝ Աստարան: Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հակաիրանական ժեստն ամբողջացնելու նպատակով Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած ռազմական բարձրագույն հրամանատարությունը:

Տարածաշրջանում ընթացող այս գործընթացի պատկերն ու տրամաբանությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ է անցկացված եւ ընթացող զորավարժությունները ռազմականից քաղաքական տերմինաբանությամբ, խոսույթով ներկայացնել: 2021 թ. մայիսից եւ հատկապես 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարեց, որ  թույլ չի տա իր հյուսիսային սահմանների մոտ աշխարհաքաղաքական իրավիճակի, պատմական սահմանների փոփոխություն եւ իր ասելիքն ավելի պատկերավոր ներկայացրեց աննախադեպ ծավալի զորավարժություններով, որոնցում ընդգրկված էր Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Այդ զորավարժություններին հետեւեցին Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ այսպես կոչվող ,արեւմտյան զանգեզուրիե եւ ,միջանցքիե վերաբերյալ, ինչին հաջորդեցին Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները, իսկ այսօր արդեն՝ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները: Ինչն էլ իր հերթին ադրբեջանաթուրքական պատասխանն է Իրանին, որ ցանկության դեպքում Հայաստանի նկատմամբ կդիմեն ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ բացելու համար: Քաղաքական լեզվով վերծանած, ըստ էության, Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների ասելիքը սա է: Հետեւաբար, այս զորավարժություններն ինչքան Իրանի դեմ են ուղղված, այնքան էլ՝ Հայաստանի: Այստեղ տեղին է հիշել, որ 44-օրյա պատերազմը հաջորդեց ադրբեջանաթուրքական համատեղ երկամսյա զորավարժություններին, երբ այդ քողի տակ Թուրքիայից բերված զինտեխնիկան եւ ռազմական մասնագետները մնալով Ադրբեջանում՝ լիարժեքորեն մասնակցեցին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային՝ որոշ դրվագներում եւ ընդհանուր առմամբ ապահովելով պատերազմի ելքը: Զորավարժություններով հագեցած՝ վերեւում նկարագրված գործընթացները միանշանակ փաստում են մեր տարածաշրջանում լարվածության աստիճանի բարձրացման մասին: Այս պայմաններում օրինաչափորեն գործարկվում է  Հայաստանի անվտանգային համակարգի գործիքակազմը: ՀՀ զինված ուժերում ըստ մարտական պատրաստության պլանի զորավարժություններ մշտապես անցկացվում են, սակայն այսօր առարկայական անհրաժեշտություն ունի համատեղ զորավարժությունների անցկացումը: Այն վերջին շրջանում ընդունված պրակտիկա է:

Միջերկրական ծովի շրջանում Հունաստան-Թուրքիա հարաբերությունների լարման ֆոնին Աթենքը Ֆրանսիայի, Եգիպտոսի, Կիպրոսի հետ համատեղ մի քանի զորավարժություններ անցկացրեց: Այդ երկրի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանի դեպքում համատեղ զորավարժություններ կարող են անցկացվել ինչպես մեր անվտանգային համակարգի բաղադրիչ համարվող ՀԱՊԿ հավաքական զորամիավորումների, այնպես էլ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների հետ միասին: Լիովին օրինաչափ եւ տրամաբանական կլինի, եթե ՀՀ զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացնեն Իրանի բանակի ստորաբաժանումների հետ, քանի որ հակառակ կողմից եկող ուղերձները եւ զորավարժությունների աշխարհագրական վայրերը դրա համար ապահովում են բավարար հիմքեր՝ նաեւ սպառնալիքների տեսքով:

Միջազգային փորձը փաստում է, որ ռազմական ուժի նման համատեղ ցուցադրություններն ավելի շատ բացասական զարգացումները կանխարգելելու գործառույթ են իրականացնում, եւ Հայաստանի ու Արցախի շուրջ արձանագրվող զարգացումների ֆոնին դա լիովին ընկալելի, օրինաչափ կլինի:

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրԹուրքիաԻրանսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Քարե շենք կառուցելուց առաջ կառուցենք մեր ներսի շենքը

Քարե շենք կառուցելուց առաջ կառուցենք մեր ներսի շենքը

Անմահ հերոսի տարեդարձին

Անմահ հերոսի տարեդարձին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist