Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երբ խրախուսվում է ագրեսիան

Ընդունելով Բաքվի քայլերը՝ ԵՄ-ն վտանգում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ իր անվտանգությունը

Դեկտեմբերի 10, 2022
Տարածաշրջան
Երբ խրախուսվում է ագրեսիան
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ 44-օրյա պատերազմի ընթացքում ԵՄ հավաքական դիրքորոշումը շատ ամորֆ էր՝ այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանն ագրեսիա չի գործադրում ՀՀ-ի նկատմամբ, ապա 2021 թ. մայիսի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ագրեսիաներից հետո հին աշխարհամասի դիրքորոշումը կրկնակի տարակուսելի է դառնում: Վերջին ագրեսիաներին Եվրոպան արձագանքեց ԵԽ-ի անդամ պետությունների առանձին պատգամավորների քննադատական ելույթների տեսքով, եւ միայն Ֆրանսիան իր երկպալատ օրենսդիր մարմնով հանդես եկավ ագրեսիայի քննադատությամբ ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով:

Սպասվում էր, որ Ֆրանսիայի կոչին կհետեւեին նաեւ ԵՄ այլ պետություններ եւ, վերջին հաշվով, նաեւ՝ ԵՄ-ն, սակայն վերջին զարգացումները ոչ միայն չեն խոսում այդ մասին, այլեւ տրամագծորեն հակառակ տրամաբանությունն ունեն: ԵՄ-ն ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում, այլեւ փորձում է աննախադեպ ծավալներով ավելացնել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրերը:

Օրերս Բաքվի հետ աշխատանքներն է սկսել ԵՄ Տնտեսական-ներդրումային ծրագրի բարձր մակարդակի աշխատանքային խումբը։ Այս նոր համակարգող մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ միասին կորոշի եւ Ադրբեջան կուղղորդի 2 մլրդ եվրոյի առաջնահերթ ներդրումներ:

Նախատեսվում է, որ աշխատանքային խումբը պարբերաբար կհանդիպի Եվրահանձնաժողովի, Ադրբեջանի կառավարության եւ Եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ՝ առաջնահերթ ներդրումային նախագծերը որոշելու եւ համատեղ իրականացնելու համար, ինչպես նաեւ կուսումնասիրի ներդրումային հնարավորությունները՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների, հաղորդակցությունների, փոքր եւ միջին բիզնեսի, կանաչ եւ թվային տեխնոլոգիաներին անցման մեջ։

Ավելորդ է այստեղ արձանագրելը, որ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն Ադրբեջանի հետ ներդրումների նոր ծրագրի մեկնարկը, այն էլ՝ այդ ծավալներով, Բաքվում կարող են դիտարկել որպես իրենց իրականացրած ագրեսիայի խրախուսում: Մյուս կողմից էլ կատարվողը եթե հանրամատչելի լեզվով ներկայացնենք, ապա ստացվում է, որ ԵՄ-ն Ադրբեջանին ֆինանսական աջակցություն է տրամադրում այն դեպքում, երբ այդ երկիրն իր բյուջեի ահռելի մասը հատկացնում է սպառազինության ձեռքբերմանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որն արդեն հասցրել է օգտագործել ՀՀ-ի դեմ իրականացրած ագրեսիաների ժամանակ:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ եվրոպական այդ ներդրումների շրջանակներում արդեն 90 մլն եվրո է տրամադրվել Գանձակի լուսավորության համակարգի վերականգնման եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար: Ստացվում է, որ ավերված եւ օկուպացված Արցախի փոխարեն Եվրոպան տեսել է Գանձակի ռազմական օբյեկտներին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ՊԲ-ի արձակած մի քանի հրթիռի հետեւանքները:

ԵՄ-ի ներդրումային այս ծրագիրը չի կարող դիտարկվել կողմերի միջեւ հավասարակշռության պահպանման տեսանկյունից, քանի որ այդ նպատակով արդեն Երեւանին եւ Բաքվին առաջարկվել է 2.6 մլրդ եվրոյի աջակցություն, սա արդեն կողմնակալ ժեստ է՝ ուղղված ագրեսոր Ադրբեջանին: Այն ոչ միայն չի տեղավորվում եվրոպական, միջազգային հումանիտար եւ հիմնարար իրավունքների պաշտպան կառույցի առաքելության մեջ, այլեւ հակասում է դրան՝ Ադրբեջանին խրախուսելով նոր ագրեսիաների, որոնք այս դեպքում ապակայունացնելու են ողջ տարածաշրջանը՝ մինչեւ Եվրոպայի արեւմուտք:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախԵՄԵվրոպապատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Օրակարգային, կենսական անհրաժեշտություն

Օրակարգային, կենսական անհրաժեշտություն

Պատգամավորները կողմ են քվեարկել օրինագծին

Պատգամավորները կողմ են քվեարկել օրինագծին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist