Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Հանքային» շարժումից հետո հնարավոր են այլ շարժումներ եւս

Քանի դեռ թշնամին չի համոզվել, որ հայկական ոգին ծնկած չէ

Դեկտեմբերի 13, 2022
Տարածաշրջան
«Հանքային» շարժումից հետո հնարավոր են այլ շարժումներ եւս
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, երեկ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտարարություն էր տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Հաղորդագրությունում նշվում էր նաեւ, որ «միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ»: Օրվա երկրորդ կեսին արդեն լուր տարածվեց, որ ադրբեջանցիները վրան են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։

Հասկանալի է՝ Բաքվի քայլերը հստակ նպատակաուղղված են եւ գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։ Քաղաքական նպատակները հայտնի են, փորձենք հակիրճ ներկայացնել տնտեսական «փաթեթավորումը»։

Բանն այն է, որ երբ օրեր առաջ թշնամական կողմի այսպես կոչված «բնապահպանները» առաջին անգամ փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, նրանց գլխավոր պահանջը իբր փորձագետների ազատ մուտքն էր Արցախի հանքերի տարածք, որպեսզի «մշտադիտարկում» եւ «հետաքննություն» անեն օգտակար հանածոների «ապօրինի շահագործման» հետ կապված։ Այդ մուտքով նրանք իրավունք կստանան Արցախի ներքին կյանքին խառնվելու։ Սա բացահայտ է։ Ակնհայտ է նաեւ այն, որ 44-օրյայից հետո Արցախի հանքերը (ոսկու եւ պղնձամոլիբդենային) տնտեսության շարժիչ ուժն են, եւ Բաքվի նպատակը այն փակել տալն է, որից հետո Արցախի՝ առանց այդ էլ թուլացած տնտեսությունը բառացիորեն կկանգնի աղետի եզրին։

Այս շարքում բացահայտ մի փաստ էլ կա, որին, սակայն, կարծես ուշադրություն չի դարձվում։ Համենայնդեպս՝ Երեւանը միջազգային հարթակները չի գործածել նշյալ խնդիրն արծարծելու, թշնամուն հակադարձելու: Իսկ թշնամին ամեն օր ապացուցում է, որ պատերազմը նոյեմբերի 9-ից հետո չի ավարտվել, ավելին՝ նա չափազանց անկեղծ է եւ ամեն օր է ասում, որ ինքն Արցախի հարցը լուծված է համարում եւ Հայաստանին էլ թույլ չի տա «վերականգնել իր ուժերը»։ Թշնամին ինքն իրեն կդավաճաներ, եթե չաներ հաջորդ քայլը։ Այն է՝ նա ոչ միայն յուրացրեց մեր տարածքները, այլեւ նոյեմբերի 9-ից հետո բազմիցս խոսեց ռեպարացիայի՝ ռազմատուգանքի մասին։ Պատահական չէ, որ նա Արցախի հանքերում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման» «մշտադիտարկում» է ուզում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ռազմատուգանք են պահանջելու Հայաստանից՝ տարիներ շարունակ «Ղարաբաղն օկուպացնելու», «Ղարաբաղը շահագործելու եւ օգտվելու համար»։

«Բնապահպանական» հիշյալ «շարժումը» առաջին կիրառական քայլերից է այս գործընթացի։ Որոշ փաստեր էլ ներկայացնենք, որոնք լույս կսփռեն այս ամբողջ պատկերին։ Այս օրերին հայկական սոցհարթակային տիրույթը (թելեգրամյան ալիքներ) բացահայտեց, թե ինչու են Արցախի հանքեր ցանկանում մտնել ադրբեջանական «բնապահպանները»։ Ըստ այդ տեղեկությունների, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հուլիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արցախի հանքավայրերը շահագործման են հանձնվել բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը, Ալիեւը վերջինիս խոստացել է ապահովել հանքավայրեր ազատ մուտքը, հիմա էլ ամեն գնով փորձում է կատարել խոստումը։

Մի փոքր ավելի հետ գնանք՝ 2021 թ. հունիս։ Ընկերության հետ կապված համացանցային փնտրտուքը 2021 թ. հունիսի 17-ի թվագրությամբ մեզ մի նյութ «բերեց» «opendemocracy.net» կայքից՝ «Բացահայտվել են Մեծ Բրիտանիայի գործարար կապերը Լեռնային Ղարաբաղի հետ» վերնագրով (կայքին ընդհանրապես ուշադրություն չէինք դարձնի, եթե վերնագիրը չտեսնեինք,- Ա. Մ.)։ Ենթավերնագիրն էլ սա է՝ «Անցյալ տարվա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ժամանակ Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի բացմանը հանքարդյունաբերության համար» (բառացի թարգմանություն)։ Ըստ հրապարակման՝ «Բրիտանական կառավարությունն աջակցել է Լոնդոնի ցուցակում գտնվող հանքարդյունաբերական ընկերությանը, որը շահույթ է ստանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին պատերազմից»։ Այնուհետեւ նշվում է, թե Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է «Anglo Asian»-ի հետ հակամարտության ամենաթեժ պահին: Հանդիպումից հետո «Anglo Asian»-ը Շարփին ուղարկել է լրացուցիչ նամակ, որը «պարունակում էր տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում ոսկու հանքավայրերի մասին»: Դեսպանը հետո թարմացում ստացավ «Anglo Asian»-ից ոսկու հանքում հետհրադադարի հետ կապված զգայուն զարգացումների մասին. էլփոստի խորագիրն էր՝ «Anglo Asian»-ը եւ հնարավորությունների երկիրը» (ի դեպ, սա այն ընկերությունն է, որ մշտապես ցանկացել է Արցախում հանքավայրեր շահագործել եւ տեղեկացված է հանքավայրերի պաշարներից,- Ա. Մ.)։

Մեկ փաստ էլ. Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են «Anglo Asian Mining»-ի հետ 2020 թ. սեպտեմբերի 7-ին՝ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ծանր բախումներից երեք շաբաթ առաջ» (նշյալ կայքն է այն անվանում ընդամենը ծանր բախում)։ Նույն տարվա հոկտեմբերի 27-ին արդեն «Anglo Asian»-ն իր ներդրողներին թարմացում է տարածել Ադրբեջանի կողմից «Զանգելանի ազատագրման» վերաբերյալ՝ հավելելով, որ բանակցություններ է վարում Ադրբեջանի կառավարության հետ տարածքի հետագա զարգացման շուրջ:

Մեծ Բրիտանիան մնում է Ադրբեջանում միակ խոշորագույն ներդրողը։ Չմոռանանք նավթի ու գազի ոլորտում BP-ի ներգրավվածությունը։ Շղթան ամբողջացնենք. «Anglo Asian»-ը Սոթքն էլ է տեսնում իր «հնարավորությունների երկրի» սահմաններում։

Մտածել, որ բրիտանաթյուրքական կողմը զերծ կմնա իր նպատակները գործադրելուց, միամտություն կլինի։ Հարցն այն է, թե մենք ինչքանով պատրաստ կլինենք մեր իսկ երկիրը չդարձնել այլոց համար «հնարավորությունների երկիր»։ «Anglo Asian»-ը նոր չէ, որ երազում է մեր հանքավայրերի մասին, 1997 թ-ից գործում է Ադրբեջանում։ Պարզապես հիմա հնարավորություն է ստացել տարիների երազանքն իրագործելու։ Կիրագործի, թե երազախաբ կլինի, մեր գործողություններից է կախված։ Առաջին այն քայլից, որ նախ՝ հոգեբանական պատերազմում տանուլ չտանք։ Հասկանալի է՝ Արցախում այս «հանքային» զարգացումները, սակայն, կապել միայն այս ընկերության երազանքների հետ, այդքան էլ ճիշտ չէ։ Թյուրք-ադրբեջանական տանդեմն է ճիշտ աշխատում պարզապես: Ինչքանով ճիշտ կաշխատի հայկական կողմը։ Սա է հարցը, բայց պատասխանը մեկն է՝ եթե ուզում ենք, որ Արցախը հայկական մնա, պետք է մարտահրավերներին դիմակայելու կամք ունենանք։ «Հանքային» շարժումից հետո մեկ այլ շարժում է լինելու։ Անդադար է լինելու, քանի դեռ թշնամին գործնականում չի համոզվել, որ հայկական ոգին ծնկած չէ։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախճանապարհՇուշիպատերազմսադրանք
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Բաքվի կեղծ բեմականացումների հետին մղումները

Բաքվի կեղծ բեմականացումների հետին մղումները

Մարտահրավերներից մինչեւ հնարավորություններ

Մարտահրավերներից մինչեւ հնարավորություններ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist