Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքվի կեղծ բեմականացումների հետին մղումները

Արցախցին ինքնորոշվել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Դեկտեմբերի 13, 2022
Տարածաշրջան
Բաքվի կեղծ բեմականացումների հետին մղումները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
185
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արցախի ժողովուրդն իրականացրել է իր իրավունքների պաշտպանության եւ իրացման երկու հիմնարար քայլ՝ 1991 թ. այդ օրը անկախության հանրաքվեով ի լուր աշխարհի հայտնել է անկախ պետություն ունենալու իր որոշման մասին, իսկ 2006 թ. նույն օրը ընդունել է Արցախի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը:

Վերոնշյալ ծանրակշիռ փաստարկները հիմնարար դրույթներ են ժողովուրդների իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներում Արցախի անկախության ճանաչման պայքարի համատեքստում: 44-օրյա պատերզմից հետո խնդրի կարգավորման գործընթացը կրկին վերադարձավ քաղաքական քննարկումների դաշտ, որտեղ ցանկալի արդյունքների կարելի է հասնել հենց միջազգային հիմնարար նորմերի շրջանակներում իրավունքների փաստարկված բարձրացման եւ հիմնավորման միջոցով:

Համայն հայության, բարեկամ եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպան ժողովուրդների միջոցով դեկտեմբերի 10-ին արցախցիների իրացրած ինքնորոշման երկու ակտերի մասին միջազգային հարթակներում բարձրաձայնումն արդեն հրամայական է դառնում՝ երրորդ անգամ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո: Երրորդ անգամ Ադրբեջանն արցախցիների խաղաղ, ժողովրդավարական, միջազգային բոլոր նորմերին համապատասխանող ժողովրդավարական ընտրությամբ իրականացրած ինքնորոշման եւ կայացման քայլերին պատասխանում է ռազմական ագրեսիայով: Եթե նախորդ դարի 90-ականների սկզբին Արցախի ժողովրդին հաջողվեց հակազդել Բաքվի ագրեսիային՝ ազատագրելով ԼՂՀ-ի տարածքները եւ Արցախի հարակից պատմական այլ տարածքներ, ապա 44-օրյա պատերազմից հետո թյուրքական պետությունների եւ դաշնակից երկրների կոալիցիային հաջողվեց օկուպացնել Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, եւ այսօր առաջնային նշանակություն է ստանում Մարդու իրավունքների միջազգային օրը նաեւ Արցախի ժողովրդի նկատմամբ կիրառված այդ հիմնարար արժեքների ոտնահարման փաստի մասին բարձրաձայնելը:

Արցախի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ պետնախարարը անկախության հռչակման օրը հանդես եկան ուղերձներով՝ վերահաստատելով արցախցու ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ իրացման հարցում ժողովրդի հաստատակամությունը եւ վճռականությունը, սակայն անհրաժեշտ է, որ այդ կարեւոր փաստերը մեծ հնչեղություն ստանան միջազգային հարթակներում: Այս գործընթացում էական ներդրում են ունեցել եւ կարող են ունենալ սփյուռքի կառույցներն ու անհատ գործիչները: Ողջունելի եւ լիովին օրինաչափ է, որ այսօր արցախցին ամբողջովին իր ձեռքն է վերցրել սեփական իրավունքների պաշտպանության գործընթացը՝ դրանով ստիպելով Բաքվին նաեւ իր հետ նստել բանակցային սեղանի շուրջ, բայց համայն հայության եւ բարեկամ պետությունների աջակցությունն Արցախին առաջնային է մնում՝ արդարության պաշտպանության եւ այս բարդ հիմնահարցի լուծման ճանապարհին:

Այն դեպքում, երբ դեկտեմբերի 10-ի Արցախի Հանրապետության ինքնորոշման ակտերի ընդունման տարելիցները անհրաժեշտ միջազգային հնչեղություն չստացան՝ Բաքուն մեկ օր անց կազմակերպեց հակաքարոզչական կեղծ ակցիա՝ Ադրբեջանի տարբեր ծայրերից տեղափոխելով քաղաքացիական  բնակչությանը, հատկապես՝ կանանց, եւ ցույց բեմադրելով: Թողնենք մի կողմ հարցը, որ պարզ չեղավ, թե ցուցարարները ՌԴ խաղաղապահների՞ դեմ են ակցիա անում, թե՞ Դրմբոնի ոսկու, պղնձի, մոլիբդենի հանքավայրի՝ հորինված բնապահպանական խնդիրների: Այստեղ  ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանն է սկսել դիմել մասսայական տեսարանների գործիքին՝ իրեն ձեռնտու քաղաքական նպատակների շրջանակներում կեղծիք տարածելու համար: Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա եւ պատերազմական հանցագործություններ գործադրած Ադրբեջանն այսօր մարդու իրավունքների պաշտպանության անհաջող բեմադրություններ է կազմակերպում:

Տարածաշրջանի պատմությանը քաջածանոթ ցանկացած անհատ լավ է հասկանում ադրբեջանական կեղծիքի նրբերանգները, սակայն վերջին զարգացումները հրամայական են դարձնում ոչ միայն Արցախի ժողովրդի իրավունքների համար քարոզչական պատերազմում ներգրավվելը, այլեւ թափ հավաքող ադրբեջանական քարոզչությանը հակազդելը: Սրա համար պետք է մեկտեղվի հայկական եւ բարեկամ ժողովուրդների ներուժը, ինչը կկանխի ադրբեջանական հերթական սադրանքները, քանի որ, հայտնի գործելաոճի համաձայն, Բաքուն սովորաբար քարոզչական կեղծիքների է դիմում ագրեսիաների գործադրումներից առաջ:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախճանապարհՇուշիպատերազմսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մարտահրավերներից մինչեւ հնարավորություններ

Մարտահրավերներից մինչեւ հնարավորություններ

Ինչու Հայաստանը չստացավ այն, ինչն իրեն է պատկանում

Ինչու Հայաստանը չստացավ այն, ինչն իրեն է պատկանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist