Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայկական Արցախ ունենալու բանաձեւը

Դեկտեմբերի 15, 2022
Տարածաշրջան
Հայկական Արցախ ունենալու բանաձեւը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
412
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ»-ի հարցազրույցը ԱՀ խորհրդարանի նախկին նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Աշոտ Ղուլյանի հետ  

-Օրերս կայացավ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հերթական՝ 7-րդ համագումարը, որում քվեարկության արդյունքում միաձայն վերընտրվեցիք կենտրոնական խորհրդի նախագահ: Համագումարում ի՞նչ հարցեր են կարեւորվել՝ կապված երկրում եւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի հետ:

-Ամեն օր նոր իրադարձություններ, դեպքեր են տեղի ունենում մեր երկրում, մեր շուրջ: Եվ այդ զարգացումների արդյունքում, առանց չափազանցության, կարելի է ասել, որ մեր ժողովրդի կյանքն ավելի դժվար ու անկանխատեսելի է դառնում: Ես այս արձանագրումն անում եմ ոչ թե նրա համար, որ տխուր երանգ հաղորդենք մեր այսօրվա քննարկումներին, այլ՝ հակառակը: Ձգտում եմ հիմնավորել այն քայլերի ձեռնարկումը, այն աշխատանքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը, որ մեզ սպասում է առաջիկայում: Թվում է, թե բոլոր հիմքերը միայն հուսահատության մասին են հուշում, եւ դրա մեջ ճշմարտություն կա: Բայց արդյոք դա է լուծումը, արդյոք նիհիլիզմը վայե՞լ է մեր ազատատենչ ժողովրդին, եւ արդյոք մենք այդպես ենք ընկալո՞ւմ մեր ազատագրական պայքարի բոլոր նահատակների պատգամները: Վստահ եմ, որ պատասխանը մեկն է՝ ոչ:

Ինչ որ մենք վերապրել ենք, եւ աղետ է, եւ դաս, եւ ցավալի կորուստներ են, եւ հերոսական դրվագներ: Ամենավատ երազում անգամ դժվար էր պատկերացնել, որ կկորցնեինք Հադրութի շրջանն ամբողջությամբ, հայկական կերպարը դժվարությամբ վերականգնած Շուշի բերդաքաղաքը, վերաբնակեցված Քաշաթաղի ու Շահումյանի շրջանները, Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների խիստ կենսական ու պատմական տարածքներ: Չեմ ուզում դառն հիշողություններից երկար «կառչել», բայց, միեւնույն է, այս ամենն արդեն մեր կյանքի մի մասն է, եւ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ 90-ական թթ. հերոսական ազատամարտից, 2016 թ. քառօրյա պատերազմի արժանապատիվ կեցվածքից հետո մեր տարեգրության մեջ ունեցանք անփառունակ, տխուր էջեր…   

-Դուք, հավանաբար, նկատի ունեք 2020 թ. ողբերգական դեպքերը…

-Անցած երկու տարվա ընթացքում շատ է խոսվել 44-օրյա պատերազմի, մեր պարտության պատճառների եւ այլ հարցերի մասին: Բայց միեւնույն է, սպառիչ պատասխաններ չկան, կամ դրանք այնքան աղավաղված են ներկայացվում, որ նոր հարցերի տեղիք են տալիս: Մեր խնդիրն այդ նույն հարցերը բարձրացնելը չէ միայն: Մեր խնդիրն այդ հարցերի հետեւից գնալն ու պատասխանատվություն պահանջելն է: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը չեն խնայել մեր ժողովրդի ազատության համար: Սակայն պատերազմի արդյունքներն այնպիսին են, որ Արցախի անվտանգությունը հայտնվել է նոր սպառնալիքների ու վտանգների տակ: Աղետաբեր պատերազմից հետո ստեղծված իրավիճակը մեզ ստիպել է հիմնովին վերանայել մեր դիրքորոշումն առկա իրողությունների վերաբերյալ: Վստահ եմ, որ բոլորը լավ են հիշում շոկային այն օրերը, երբ երկրի իշխանությունների կողմից որեւէ բացատրություն չհնչեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ մեր հաջորդ անելիքների մասին: Ես չէի կամենա քննադատության թիրախն ուղղել ՀՀ իշխանություններին, թեկուզ պատասխանատվության մի ստվար բաժին նաեւ նրան է վերաբերում… Պատասխանատվության տեսանկյունից, կարծում եմ, քաղաքական պահանջատիրության իմաստով մեր ասելիքը պետք է նախեւառաջ ներկայացվի Արցախի Հանրապետության իշխանություններին: Այդ մասին վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ գնահատականներ ու արձանագրումներ են եղել իմ եւ խորհրդարանում՝ պատգամավորների կողմից հարցազրույցների, մեկնաբանությունների տեսքով: Եվ այդ մասին  մենք խոսել ենք՝ համոզված լինելով, որ դա միայն անձնական տեսակետ չէ… 

-Պարոն Ղուլյան, մեր ժողովուրդն անդառնալի կորուստներ կրեց 44-օրյա պատերազմի հետեւանքով: Մարդիկ այսօր էլ ցնցումների մեջ են: Ի՞նչ է անհրաժեշտ վիշտը մեղմելու, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու համար: Ձեր համոզմամբ՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը:

-Մեր պահվածքն ու հավաքական դիրքորոշումը պատերազմից հետո ճշգրիտ արտապատկերն են եղել երկրի սովորական քաղաքացու պարզ դատողությունների: Ցավ ու ափսոսանք, որ 30-ամյա մեր հերոսական պայքարից հետո «թողտվության» պայմաններում կորցրինք մեր ձեռքբերումների մեծ մասը: Դժվար է համակերպվել այս ամենի հետ: Շատ ավելի խորքային, անդառնալի կորուստներ ունենք, որոնք խոչընդոտում են մեր վերականգնողական ջանքերին: Խոսքը մեր միասնությունը ջլատող այն ուժերի մասին է, որ դրսից քաջալերվող հետեւողականությամբ եւ ներսից բորբոքվող համառությամբ հիմնովին վնասում են մեր ավանդական արժեքները՝ ընտանիքը, եկեղեցին, բանակը, պետությունը, Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությունը: Այն ամենը, ինչ որ մեզ խիստ անհրաժեշտ է համազգային համախմբում կազմակերպելու եւ պարտվողական հոգեբանությունը հաղթահարելու համար: 44-օրյա պատերազմից հետո հաստատված քաղաքական անկայուն իրավիճակում մեր գլխավոր մտահոգությունը թուլացած պետական համակարգի վերջնական կազմաքանդումը կանխելն է, ճակատագրական սխալներից դասեր քաղելը: Ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու, միասնաբար մեր անկախության եւ ազատության համար պայքարը շարունակելու դեպքում կարող ենք հաջողություններ ակնկալել, բուժել պատերազմի վերքերը, զորացնել երկիրը: Արցախի ապագան երաշխավորված կարելի է համարել միայն հայ պահելու եւ զորացնելու պարագայում: Հակառակ դեպքում, ոչ միայն մեր սերունդները մեզ չեն ների, այլեւ ինքներս արդարացում չենք գտնելու մեր չձեռնարկած ջանքերի համար: Հայկական Արցախ ունենալու բանաձեւը շատ պարզ է. «Իր նախնիների երկրում ապրող արցախցին պետք է անվտանգության ու ապահովության բավարար պաշար ունենա եւ սերունդներին այս նույն հայրենիքը կտակի՝ տնտեսական ու սոցիալական զարգացման արժանապատիվ ու տեսանելի հեռանկարով»…      

Թեգեր: անկախությունԱշոտ ՂուլյանԱրցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանը բնապահպանական ահաբեկչության եւ բնապահպանական ֆաշիզմի կրողն ու գործադրողն է

Ադրբեջանը բնապահպանական ահաբեկչության եւ բնապահպանական ֆաշիզմի կրողն ու գործադրողն է

Հիբրիդային պատերազմը՝ Բաքվի ձեռամբ

Հիբրիդային պատերազմը՝ Բաքվի ձեռամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist