Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի

Ագրեսորին զսպելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ

Դեկտեմբերի 16, 2022
Տարածաշրջան
Արցախը մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
326
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 12-ի առավոտյան «բնապահպանական» խնդիրների անվան տակ Ադրբեջանը փակել է մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաեւ Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Արցախի շուրջ ընթացող գործընթացի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։

-Պարո՛ն Առաքելյան, Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախը հայաթափելու քաղաքականություն, քանի որ հասկանում է, որ միայն այդպես կկարողանա «լուծել» արցախյան հիմնախնդիրը։ Արդեն մի քանի օր է՝ փակել է Հայաստանին կապող ճանապարհը։ Ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանն այդ քայլով։ Ինչպիսի՞ հնարավություններ ունի Արցախը նման իրավիճակներին արձագանքելու համար։

-Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցնում իր հայատյաց քաղաքականությունը։ Այս երկու տարվա ընթացքում շարունակում է սադրանքները խաղաղ բնակչության նկատմամբ։ Արդեն երկրորդ անգամ է փակում ճանապարհը. կեղծ բնապահպանական պատրվակով Ադրբեջանը փաստացի 120 000 արցախցու շրջափակման մեջ է պահում՝ զրկելով Արցախին Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հետ կապից։ Արցախում հումանիտար աղետ է. խնդիրներ են առաջանում պարենային ապրանքների, դեղորայքի ձեռքբերման եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Ստեփանակերտում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին հնարավոր չի լինում տեղափոխել Երեւան, որպեսզի այնտեղ իրենց բուժումը շարունակեն, եւ նրանք արդեն կյանքին վտանգ սպառնացող խնդրի առջեւ են կանգնած։ Այն, որ Ադրբեջանը որդեգրել է Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելու քաղաքականություն, հայտնի փաստ է, ինչի մասին վկայում է նաեւ այն, որ Բաքուն անջատել է դեպի Արցախ գազամատակարարումը։ Իսկ դա ձմռան պայմաններում ավելի է խորացնելու հումանիտար խնդիրն Արցախում։ Դա էլ ապացուցում է, որ այն պատրվակները, որոնց պատճառով Ադրբեջանը փակել է ճանապարհը, աղերս չունեն իրականության հետ։

-Երեւանում այս օրերին Դուք միացել էիք մի խումբ երիտասարդների բողոքի ակցիային, որի ժամանակ նամակներ փոխանցվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, օտարերկրյա դեսպանություններին։ Ի՞նչ սպասում կա միջազգային հանրությունից Ադրբեջանի կողմից տարվող այս ցեղասպան քաղաքականության վերաբերյալ։

-Այո՛, Երեւանում մի շարք քաղաքացիների կողմից կազմակերպվել էր խաղաղ երթ դեպի միջազգային կառույցներ եւ դեսպանատներ։ Նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի նկատմամբ հերթական անգամ դրսեւորվող ագրեսիայի վրա։ Այստեղ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական կամ անվտանգային խնդիրների հետ, երբ կողմերը բանակցությունների եւ այլ գործընթացների միջոցով փորձում են իրենց մասնակցությունը ներկայացնել, այլ խնդիրը բացառապես հումանիտար աղետին է վերաբերում։ Իսկ այդ դեպքում միջազգային հանրության արձագանքը պետք է լինի կտրուկ եւ հրատապ։ Ցավոք, ե՛ւ 44-օրյա պատերազմում, ե՛ւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության ոչ հստակ, ուշացած եւ երբեմն չեզոք արձագանքը շարունակում է ամրապնդել Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հայատյաց քաղաքականությունը, սակայն Արցախի իշխանությունները եւ Արցախի նկատմամբ հոգատար քաղաքացիները բոլոր միջոցները ձեռնարկում են՝ դրան դիմագրավելու, դրա հետեւանքով ստեղծված խնդիրները շուտափույթ լուծելու համար։

-Պարոն Առաքելյան, նշանակվելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, հայտարարեցիք, որ պատրաստ եք ստանձնել Ձեր բաժին պատասխանատվությունը։ Որո՞նք են, ըստ Ձեզ, արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջնային լուծում պահանջող մարտահրավերները։

-Ռուբեն Վարդանյանը պետնախարար նշանակվելուց բազմիցս անդրադարձել է այս պահին Արցախի համար երեք կարեւորագույն ուղղությամբ կատարվող ծրագրերի անհրաժեշտությանը. դրանք են՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացումը, անվտանգության ուժեղացումը եւ սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորումը։ Այդ ուղղությամբ նախանշված են արդեն բազմաթիվ միջացառումներ։ Հիմա ավելի շատ չերեւացող աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես խնդիրների գույքագրում, տարեվերջյան ֆինանսական, բյուջետային խնդիրների կարգավորում։ Արդեն առաջիկա ամիսներին եղած փաստերի եւ նաեւ մեր կատարած աշխատանքներում ներդրված ռեսուրսների շնորհիվ էական արդյունքներն իրենց զգացնել կտան։

-Մշտական դարձած սադրանքների պայմաններում, երբ թիրախավորվում են նաեւ քաղաքացիական անձինք, իրատեսակա՞ն է, արդյոք, խաղաղ համագոյակցությունը Ադրբեջանի կազմում։

-Անկախ վերջին դեպքերից, բազմիցս նշել ենք, որ Արցախի բնակչությունը որեւէ պարագայում չի կարող Ադրբեջանի կազմում գոյատեւել, որովհետեւ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, չի թաքցնում իր հայատյաց քաղաքականությունը, որ իրենց Արցախը պետք է առանց հայերի։ Մենք կարող ենք ադրբեջանցիների հետ ապրել որպես հարեւաններ, բայց որեւէ պարագայում չենք կարող լինել Ադրբեջանի կազմում։

-Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատը միաձայն ընդունել են Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում բանաձեւի ընդունումն Արցախի համար։

-Իհարկե, ողջունելի են Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի հայտարարությունները, սակայն պետք է փաստենք, որ այդ հայտարարությունները առարկայական դառնալու համար անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի կառավարությունը գործուն քայլեր ձեռնարկի։ Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունները բացառապես խորհրդատվական բնույթ են կրում կառավարության համար եւ առնվազն այս պահին որեւիցե գործողությունների իրականացմանն ուղղված չեն։ Սակայն, իհարկե, չենք կարող չընդունել, որ նման զարգացումները կարեւոր են։ Դա հնարավորություն է ընձեռում միջազգային հանրության կողմից ավելի հստակ եւ կոշտ արձագանքելու պրակտիկա ձեւավորել Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ։

-Հաճախ ենք լսում «հանուն Արցախի» գործելու հորդորը։ Ի՞նչ կարող է եւ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը Արցախի եւ արցախցու կողքին լինելու համար։

-Պետք է հասկանանք, որ Արցախում ստեղծված իրավիճակը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ։ Արցախը մեր հայրենիքի անբաժան եւ շատ կարեւոր հատվածն է, այն յուրաքանչյուր հայինն է եւ ոչ միայն Արցախում կամ Հայաստանում ապրող, այլեւ ամբողջ աշխարհում ապրող հայերինը։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է իր հայրենիքի այդ վիրավոր հատվածի նկատմամբ մեծ ուշադրություն դարձնելը։ Արցախի մասին պետք է մտածել ամեն օր, Արցախի համար օգտագործել բոլոր հնարավոր եւ անհնար ռեսուրսները, պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում կամ թեկուզ չլինելով Արցախում՝ աշխատել Արցախի համար։ Պետք է անել առավելագույնը, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները լինեն ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ, քանի որ Արցախը պահելու ամենակարեւոր գրավականը հենց արցախցու՝ այնտեղ ապրելն ու շատանալն է։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՄեսրոպ ԱռաքելյանՌուբեն Վարդանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Իրականում չարը բարու եւ բարության պակասն է…

Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները եւս 2 ամիս աջակցություն կստանան

Անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները եւս 2 ամիս աջակցություն կստանան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist