Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան պատերազմի շահառուներից մեկը՝ Բերձորում

Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական գործողություններին նաեւ գլոբալ տնտեսական շահեր են սպասարկում

Դեկտեմբերի 22, 2022
Տարածաշրջան
Արցախյան պատերազմի շահառուներից մեկը՝ Բերձորում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բերձորի միջանցքի փակման կեղծ «բնապահպանական հիմնավորումների» տակ թաքնված են ոչ միայն Ադրբեջանի ցեղասպան նպատակները, այլեւ գլոբալ տնտեսական շահեր, որոնք Արցախը շրջափակելու պակաս կարեւոր շարժառիթներից չեն: Պարզվում է, որ Արցախի ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցրած Ադրբեջանի հատուկ եւ այլ ուժային կառույցների «բնապահպան» ներկայացուցիչները պաշտպանում են բրիտանական «Anglo Asian Mining PLC»  հանքարդյունաբերական ընկերության շահերը: Թողնենք մի կողմ այն բացարձակ ճշմարտությունը, որ որեւէ բնապահպան չի կարող լինել հանքշահագործող ընկերության կողքին, ինչն ավելորդ անգամ փաստում է Բերձորում կատարվողի բեմական սցենարը, այստեղ էականն այն է, որ նման գործողությամբ, ըստ էության, կրկին ի հայտ է գալիս Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի պատվիրատուներից եւ հիմնական շարժառիթներից մեկը:

Բանն այն է, որ դեռ 20 տարի առաջ Ադրբեջանը բրիտանական այս ընկերությանը նվիրել է Արցախի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի շահագործման իրավունքները: Տնտեսական նման խոշոր գործարքների կնքման պրակտիկային թեկուզ մակերեսային իրազեկվածություն ունեցողը կփաստի, որ բիզնեսի կանոններով խոշոր ընկերությունը չէր կարող նման ռիսկերի գնալ եւ փաստացի չճանաչված պետության օրինական իշխանությունների հետ որեւէ շփման չգնալով մեկ այլ պետությունից գնել հանքշահագործման իրավունք: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանից գնել հանքավայրեր, որոնք իրավաբանորեն վերջինիս չեն պատկանում, եւ օրինական հիմքերով ու միջազգային բոլոր նորմերին համապատասխան շահագործում են Արցախի Հանրապետության օրինական սեփականատերերը:

Բրիտանական նավթային, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների ներկայությունն Ադրբեջանում գաղտնիք չէ, եւ այն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին բրիտանական նավթային ընկերություններն էժան գներով ստացել են ադրբեջանական նավթը՝ որպես կապիտալիստական երկիր գործարքի գնալով սոցիալիստական պետության հետ, սակայն Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերի պատմությունն այլ որակի հարաբերությունների եւ գործարքների մասին է փաստում:

Վերոնշյալ հանքավայրերը վաճառելով անգլիական ընկերությանը՝ պաշտոնական Բաքուն ուղղակիորեն այդ ընկերությանը ներկայացնող պետությանը շահագրգռել է մասնակից դառնալ Արցախի ժողովրդի դեմ նախապատրաստվող ռազմական ագրեսիային: Հանքավայրերի պատճառով Արցախը լիակատար շրջափակելու պայմաններում բրիտանական ընկերությունը փաստում է Արցախի ժողովրդի դեմ 44-օրյա ագրեսիայում իր պետության առնվազն շահագրգռվածությունը: Բայց իրականությունն այն է, որ իրենց գործելաոճին համաձայն՝ հայր եւ որդի Ալիեւները փաստացի խաբել են խոշոր տնտեսավարողին: Նրանք լավ գիտեին, որ Արցախի տարածքում գտնվող հանքավայրերն ադրբեջանական կողմի միջոցով հնարավոր կլիներ շահագործել միայն այն դեպքում, երբ Արցախը լիովին հայաթափված լիներ:

Նաեւ Անգլիայի աջակցությամբ իրականացված ագրեսիայից հետո, երբ կոալիցիոն հակաարցախյան զինված ուժերին չհաջողվեց ամբողջությամբ հայաթափել եւ ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին, բրիտանական ընկերությունն առերեսվեց ճշմարտության հետ՝ տեսնելով, որ որեւէ իրավական ու փաստացի հիմքեր չկան այդ հանքավայրերին մոտենալու համար: Այս իրավիճակում նրան մնում է միայն խաբվածի կարգավիճակում բողոքներ ներկայացնել միջազգային տարբեր կառույցներ եւ Բաքվի հետ միասին իր նպատակին հասնել Արցախի ժողովրդին հումանիտար տեռորի ենթարկելու միջոցով:

«Anglo Asian Mining PLC»-ն ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին նամակներ է հղել՝ խնդրելով օգնել վերականգնելու բիզնեսի վարման իր «իրավունքները» եւ ապահովելու աշխատակիցների անվտանգ ֆիզիկական հասանելիությունը Դրմբոնի, Կաշենի հանքեր ու հարակից տարածքներ։ Վերոհիշյալ ընկերությունը նման փորձ արել էր նաեւ 2006 թ.: Պատկերն ամբողջական լինելու համար պետք է արձանագրել, որ «Anglo Asian Mining PLC»-ն Ադրբեջանում այլ ակտիվներ էլ ունի:

Եթե այս ամենին գումարենք այն իրողությունը, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից անմիջապես հետո բրիտանական եւ թուրքական հանքարդյունաբերական, շինարարական ընկերություններն ինչ ակտիվությամբ ու օպերատիվությամբ ներգրավվեցին Արցախից բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեության իրականացմանը, ապա պատկերը կամբողջանա: Այս ամենն ավելորդ անգամ փաստում է այն ճշմարտությունը, որ ժամանակակից աշխարհում պատերազմների պատճառները հիմնականում գլոբալ տնտեսական շահերն են, Երկիր մոլորակի վրա առկա բնական ռեսուրսների՝ օրեցօր չբավարարող քանակը: Տնտեսական շահի հետեւից վազելով՝ խոշոր համաշխարհային խաղացողները ոտնահարում են արցախցիների նման փոքր ժողովուրդների՝ սեփական բնօրրանում կյանքի հիմնարար իրավունքը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորհանքարդյունաբերությունճանաչումսադրանք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Վերահսկողությունը հավերժական կյանք չունի

Վերահսկողությունը հավերժական կյանք չունի

«Իրավունք չունենք ուժեղ չլինել»

«Իրավունք չունենք ուժեղ չլինել»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist