Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում:
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:
3+3 ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ:
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա այսպես կոչված «3+3» ձեւաչափով հանդիպմանը: