Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Պեկրեսը դատապարտում է կառավարության լռությունը

Ալիեւը սպառնացել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուին

Հունվարի 20, 2022
Տարածաշրջան
Պեկրեսը դատապարտում է կառավարության լռությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
432
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եթե մենք իմանայինք Վալերի Պեկրեսի ապօրինի այցի մասին, նրան չէինք թույլատրի վերադառնալ Ղարաբաղից»,- նման հայտարարություն է արել Բաքվի դիկտատոր Իլհամ Ալիեւն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելեց Արցախ: Գաղտնիք չէ, որ արդեն վաղուց Արցախ այցելող օտարերկրացիներից հատկապես նրանք, ովքեր զբաղեցնում են որոշակի աստիճան եւ կարող են ներկայացնել իրականությունն արտերկրում, Ադրբեջանում ներառում են սեփական սեւ ցուցակներում: Պեկրեսը, ինչպես պարզվեց հետագայում, բացառություն չէ…

Իլհամ Ալիեւի խոսքերը վերջին մի քանի օրվա ընթացքում վրդովմունք են առաջացրել աջերի շարքում: Այցով գտնվելով Աթենքում՝ Վալերի Պեկրեսը կտրուկ է արձագանքել՝ նշելով Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հասցեին հնչեցված նման սպառնալիքի լրջությունը, թեկնածուի, որին փորձում են արգելել գնալ այնտեղ, ուր ուզում է: Երկուշաբթի «Europe 1» հեռուստատեսության եթերում Իլ դե Ֆրանսի տարածաշրջանային ղեկավարը կրկին բարձրացրել է այդ հարցը՝ քննադատելով «կառավարության մահացու լռությունը»: Նա նորմալ չի համարում, որ գործադիր իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի դատապարտել Ադրբեջանի նախագահի խոսքերը: «Կառավարություն, որը չի պաշտպանում նախագահի թեկնածուին, ով առաքելությամբ մեկնել է աշխարհի հեռու մի տարածաշրջան ու ենթարկվել հարձակումների… Դա սկանդալ է»,- ասել է նա ափսոսանքով:

Կիրակի JDD թերթում հրապարակվել է մի հոդված, որը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է անում արձագանքել իրավիճակին: Հոդվածի հեղինակները ֆրանսիական աջ կենտրոնամետ «Հանրապետական» կուսակցությունից Եվրախորհրդարանի սենատորներն ու պատգամավորներն են: Ինքը՝ Պեկրեսը, աջ կենտրոնամետների առաջնորդն է, որոնք ձախ կենտրոնամետ սոցիալիստների հետ արդեն մի քանի տասնամյակ նախագահներ են տալիս Ֆրանսիային:

Նրանք վրդովված են Ալիեւի հայտարարությունից, որը, նրանց կարծիքով, նման է ֆրանսիական քաղաքական գործչի դեմ ուղղված «ատելությամբ լի ոտնձգությունների» եւ գրեթե անթաքույց սպառնալիք է ֆրանսիական ժողովրդի, կառավարության եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ։ «Մենք խնդրում ենք Ֆրանսիայի անունից պաշտոնական ներողություն պահանջել Ադրբեջանից, եւ եթե այդ ներողությունները կարճ ժամկետում չստացվեն, խնդրում ենք դիտարկել մեր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը։ Խոսքը ֆրանսիական արժեքների, ինչպես նաեւ Ֆրանսիայի պատվի մասին է»,- ասվում է հոդվածում։

Չնայած հանրապետական պատգամավորների բազմաթիվ մեկնաբանություններին, հոդվածը դեռեւս չի առաջացրել Էմանուել Մակրոնի արձագանքը։ «Մինչեւ հիմա Ֆրանսիայի նախագահից որեւէ արձագանք չի եղել, ով պետք է լսի մեր քաղաքական ընտանիքի այս միաձայն կոչը: Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի սպառնալիքները, քանի որ նա վերահաստատել է հայ ժողովրդին մեր անսասան աջակցությունը, պահանջում են վճռական պատասխան»,- ընդգծել է Օվերն-Ռոն-Ալպերի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկյեն՝ թեմային անդրադառնալով թվիթերյան իր միկրոբլոգում:

Քրիստոֆ Կաստաները, ով գլխավորում է Ազգային ժողովում մակրոնյան կուսակցության «Հանրապետությունը երթի մեջ է» խմբակցությունը, նշել է, որ «Էմանուել Մակրոնը միշտ պատասխանելու է քաղաքական գործիչների դեմ ուղղված սպառնալիքներին», եւ Վալերի Պեկրեսը բացառություն չի լինի։ «Նա դա միշտ է անում»,- ավելացրել է Կաստաները։ «Վալերի Պեկրեսը մեկնաբանություններ է արել, որոնք դուր չեն եկել ադրբեջանական կողմին, բայց նա դրա բոլոր իրավունքներն ունի»,- նշել է քաղաքական գործիչը։

Երկուշաբթի օրը «Le Figaro»-ն կապվել է Ելիսեյան պալատի հետ։ Վարչակազմի պաշտոնյաներն ասել են, որ պատասխանը շուտով պատրաստ կլինի:

Իսկ ահա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի խոսքերին՝ կապված ֆրանսիական քաղաքական գործիչ, երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցի հետ: Ալիեւի հայտարարությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը անվանել է «անընդունելի ձեւով ու բովանդակությամբ»: Համապատասխան հայտարարություններն արդեն ուղարկվել են ադրբեջանական դեսպանին:

Ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը նման ռեակցիա է դրսեւորել այն պատճառով, որ հայրենիք վերադառնալով՝ Պեկրեսը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին: Նախագահի աթոռի պաշտոնի համար նախընտրական արշավում նա ֆավորիտներից մեկն է: Թեկնածուն խոստացել է Ֆրանսիան վերականգնել 5 տարում, իսկ 10 տարում նրան դարձնել Եվրոպայի լիդեր: Միեւնույն ժամանակ Փարիզը, ըստ նրա, պետք է դադարի լինել ԱՄՆ-ի վասալը եւ Չինաստանի հետնաբակը:

Վալերի Պեկրեսի ծրագրի գլխավոր կետերից մեկն անվերահսկելի միգրացիայի դեմ պայքարն է: Նա խոստացել է նաեւ կանգնեցնել ծայրահեղ իսլամիզմի աճը: «Մենք ունենք պատմություն, որը պետք է պաշտպանել, ժառանգություն, կենսակերպ: Պետք է միասնական ու հպարտ լինենք, բայց ես մեր շուրջը բռնություն ու սեպարատիզմ եմ տեսնում: Տեսնում եմ մարդկանց, ովքեր օգտվում են Ֆրանսիայի շռայլությունից եւ անարդարություններ գործում մեր քաղաքներում: Մենք պետք է աջակցենք ոստիկանությանն այդ ապօրինությունների դեմ պայքարում»,-հայտարարել է Վալերի Պեկրեսը:

Էրդողանի կողմից ֆինանսավորվող ծայրահեղ արմատական իսլամիստներն սկսում են լուրջ վտանգ ներկայացնել Ֆրանսիայի համար: Նրանց դեմ պայքարի անհրաժեշտությունն այսօր ոչ միայն Պեկրեսն է զգում, այլեւ ֆրանսիացի բոլոր քաղաքական գործիչները: Միայն այն, որ մի առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանր վիրավորանք էր հասցրել Էմանուել Մակրոնին՝ ավելացնելով, որ վերջինս պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե ցանկանում է վերընտրվել, ստեղծված իրավիճակի ամենաակնառու դրսեւորումն է: Սա կարելի է դիտարկել եւ որպես ծաղր, եւ որպես պետության ներքին գործերին լկտի միջամտության փորձ: Այն, իհարկե, չէր կարող հենց այնպես ընդունվել ուժեղ պետականություն, պետական ավանդույթներ ունեցող պետության կողմից: Կարծում ենք՝ Ալիեւի հայտարարությունը «շեֆին» դուր գալու ժեստ է: Առնվազն տարօրինակ է նման սպառնալիքը Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հասցեին, ով ընդամենը հայտարարել է. «Բրյունո Ռետայոյի ու Միշել Բառնյեի հետ այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր, որպեսզի աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնմանը, Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացմանը, հայկական հոգեւոր ժառանգության պահպանմանը»:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԷմանուել ՄակրոնԻլհամ ԱլիեւՎալերի ՊեկրեսՖրանսիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Երկաթուղին գործում է արդյունավետ

Երկաթուղին գործում է արդյունավետ

«Շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ՝ ապրելու»

«Շատ երազանքներ ունեմ եւ շատ տարիներ՝ ապրելու»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist