Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն

Հունվարի 21, 2022
Տարածաշրջան
Մոսկվա-Թեհրան փոխհարաբերությունները կընդլայնվեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որին ուղեկցում էր քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն։ Նրան «Վնուկովո» օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ու ԱԳ փոխնախարարը։

Ռայիսին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում անդրադառնալով այցի նպատակներին, նշել է, թե Թեհրանը ձգտում է ընդլայնել ու սերտացնել փոխհարաբերությունները բոլոր հարեւան երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, տարբեր, այդ թվում՝ քաղաքական, առեւտրատնտեսական ոլորտներում։ Ապա նա ընդգծել է, որ այցը կարող է շրջադարձային լինել տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման առումով, հայտարարել է, թե Թեհրան-Մոսկվա՝ առկա ընդհանուր շահերի ու փոխըմբռնման առկայությունը տարածաշրջանում անվտանգության գործոն է, ինչը կարգելակի աշխարհում միակողմանիությունը։ Միաժամանակ հույս է հայտնել, որ երկու երկրների փոխադարձ գործակցությունն ու փոխըմբռնումը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի ու միջազգային փոխհարաբերությունների վրա։ Ռայիսին նշել է, թե երկկողմ առեւտրատնտեսական մակարդակը կողմերի համար գոհացուցիչ չէ, հույս է հայտնել, որ շատ ավելի բարձր մակարդակի կհասնի։ Նշենք, որ ներկա դրությամբ Թեհրան-Մոսկվա տնտեսական կապերի ծավալը շուրջ 3 միլիարդ դոլար է կազմում, սակայն Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահը հայտնել է, թե կողմերը պայմանավորվել են այն հասցնել 20 միլիարդի։

Անդրադառնալով Ռայիսիի մոսկովյան օրակարգին, նշենք, որ կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպումից զատ, նա ելույթ կունենա Պետդումայում, ապա կհանդիպի նավթարդյունաբերության ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներին, ինչպեսեւ կայցելի Մոսկվայի համալսարան։ Ըստ Բ. Ջահրոմիի՝ մոսկովյան բանակցությունների առանցքը Իրանի արտահանման ընդլայնումը եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումն էր։ 

Իրանական կողմը խիստ կարեւորել է այցը, որը փաստորեն Ռայիսիի՝ հայացք դեպի արեւելք քաղաքականության համատեքստում է, Չինաստանի հետ 25-ամյա ռազմավարական համաձայնության կյանքի կոչելուց հետո, ինչը նշանակում է լուրջ փոփոխություն այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ։ Հաշվի առնելով, մասնավորապես, այն, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնասյունն ի սկզբանե իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի հայտարարած «Ոչ արեւելյան եւ ոչ արեւմտյան» սկզբունքն է, որը գրված է ԱԳ նախարարության շենքի ճակատին։ Այցը խիստ կարեւորել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ երկրի փոխնախագահ Մոհամեդ Մոխբերը կառավարության նիստում հայտարարել է, թե այցը չափազանց կարեւոր է, կարելի է այն գնահատել որպես միջազգային փոխհարաբերություններում արմատական փոփոխություն։ Պահպանողական կողմնորոշմամբ ԶԼՄ-ները եւս չափազանց բարձր են գնահատել այցի նշանակությունը, միաժամանակ քննադատել բարենորոգչական հոսանքին հարողներին՝ նրանց մեղադրելով արեւմտամետ լինելու համար։

Ի դեպ, բարենորոգիչները քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների սերտացմանը՝ շեշտելով, թե Ռուսաստանի վերաբերմունքն Իրանի հանդեպ գաղութատիրական է։ Սոցցանցերում եւս քննադատություններ կան ռուս-իրանական փոխհարաբերությունների զարգացման առնչությամբ, ինչը Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին համարել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քարոզչության հետեւանք եւ Ռուսաստանին սեւացնելու նպատակ է հետապնդում։ Նա, միաժամանակ գովեստով խոսելով նախագահ Պուտինի ղեկավարած Ռուսաստանի մասին, ի պատասխան դժգոհողների նշել է, թե իրանցիների քննադատությունն ուղղված է պատմական անցյալին՝ ցարական Ռուսաստանին, ինչը բավական աղմկարար արձագանքներ է ունեցել։ Ներկա դրությամբ, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն թե՛ Իրանի եւ թե՛ Ռուսաստանի դեմ սահմանափակումներ է կիրառել, կողմերն ունեն ընդհանուր շահեր՝ դրանց հետեւանքները հաղթահարելու հարցում։ Սակայն իրականում ռուս-իրանական հարաբերություններում պատմականորեն ձեւավորված է փոխադարձ անվստահության մթնոլորտ, ինչը նկատելի է նաեւ դրանց զարգացման ընթացքից։ Օրինակ, Ռուսաստանը Թուրքիային վաճառել եւ շատ արագ հանձնել է C-400 հակաօդային հրթիռներ, մինչդեռ Իրանին վաճառված C-300-ների հանձնման գործընթացը ձգձգվեց, ինչից խիստ դժգոհ էր Թեհրանը։ Բացի այդ, Մոսկվան տարբեր առիթներով անդրադարձել է ռուս-իրանական եւ ռուս-իսրայելական փոխառնչություններին, շեշտել, թե Իսրայելի անվտանգությունը Ռուսաստանի համար առաջնային է։

Այսուհանդերձ, այցը նաեւ կարեւորել է ռուսական կողմը։ Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւոն Ճաղարյանը, խոսելով այցի նշանակության մասին, շեշտել է, թե  շատերին այն բնավ էլ դուր չի գա։ Իրականում էլ, դատելով արեւմտյան ԶԼՄ-ների արձագանքներից, կարելի է նշել, որ Արեւմուտքը, մեղմ ասած, չի ողջունում այցը։ Ճաղարյանը հավելել է նաեւ, որ երկկողմ առեւտատնտեսական փոխառնչությունների ծավալը 2021 թ. 87 տոկոս աճ արձանագրելով՝ կազմել է 3 միլիարդ 600 միլիոն դոլար։ Ավելին, դեռեւս հունվարի 14-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս, նշանավորելով Պուտին-Ռայիսի հանդիպումը, ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հավելելով, որ նշյալ հանդիպման օրակարգում քննարկվելու են կողմերին հետաքրքրող բոլոր հարցերը։ Հունվարի 18-ին այցի առնչությամբ Կրեմլի հրապարակած հայտարարությունում եւս շեշտվել է, որ օրակարգում են համագործակցությանը վերաբերող տնտեսական համատեղ նախագծերի իրականացման, միջազգային, ինչպեսեւ Վիեննայում Իրան-5+1-ի 2015 թ. համաձայնության վերականգնման բանակցությունների գործընթացի եւ այլ հարցեր։

Նշենք, որ 2000 թ. Ռուսաստան-Իրան 20-ամյա ռազմավարական համաձայնության ժամկետն ավարտվել է, եւ կողմերը ցանկանում են այն երկարաձգել եւս 20 տարով։ Պուտին-Ռայիսի հանդիպմանը վերջինս հայտնել է նոր պայմանագրի նախագծի պատրաստ լինելու մասին։ Միաժամանակ Իրանի նախագահը շեշտել է, թե երկկողմ փոխհարաբերությունների ընդլայնման հարցում որեւէ սահմանափակում չկա, եւ Իրանը ցանկանում է, որ փոխառնչությունները լինեն բազմակողմանի, ամուր, կայուն եւ ռազմավարական բնույթ կրեն։ Ինչ վերաբերում է միջազգային խնդիրներին, ապա նրանք քննարկել են Սիրիայի հարցը եւ ընդգծել միջազգային ահաբեկչության դեմ իրենց հաջողված պայքարն այդ երկրում։ Պուտինը կարեւորել է Աֆղանստանի առնչությամբ առկա մտահոգությունները, ինչի շուրջ եւս հանդիպմանը նրանք բանակցել են։ Ռայիսին շեշտել է, թե Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարի փորձը կարելի է կիրառել նաեւ Աֆղանստանում ու Կովկասում։

Թեգեր: Էբրահիմ ՌաիսիԻրանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կյանք՝ իմաստավորված շախմատային ռինգում

Կյանք՝ իմաստավորված շախմատային ռինգում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ է սպասվում 2022 թվականին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist