Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Ամեն անգամ շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանում»

Մինսկի խումբը ստիպված է բաց տեքստով հակադրվել Բաքվի հայտարարություններին

Հունվարի 22, 2022
Տարածաշրջան
«Ամեն անգամ շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանում»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության կարգավիճակի եւ ընդհանրապես հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Արցախի հիմնահարցը լուծված չէ, ընդհակառակը՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով այն ավելի է խորացել: Միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներով, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, պատերազմական հանցագործության գործողություններով ադրբեջանաթուրքական հերթական ագրեսիան փաստեց, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի ժողովուրդն իր այդ կամքն արտահայտել է միջազգային բոլոր իրավական նորմերին համահունչ իրականացված հանրաքվեի միջոցով՝ ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:

Արցախի ժողովուրդն այսօր հայտարարում է, որ երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, ինչը փաստում է, որ խնդիրը չի լուծվել պատերազմի միջոցով, հետեւաբար, պետք է լուծվի քաղաքական բանակցությունների ճանապարհով: Սրան հակառակ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ խնդիրը լուծված է, եւ Մինսկի խմբին «թույլ չի տա» զբաղվել Արցախի հարցով: Ադրբեջանի նման պահվածքն ավելի շատ մանկամտության դրսեւորում է հիշեցնում: «Ամեն անգամ շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանում» հայտնի ասացվածքը լավագույն պատասխանն է Բաքվի առաջնորդին: Հայկական կողմը միշտ ասել է, որ Արցախի հարցն ուժային տարբերակով չի կարող լուծվել, եւ այսօր էլ արցախցին անդրդվելի է իր ինքնորոշման իրավունքի պահպանման վճռականությամբ: Այսօր էլ ԱՀ պաշտպանության բանակը կանգնած է շփման գծի երկայնքով ու շարունակելու է կանգնել, փաստը՝ օրերս սկսված հերթական զորակոչը: Արցախցուն ոչ մեկը չի կարող ասել եւ պարտադրել, որ պետք է Ադրբեջանի հետ գտնվի ընդհանուր պետության մեջ, երբ նա հակառակի մասին հայտարարել է եւ արդեն ընդունել համապատասխան իրավական ակտ, ընդ որում՝ ոչ մեկ հատ:

Ավելին՝ այսօր ողջ աշխարհն է ասում, որ Արցախի հիմնահարցը չի լուծվել, եւ այդ կարծիքի առաջամարտիկները ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են: Առանձնակի նշանակություն ունի, թե այդ առնչությամբ ինչ է ասում Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնությունը: Օրերս այդ մասին ՌԴ հստակ դիրքորոշումը ներկայացրեց ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձեւաչափի աշխատանքի շարունակականությանը, առաջին հերթին՝ իր մանդատին համապատասխան եւ, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո»,- հայտարարեց նա։

Նա նաեւ հայտնել է, որ այդ դիրքորոշումը լիովին կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս գործընկերները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, եւ այն արտացոլվել է համանախագահ երկրների արտգործնախարարների՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։ Զախարովան հիշեցրել է, որ այս փաստաթուղթը կոչ է անում Բաքվին եւ Երեւանին մոտ ապագայում տարածաշրջանում ընդունել համանախագահներին, ինչը թույլ կտա նրանց ուղղակիորեն գնահատելու իրավիճակը տեղում, շոշափելի առաջընթացի հասնելու հումանիտար այն նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ եռյակի հանդիպումներում։

Հիշեցնենք, որ մինչ այդ արցախյան խնդրի կարգավորված չլինելու մասին հայտարարել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ արցախյան հարցը լուծված չէ: Վերջինս այդ ձեւակերպումն արեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին անդրադառնալիս. «Մենք կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումը հնարավորինս շուտ սկսելուն։ Սա չի վերաբերում Արցախի տարածաշրջանին եւ նրա խնդրի կարգավորմանը, սա զուտ երկկողմ հարց է, եւ արդեն մեկ տարի է, ինչ մենք առաջարկում ենք այդ հարցով սկսել աշխատել՝ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով ստեղծելով»:

Այսպիսով, ի դեմս Ռուսաստանի, Մինսկի խմբի համանախագահները ժխտում են Ադրբեջանի պնդումները, թե Արցախի խնդիրը լուծված է: Եթե նախկինում այս միտքը հնչեցվում էր տարբեր հաճախականությամբ արվող ակնարկների միջոցով, ապա այսօր այդ մասին ավելի հաճախ ուղիղ խոսքում է ասվում, ինչը վկայում է ադրբեջանական անիրատեսական եւ ոչ կոռեկտ քաղաքականությունից միջազգային հանրության հոգնած լինելու մասին: Ստեղծված իրավիճակում Բաքուն ստիպված է ավելի պրագմատիկ գործելաոճ ընտրել եւ վերադառնալ Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ, որը բխում է նաեւ իր շահերից՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների շուտափույթ բացման համատեքստում:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԵԱՀԿԻլհամ Ալիեւպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Այս տարվա եւս մեկ փոփոխություն

Այս տարվա եւս մեկ փոփոխություն

Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների դինամիկան

Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների դինամիկան

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist