Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից

Արեւելյան Եվրոպայում առկա լարվածությունը խթանում է աշխարհում հակակշիռների ձեւավորումը

Հունվարի 25, 2022
Տարածաշրջան
ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի եւ Արցախի շահերից
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
761
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին առանձնակի կարեւորություն են ստանում արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի սահմաններին ստեղծված իրավիճակի գնահատումը եւ հնարավոր ռիսկերի վերհանումը: Անկախ այն բանից, թե ինչպիսի դրական ձեւակերպումների ներքո են ՌԴ-Թուրքիա հարաբերությունները՝ Արցախի շփման գիծն ու ՀՀ սահմանները ՆԱՏՕ-ռուսաստան հետաքրքրությունների սահմանագծում են, եւ վերջիններիս միջեւ ցանկացած զարգացում, առավել եւս՝ ոչ նախընտրելի, իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանի վրա: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում է Ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ Արցախի շփման գծի երկայնքով վերահսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները: Այս ամենին գումարվում է նաեւ այն իրողությունը, որ Հայաստանի սահմանները ՀԱՊԿ ռազմաքաղաքական կազմավորման սահմանի մի մասն են:

Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի բռնկման դեպքում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների սրումը կանդրադառնա այդ երկու կողմերի ազդեցության շփման բոլոր հատվածների վրա: Դրանցից ամենահավանականը Հայաստանն ու Արցախն են, որտեղ 44-օրյա պատերազմից հետո կա խորացված ճգնաժամ, չլուծված հիմնական խնդրին՝ Արցախի կարգավիճակի հիմնահարցին ավելացել են արցախցիների դեմ հրահրված պատերազմական հանցագործությունները եւ Արցախի Հանրապետության նոր օկուպացված տարածքները: Տարածաշրջանի փխրուն վիճակը մեծապես կախված է նաեւ Իրանի շուրջ զարգացումներից: Հետեւաբար՝ Հայաստանի շահերից են բխում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորումը, Իրանի ատոմային գործարքի շուրջ բանակցությունների վերականգնումը եւ հնարավոր սրացումների չեզոքացումը:

ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Պուտինի հայտարարությունից հետո ՌԴ-ԱՄՆ փոխարտգործնախարարների, այնուհետեւ արտաքին գերատեսչությունների ղեկավարների եւ, հավանական է նաեւ, նախագահների հանդիպումն այդ գործընթացների համատեքստում է: Իսկ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում բոլոր դեպքերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսքան լարված եւ անկայունությանը երկրների հավանական ներգրավման առումով մասշտաբային չի եղել:

Բացի այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, առաջին հերթին Թուրքիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան աննախադեպ ծավալներով զինում են Ուկրաինային, իրենց արեւելյան սահմաններ զորքեր են տեղափոխել Լեհաստանը, Բուլղարիան եւ Շվեդիան, իսկ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայից դուրս է բերում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այս գործողությունները ՌԴ-ին ստիպում են ակտիվացնել դրանց հակազդող դաշինքների ձեւավորման գործընթացները: Այս առումով հատկանշական էր նման լարված իրավիճակում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցը Մոսկվա:

Արարողակարգային միջոցառումների եւ ելույթների հետնաբեմում ընթացած բանակցությունների մասին իր ելույթներում հայտնեց Իրանի նախագահը: Պետդումայում ունեցած ելույթի ժամանակ վերջինս հայտնեց, որ Մոսկվան եւ Թեհրանը պետք է կանխեն արտաքին միջամտությունը երկու երկրների ներքին գործերին՝ երկկողմ շահերն ավելի լավ ապահովելու համար։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հայտարարեց, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ սերտ կապերը ռազմավարական հարաբերությունների ճանապարհին են:

ՌԴ Իրանի նախագահի պաշտոնական այցի ֆոնին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային զորավարժություններ մեկնարկեցին: Դրանց ընթացքում տարբեր թիրախային նպատակների շուրջ զինված ուժերի փոխգործակցության վարժանքներ անցկացվեցին՝ ներառյալ միջազգային առեւտրային ուղիների անվտանգության ամրապնդումը, ծովահենության եւ ծովային ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։ Նկատենք, որ Իրանը եւ Ռուսաստանը համագործակցության լավ փորձ ունեն Սիրիայում, որտեղ ռազմական գործողություններն արդեն 10 տարի է, ինչ ընթանում են:

Մյուս կողմից ԱՄՆ գործողություններից դժգոհ մյուս խոշոր պետության՝ Չինաստանի ներգրավումը ՌԴ-Իրան ուղեծիր լուրջ հակակշռի ձեւավորման մասին է խոսում: Այս պետությունների միությունը դեռ չի հասել ռազմական դաշինքի դասական չափանիշներին, սակայն եռյակի համագործակցությունը տնտեսական ոլորտում արդեն բավականին նշանակալի է: Իրանը դիտորդի կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում, բացի այդ, երեք պետություններն ակտիվ փոխգործակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Երբ պետությունները կարողանում են եզրեր գտնել տնտեսական շահերի հարցում, հաջորդ՝ ռազմական հարաբերությունների փուլն առավել դյուրին է լինում, քանի որ այսօր պետությունների, հատկապես գերտերությունների միջեւ եղած հակասությունների հիմքում ավելի շատ տնտեսականն է: Մարդկության պատմությունը փաստում է, որ բոլոր դեպքերում, միաբեւեռ աշխարհն աներկբա տանում է տոտալիտարիզմի եւ ավտորիտարիզմի: Մյուս կողմից էլ հակակշիռները նաեւ աշխարհում կայունության գրավականն են, ինչն այնքան անհրաժեշտ է զարգացող պետությունների համար: Այն առանձնակի նշանակություն ունի, ինչպես վերեւում շեշտվեց, գերտերությունների շահերի հատման կետում գտնվող մեզ նման պետությունների եւ ժողովուրդների համար:

Թեգեր: 102-րդ ռազմաբազաԱրցախԹուրքիաՀայաստանՆԱՏՕՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը շարունակվում է

Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը շարունակվում է

«Թուրքիան ներկայումս աշխատում է փափուկ ուժի միջոցով»

«Թուրքիան ներկայումս աշխատում է փափուկ ուժի միջոցով»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist