Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը շարունակվում է

Ադրբեջանը գրոհում է արտաքին եւ ներքին ճակատներով

Հունվարի 25, 2022
Տարածաշրջան
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը շարունակվում է
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
750
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացրեց կամ յուրացրեց իր վերահսկողության տակ գտնվող 90 հուշարձան։ Ֆիզիկական ոչնչացումից բացի իրականացվում է նաեւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական գրոհ այդ հուշարձանների հայկական լինելը կասկածի տակ առնելու մասով։ Օրեր առաջ Վատիկան էր մեկնել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ, որտեղ նրանց ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Այցի շրջանակներում պատվիրակությունը իտալացի, Վատիկանի եւ միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել ադրբեջանական հերթական կեղծիքը քարոզող ֆիլմը, իբր հայերի կողմից Արցախում «մզկիթների, եկեղեցիների եւ տաճարների» ավիրման մասին։

Ադրբեջանական կողմը առավել ակտիվ եւ ագրեսիվ հակահայկական քարոզչություն է տանում այն երկրներում, որտեղ հայկական օրակարգն առավել ընկալելի եւ ընդունելի է։ Այսպես, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով ակնհայտ կեղծիք տարածող ֆիլմը թարգմանվել եւ կրկնօրինակվել էր ֆրանսերենով եւ ներկայացվել ֆրանսիական լրատվամիջոցներին։ Ավելին, հունվարի 15-ին «Մուսուլմանները Ֆրանսիայում» թերթի կայքում հրապարակվել է մի ռեպորտաժ, որտեղ կրկին առաջ են տարվում ադրբեջանական քարոզչական թեզերը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը նշում է իբր Արցախում ռուս ուղղափառ եկեղեցիների «ոչնչացման» մասին, ինչն ակնահայտորեն հեռահար քաղաքական ենթատեքստ ունի։ Այդ կերպ փորձ է արվում լարվածություն մտցնել կրոնական հենքի վրա, ցավալի է, որ այդ խաղին տուրք է տալիս Ադրբեջանի ուղղափառ եկեղեցու առաջնորդներից հայր Կոնստանտինը։

Նշենք, որ Հեյդար Ալիեւի հիմնադրամի աջակցությամբ Նորմանդիայում եւ Ստրասբուրգում կաթոլիկ եկեղեցիների վերականգնման ծրագրեր են իրականացվել։ Ադրբեջանը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Ֆրանսիայում, Իտալիայում եւ Վատիկանում «քրիստոնեական կրոնական հուշարձանների վերականգնման» համար։ Նման «բարեգործական ծրագրերի» բուն նպատակը սեփական կեղծիքի հանդեպ լոյալ վերաբերմունք ձեւավորելն է այդ երկրների հասարակությունների համար, քանի որ առաջին հայացքից անհավանական կթվա, թե ինչպես կարող է եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիներ վերականգնող «բարերար» պետությունը իրենը ներկայացվող տարածքներում ոչնչացնել քրիստոնեական հուշարձաններն ու եկեղեցիները։

«Խավիարային դիվանագիտության» սիրահար Ալիեւը կանգ չի առնում որեւէ բանի առջեւ։ Անցած տարեվերջին ուշադրության կենտրոնում է հայտնվել Գերմանիայի ամենահին ու հեղինակավոր Հումբոլդտի (Բեռլին) համալսարանը, որտեղ երկար տարիներ գործել է ադրբեջանցիների կողմից ֆինանսավորված «Ադրբեջանի պատմություն» ամբիոնը, որը հիմնադրվել է 2010 թ. հոկտեմբերին։ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լիլիթ Քոչարյանի կողմից ստորագահավաք է սկսվել՝ պահանջելով քննել ամբիոնի գործունեությունը հիմնադրման օրվանից։ Ներկայումս հաշվետվություն չի ներկայացվում, թե ինչպես են ծախսվել Ադրբեջանի կողմից տրամադրված գումարները։ Սա կարեւոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է օգտագործել եվրոպացի պատվիրակներին, այդ թվում՝ Գերմանիայի Բունդեսթագի անդամներին եւ տարբեր քաղաքական գործիչների իր հակաժողովրդավարական օրակարգի համար։ Չեն հրապարակվում բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Ադրբեջանի պատմություն» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ֆինանսավորմանը, ներառյալ համագործակցության համաձայնագրին, որի մեջ է մտնում նաեւ ադրբեջանական «Azertag» լրատվական գործակալության հետ համագործակցությունը։

Արցախի շուրջ տարվող քարոզչական պատերազմն ամբողջական չէր լինի, եթե այն չիրականացվեր նաեւ երկրի ներսում։ Բռնազավթած տարածքների նկատմամբ սոցիալական հարթությունում հետաքրքրություն առաջացնելու նպատակով երկրի իշխանությունները երեկվանից իրականացնում են ավտոբուսային կանոնավոր երթուղիներ դեպի Շուշի եւ Ակնա։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստացել այցելելու Արցախի Հանրապետությունից բռնազավթած այս երկու քաղաքները։ Ուղեւորությունները հասանելի են միայն Ադրբեջանի քաղաքացիների համար՝ տարին միայն մեկ անգամ եւ առանց գիշերելու իրավունքի, ընդամենը մի քանի ժամ տեւողությամբ։ Այդ ուղղություններով ավտոբուսային կանոնավոր երթուղիներն իրականացվելու են ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Ուղեւորներին տրամադրվելու է ապահովագրություն դժբախտ պատահարներից։ Նշվում է, որ մինչ օրս վաճառվել է Բաքու-Շուշի-Բաքու երթուղով ավտոբուսային կանոնավոր երթուղիների շուրջ 400 տոմս: Այս ամենը Շուշին եւ հայկական մյուս բռնավաթված տարածքները Ադրբեջանի հանրության համար յուրային դարձնելու քաղաքականության մասն է։ Հայերի հանդեպ տարվող պատերազմն այս փուլում առավելապես տեղեկատվական-հոգեբանական է։ Մեր խնդիրն է դիմագրավել այս ահաբեկչությանը, քանի որ այն առավել խորքային եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ։

Թեգեր: ԱրցախՀռոմի պապպատերազմՎատիկանՖիլմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Թուրքիան ներկայումս աշխատում է փափուկ ուժի միջոցով»

«Թուրքիան ներկայումս աշխատում է փափուկ ուժի միջոցով»

«Իրանա-ռուսական պայմանագիրը գաղտնիք չէ»

«Իրանա-ռուսական պայմանագիրը գաղտնիք չէ»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist