Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցու ոտնահարված եւս մեկ իրավունքի փաստարկ

ԱՀ տարածքների օկուպացիայի փաստն ամրագրվում է նաեւ օրենքով

Փետրվարի 1, 2022
Տարածաշրջան
Արցախցու ոտնահարված եւս մեկ իրավունքի փաստարկ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
470
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախում ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիայի հետեւանքով 40 հազարից ավելի արցախցի բռնեց գաղթի ճանապարհը: Օկուպացվեցին 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանը, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների բնակավայրերի մի մասը: Շահումյանի շրջանը բռնազավթվել էր դեռ առաջին արցախյան պատերազմում, եւ Քարվաճառ տեղափոխված շահումյանցիները, Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերից բռնագաղթածները 2020 թ. երկրորդ անգամ բռնեցին գաղթի ուղին:

Օկուպացված տարածքներն ահռելի մեծ նշանակություն ունեն նաեւ Արցախի Հանրապետության տնտեսության համար: Արցախի տարածքների զավթման վերաբերյալ փաստացի հայտարարում է միայն Հայաստանի Հանրապետությունը,  սակայն տրամաբանական է, որ այդ մասին պաշտոնապես իրավական գնահատական տա հենց Արցախի Հանրապետությունը: Օրերս Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ երկրի Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ: Նախագծով իրավաբանորեն սահմանվում է, որ Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության տարածքները, եւ հատուկ իրավական ռեժիմ է սահմանվում բռնազավթած հայկական տարածքների նկատմամբ։ Նախատեսվում է, որ նախագիծը քննարկման կդրվի ԱՀ ԱԺ փետրվարի 16-ի նիստում:

1992 թ. հունվարի 6-ին, առաջնորդվելով ԽՍՀՄ Սահմանադրությամբ եւ գործող միջազգային իրավական նորմերով, Արցախի ժողովուրդն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրիրը: Այդ օրվանից սկսած դե յուրե Արցախը կառավարում է Արցախի ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ, ժողովրդավարական սկզբունքով ընտրված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Հետեւաբար՝ լիովին օրինաչափ էր, որ սեփական տարածքները Ադրբեջանի բռնազավթած լինելու մասին իրավական ակտը պետք է ընդուներ հենց Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինը:

Օրենսդրական նախագծի քննարկումը եւ, ամենայն հավանականությամբ, ընդունումը հստակ ուղերձ կլինեն համաշխարհային հանրությանը եւ միջազգային կառույցներին, որ 44-օրյա պատերազմով ադրբեջանաթուրքական զույգին ոչ միայն չի հաջողվել լուծել Արցախի հիմնախնդիրը, այլեւ այն ավելի է խորացել՝ դրա բազմաթիվ կետերին ավելացնելով տասնյակ հազարավոր բռնագաղթվածների եւ օկուպացված տարածքների հարցերը:

Ընդունվելիք օրենքով արցախցին եւս մեկ դիմում կուղղի համաշխարհային հանրությանը, որ պատմական բնօրրանում իր ապրելու իրավունքի հարցը լուծված չէ, որ այն ինչպես 1994-ին, այնպես էլ 2016, 2020 թթ. պատերազմներով չի լուծվել եւ երբեւէ չի լուծվի պատերազմի միջոցով: Միանշանակորեն՝ այն պետք է հանգուցալուծվի բանակցային սեղանի շուրջ: Արցախի Հանրապետությունը օրենսդրական այս նախաձեռնությամբ ուղերձ է հղում խնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ընդունված ձեւաչափին՝ Մինսկի խմբին, որպեսզի այն ավելի հետեւողական եւ վճռական քայլեր կատարի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Միջազգային տարբեր հարթակներում վերջին ժամանակներս արված հայտարարություններում շեշտվող այն դրույթը, որ Մինսկի խումբն իր աշխատանքները պետք է սկսի հումանիտար հարցերի լուծմանը աջակցելով, լիովին ընդունելի է, քանզի դա առաջին հերթին ենթադրում է բռնազավթած տարածքների վերադարձ եւ տեղահանվածների հայրենադարձություն:

Թեգեր: ԱրցախՇուշի
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԵՄ-ն կբանակցի նաեւ Ադրբեջանի հետ

ԵՄ-ն կբանակցի նաեւ Ադրբեջանի հետ

«Աչքի գերանն» ու գոյություն չունեցող «փուշը»

«Աչքի գերանն» ու գոյություն չունեցող «փուշը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist