Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Շուշիի անփառունակ հռչակագիրն ընդունվել է

Փետրվարի 2, 2022
Տարածաշրջան
Շուշիի անփառունակ հռչակագիրն ընդունվել է
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանման գործընթացն ընթացքի մեջ է։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) երեկվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ կողմերը պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Դա նշանակում է, որ այսուհետ Թուրքիան արդեն պաշտոնապես է լինելու Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, եւ ցանկացած հարձակում Ադրբեջանի վրա հավասարազոր է դառնում Թուրքիայի վրա հարձակման։ Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Շուշի քաղաքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է, որը բացարձակապես չի բխում հայկական շահերից։ Չափազանց կարեւոր է արձանագրել, որ հռչակագիրը հղում ունի 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։ Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: Սրանով, փաստորեն, երկու հանցակից պետություններն արդեն միավորելու են ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը կասեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։

Միաժամանակ Շուշիի հռչակագրի ընդունումը կարելի է առաջին քայլը համարել միասնական պետության եւ միասնական բանակի ստեղծման ճանապարհին։ Մի կողմ դնելով Ադրբեջանի համար նման սերտ համագործակցության շահավետ լինելը՝ ակնհայտ է, որ մեծանալու է Թուրքիայից կախվածությունը։ Դա այն գինն է, որը վճարում է Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի աննախադեպ օգնության դիմաց։ Թե ինչպիսի հետեւանքներ կունենան այդ «աջակցությունն» ու «օգնությունը» եւ որքանով ձեռնտու կլինեն հետագայում Ադրբեջանի համար, դեռ վաղ է խոսել, սակայն ակնհայտ է, որ թուրքական օրակարգը գերակա է դառնալու։ Իսկ առայժմ ընթանում է համակողմանի ինտեգրման գործընթաց։ Նախօրեին «Forbes» ամսագրում վերլուծաբան Փոլ Իդոնը գրել էր, որ Բաքուն ակնկալում է ընդլայնել իր ռազմաօդային նավատորմը Թուրքիայից ձեռքբերումների միջոցով։ Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս օդուժը բաղկացած է ռուսական արտադրության տասնյակ ՄիԳ-29 կործանիչներից եւ մոտավորապես նույնքան Սու-25 գրոհային ինքնաթիռներից։ «Ադրբեջանը կարող է շահագրգռված լինել նաեւ «Հյուրջեթ»-ով (թուրքական ուսումնական ինքնաթիռ), հենց որ այն դուրս գա հավաքման գծից, որպեսզի ուժեղացնի իր ավիացիան, պատրաստի նոր օդաչուներ»,- հրապարակման հեղինակի խոսքերն է մեջբերել «Edaily»-ն։ Իսկ «Հյուրքուշ» ինքնաթիռը կարող է թռչել անպատրաստ թռիչքուղուց, նախատեսված է օդաչուներին պատրաստելու, հետախուզական կամ նույնիսկ թեթեւ հարձակման առաքելություններ կատարելու համար եւ ունակ է հարվածային զենք կրելու։ Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնել Սու-25-երը՝ դրանք համատեղելի դարձնելով թուրքական զինատեսակների, այդ թվում՝ SOM թեւավոր հրթիռի հետ, որի հեռահարությունը մոտ 240 կմ է։ Եթե 2015-2019 թթ. Բաքուն իր զենքի միայն 3.2 տոկոսն էր ձեռք բերում Թուրքիայից, ապա 2021 թ. հունվար-ապրիլին Ադրբեջանն ավելի քան 117 միլիոն դոլարի զենք եւ զինտեխնիկա է գնել։

Ռազմական ոլորտից բացի, համագործակցությունը զարգանում է այլ ուղղություններով եւս։ Մասնավորապես՝ երեկվանից Ադրբեջանում սկսել է հեռարձակվել նոր՝ «Ռադիո TMB» ռադիոն, որն ուղղված է լինելու «թյուրք ժողովուրդների միասնության ամրապնդմանն ու մշակույթների հանրահռչակմանը»: Նոր ռադիոյի նախագիծը ներկայացնում է TMB (Tսrk Millətlər Birliyi) տեղեկատվական խումբը, որն իրականացնում է թյուրքական երկրների եւ ժողովուրդների տեղեկատվական ոլորտի զարգացմանն ուղղված նախագծեր։ Թյուրքալեզու երկրներին մշակութային միասնական հարթակում միավորելու նախաձեռնություններին աջակցում է նաեւ «TURKSOY» միջազգային կազմակերպությունը: Այսպիսի նախաձեռնություններով էլ թուրքական պետությունն ապահովում է մշակութային-գաղափարական սերտաճումը, ինչը թեեւ ժամանակատար, սակայն ավելի խորքային հետեւանքներ է ունենում հասարակությունների համար։

Թեգեր: ԱդրբեջանդաշնակիցներԹուրքիա
Կիսվել5Tweet3Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արդյունքները տեսանելի են

Արդյունքները տեսանելի են

Հայերենը՝ անաղարտ

Հայերենը՝ անաղարտ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist