Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մշակութային ցեղասպանությունն արդեն բացահայտ

Ճիպոտը քոլից են կտրում, հանցագործի ձեռքը` քոքից

Փետրվարի 8, 2022
Տարածաշրջան
Մշակութային ցեղասպանությունն արդեն բացահայտ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
409
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բաքուն Արցախի մշակութային եւ պատմական ժառանգությունը մշտապես ենթարկել է խտրական վերաբերմունքի։ Դեռեւս 1960-1970-ական թթ. Ադրբեջանական ԽՍՀ ազգային ակադեմիան զարգացնում էր կեղծ գիտական տեսություն, որով բոլոր քրիստոնեական հուշարձանները ներկայացվում էին որպես «կովկասյան ալբանացիների» թողած ժառանգություն։ Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ տարածքում գտնվող պատմական հուշարձանների ընդհանուր թվի ճնշող մեծամասնությունը, գրեթե 11 հազար, կազմում էին Արցախի հայկական հուշարձանները։ Սակայն Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1968 թ. ապրիլի 2-ի որոշման մեջ, որով հաստատվել է պետական պահպանության արժանի 591 հնագույն հուշարձանների ցանկը, նշվել է ընդամենը 25 հուշարձան, որոնք բացառապես ԼՂԻՄ տարածքում էին։ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի արդեն 1988 թ. ապրիլի 27-ի թիվ 145 որոշմամբ ընդունվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մշակութային եւ պատմական հուշարձանների ցանկը, որոնց ծագումը ներկայացված էր որպես «ալբանական», իսկ հետագայում արդեն որպես «ադրբեջանական»։ 

«Ադրբեջանցիների» ծագման «ալբանական» կեղծ գիտությունը մշակել էր Զիյա Բունիաթովը։ Վերջինս պատմական իրողությունները գլխիվայր շրջելով, հայկական եկեղեցիներում հայերեն լեզվով արձանագրությունները ներկայացնում էր որպես եկեղեցիների «հայաֆիկացման» արդյունք, իսկ հայերիս՝ որպես եկվորներ։ Այս հակագիտական թեզը կրկին ակտիվորեն զարգացվում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը:

Հակագիտական թեզը կոչված է ապահովելու Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունն Արցախի տարածքում։ Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ստեղծվել է «Ալբանիայի պատմությանն ու ճարտարապետությանը տիրապետող փորձագետների աշխատանքային խումբ, որոնք պետք է վերացնեն ալբանական կրոնական տաճարների վրայից հայերի կողմից արված կեղծ գրությունները»։ Խմբում ներկայացված են լինելու նաեւ պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ մշակութային ցեղասպանական գործողությունները ոչ թե «պատահական» բնույթ են կրում, այլ պետության հովանավորությամբ իրականացվող նպատակային քաղաքականության դրսեւորումներ են։ Քարիմովը նշել է, որ աշխատանքներ են տարվում «միջազգային փորձագետներ» եւս ներգրավելու ուղղությամբ, որոնց «նախատեսում են հրավիրել Ադրբեջան»։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ նյութական մոտիվացիան կօգնի գտնել «միջազգային փորձագետների», որոնք գումարի դիմաց պատրաստ կլինեն աջակցել Ադրբեջանի կառավարությանը՝ պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների վրայից հայկական հետքը վերացնելու հարցում։

2020 թ. պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ զինադադարի ստորագրման հաջորդ օրը, Անար Քարիմովը գրառում էր կատարել «Թվիթերում» Քարվաճառի շրջանի զարդը համարվող Դադիվանքի վերաբերյալ՝ անվանելով «Խուդավանգ» եւ նշելով, թե այն «հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից մեկն է»։ Նշենք, որ Դադիվանքի պատերին 100-ից ավելի արձանագրություններ կան, որոնք հայկական հետքի լուռ վկայությունն են։ Այս օրերին վանդալիզմը շարունակվում է նաեւ Շուշիի Սբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու մասով. լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանը եկեղեցու գմբեթը վերածում է մզկիթի գմբեթի։ Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այս ձեռագիրը նույնությամբ կրկնում է պատմությունը սրբագրելու թուրքական գործելաոճը՝ Աղթամարից սկսած մինչեւ Սբ Սոֆիայի տաճար։

Միջազգային իրավունքի մասնագետ Շահեն Ավագյանն իր «Լեռնային Ղարաբաղ. իրավական ասպեկտներ» աշխատության մեջ, անդրադառնալով Արցախի մշակութային եւ պատմական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականությանը, գրում է, որ այն իրականացվել է հետեւյալ մեթոդներով. նախեւառաջ հայկական պատմամշակութային հուշարձանները միտումնավոր չեն հիշատակվել պաշտոնական հրապարակումներում, տեղեկատուներում եւ ուղեցույցներում, միտումնավոր խեղաթյուրվել է հայկական հուշարձանների ազգային, մշակութային եւ կրոնական պատկանելության մասին ճշմարտությունը, այնուհետեւ դրանք համակարգված եւ պլանավորված ոչնչացվել են, ողջունվել են բոլոր տեսակի վանդալիզմի դրսեւորումները։ Մեթոդների շարքից է հայկական վանքերի ձեւափոխումը վերականգնման աշխատանքների անվան տակ եւ դրանց վերածումը մահմեդական հասարակական շինությունների, ինչպես օրինակ՝ Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցին եւ այլն։

Մի շարք պետություններ, ինչպես նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ն իրենց հայտարարություններում մտահոգություն են հայտնել մշակութային արժեքների պահպանության անհրաժեշտության վերաբերյալ, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային բոլոր այն փաստաթղթերը, որոնք ճանաչում են պետության կողմից իր տարածքում գոյություն ունեցող մշակութային ժառանգության եւ բնական հարստության ինքնությունը պաշտպանելու, պահպանելու եւ ապագա սերունդներին փոխանցելու պարտականությունը՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում։ Թեեւ անցած տարվա դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում եկեղեցիներով եւ այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտներով», այնուամենայնիվ, Ադրբեջանն արդեն բաց տեքստով հայտարարում է, որ «ջնջելու է հայկական հետքերն իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրայից»։ Նման բնույթի ցինիկ պահվածքը պայմանավորված է անպատժելիության զգացումով. չէ՞ որ առայսօր Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2005 թ. ամբողջ աշխարհի աչքի առաջ Նախիջեւանի Ջուղայի հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացման համար: Եվ սա միակ դեպքը չէ։ Քանի դեռ տեր չենք կանգնում մեր իրավունքներին, մեր մշակութային, պատմական ժառանգությանը եւ ամենակարեւորը՝ մեր հայրենիքի անգամ ամենափոքր կտորին, թշնամին կշարունակի անգղի պես հոշոտել այն։ Քանի դեռ…

Թեգեր: ԱդրբեջանԱրցախժառանգությունմշակույթպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

Ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական գործիքակազմ՝ խաղաղության համար

Ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական գործիքակազմ՝ խաղաղության համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist