Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Վիեննայի բանակցությունների դրական ելքի հավանականությունը մեծ է

Փետրվարի 8, 2022
Տարածաշրջան
Վիեննայի բանակցությունների դրական ելքի հավանականությունը մեծ է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
196
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրան-5+1 համաձայնության վերականգնման շուրջ 8-րդ փուլի ընդհատված բանակցությունները վերսկսվելու են ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Հունվարին ընդհատված բանակցությունները, կողմերի գնահատմամբ, դրական տեղաշարժ են արձանագրել, սակայն կան չլուծված կարեւոր հարցեր, որոնք քաղաքական որոշում են պահանջում։ Ուստի բանակցող թիմերը վերադարձել են իրենց երկրներ՝ խորհրդակցելու նպատակով։ Ահա թե ինչու, այս փուլը խիստ կարեւորվում ու վճռական է համարվում։ 

Թերեւս, հենց այս հանգամանքով են պայմանավորված նաեւ բանակցություններին մասնակցող երկրների ու դրանք համակարգող ԵՄ-ի լուրջ  ջանքերը՝ ուղղված դրանց արդյունավետությանն ու դրական ելքին։ Իրանական կողմը, որը կտրականապես դեմ էր ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններին, չի բացառում, որ անհրաժեշության դեպքում այդ քայլին կգնա, եթե պետք է «լավ» համաձայնություն ձեռք բերել։ Այս առնչությամբ փետրվարի 5-ին ԵՄ արտաքին հարցերի ու անվտանգության քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հասան Ամիրաբդոլահիանի հետ, ինչը շատ կարեւորվել է Վիեննայում բանակցությունները վերսկսելուց առաջ։ Նա շեշտել է, որ բանակցություններն արագ ավարտին հասցնելու եւ համաձայնությունն ամբողջությամբ վերականգնելու համար անհրաժեշտ են բոլոր կողմերի բարի կամքի դրսեւորումը, փոխզիջման ու փոխգործակցության տրամադրվածությունը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Ամիրաբդոլահիանը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ չնայած վերջին բանակցություններում որոշ դրական տեղաշաժ է գրանցվել, սակայն դրանք չեն արդարացնում Թեհրանի սպասումները։ Նա հավելել է նաեւ, որ Իրանը վճռական է «լավ» համաձայնության հասնելու հարցում, ինչի համար մշտապես սերտ կապ է պահպանելու բանակցությունները համակարգող ԵՄ-ի հետ։

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, եւ Գերմանիան, Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնությունը գործնականում սառեցվել է 2018 թ. մայիսից, երբ որոշիչ դեր ունեցող երկրներից ԱՄՆ-ն դուրս եկավ դրանից: Հետեւաբար, ոչ միայն վերականգնվեցին Իրանի դեմ մինչեւ համաձայնությունը կիրառված սահմանափակումները, այլեւ դրանք գրեթե կրկնապատկվեցին։ Ուստի Թեհրանն էլ իր հերթին 2019 թ. հուլիսից սկսեց JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից աստիճանաբար նահանջի քայլեր կատարել՝ ընդհուպ վերականգնելով ուրանի հարստացման գործընթացը բարձր տոկոսներով, ինչի արդյունքում տնօրինում է 25 կգ 60 տոկոսով եւ 120 կգ 20 տոկոսով հարստացած ուրան։ Մինչդեռ JCPOA-ի շրջանակներում Թեհրանն իրավասու էր հարստացնել 3.67 տոկոսանոց, այն էլ՝ ոչ մեծ քանակով: Բանակցությունների առաջիկա փուլի շուրջ հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ  փոխհարաբերությունների, տարածաշրջանային, ինչպեսեւ JCPOA-ի վերականգնման գործընթացին առնչվող հարցեր։ Իսկ նախորդ օրը Մակրոնը խնդրո առարկան քննարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում։ Փետրվարի 4-ին ԱՄՆ կառավարությունը եւս քայլ է կատարել այդ ուղղությամբ. Իրանի միջուկային գործունեության ոլորտում վերացրել է որոշ սահմանափակումներ, որոնք նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կիրառել էր Իրանի դեմ «գերագույն ճնշումներ» ծրագրի շրջանակներում։

Համաձայն նշյալ որոշման, օտարերկրյա ընկերությունները կարող են համագործակցել Իրանի քաղաքացիական նպատակներ հետապնդող միջուկային ծրագրերի շրջանակներում։ Վաշինգտոնը շեշտել է, որ դա արվել է ոչ նախապես պայմանավորվածության հիման վրա եւ ոչ էլ Իրանին «միավոր» տալու նպատակով, այլ  որպես խրախուսանք՝ Վիեննայի բանակցությունների հաջողության համար։ Նշենք, որ մինչ սահմանափակումները, տվյալ ոլորտներում Իրանի հետ համագործակցում էին ռուսական, չինական եւ արեւմտյան որոշ ընկերություններ։ Եթե ԱՄՆ-ի այդ քայլը ողջունել են բանակցության մասնակից բոլոր երկրները, ապա Թեհրանի արձագանքը եղել է բավական զգուշավոր, որոշ դեպքերում էլ՝ սառը։ Ամիրաբդոլահիանն այդ առնչությամբ նշել է, թե այն, ինչ թղթի վրա է, լավ է, բայց եթե կյանքի կոչվի, ապա կարելի է համարել բարի կամքի դրսեւորում։ Իսկ պահպանողական թեւին հարող ԶԼՄ-ներից շատերն իրենց մեկնաբանություններում ԱՄՆ-ի այդ քայլը գնահատել են ցուցադրական, որը ոչնչով չի նպաստի Իրանի տնտեսությանը։ Մյուս կողմից, ԱՄՆ-ում եւս կառավարության որոշումը արժանացել է շատերի քննադատությանը։ Ավելին, ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դեռեւս փետրվարի 1-ին, խիստ դեմ արտահայտվելով ընդհանրապես համաձայնության վերականգնմանը, նշել է, թե կառավարությունը Իրանի միջուկային ծրագրերի դեմ պայքարի հարցում պետք է նոր ու լուրջ քաղաքականություն մշակի եւ արգելի Իրանի հովանավորությունը վայելող արտերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Նա շեշտել է, թե այժմ  փրկելու ոչինչ չկա, պարզապես Իրանին պետք է սպառնալ հստակ ռազմական ծրագրերով եւ ոչ թե հայտարարել, թե բոլոր տարբերակներն էլ սեղանին են։ Իսկ Իրանի խորհրդարանի անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադեհ Մեշքինին, նշելով, որ բանակցությունները կարող են հաղթանակ-հաղթանակ ելքով ավարտվել, հավելել է, թե  միայն բոլոր սահմանափակումների վերացման դեպքում, ինչը Թեհրանի արդարացի իրավունքն է, մինչդեռ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը դրանց միայն մի մասին է վերաբերում։ 

Բացի այդ, JCPOA-ի վերականգնմանը դեմ են նաեւ տարածաշրջանի որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան։ Որոշներն էլ նման ցանկությունները չեն բարձրաձայնում, սակայն դեմ են, քանի որ եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական առումներով դա չի բխում իրենց շահերից։ Այսուհանդերձ, բանակցությունների ձախողումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, եթե հաշվի առնենք Իրանի միջուկային օբյեկտները թիրախ դարձնելու Իսրայելի գրեթե ամենօրյա, մյուս կողմից ԱՄՆ-ի առավել խիստ սահմանափակումների կիրառման եւ ռազմական գործողությունները չբացառելու սպառնալիքները։ Հետեւաբար, նկատի ունենալով ոչ միայն գլխավոր դերակատարների՝ Իրանի եւ ԱՄՆ-ի, այլեւ բանակցող բոլոր կողմերի շահագրգիռ լինելը, կարելի է ենթադրել, որ, բոլոր բարդություններով հանդերձ, JCPOA-ի վերականգնման հավանականությունն ավելի մեծ է։

Թեգեր: ԱՄՆԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Առաջնորդը չեզոքացված է

Առաջնորդը չեզոքացված է

«Մեր երկրի համար ամենաբարձր արժեքը հայի առողջությունն է»

«Մեր երկրի համար ամենաբարձր արժեքը հայի առողջությունն է»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist