Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը հեռանկար ունի միայն ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում

Դիմակայել եւ հաղթել կարող է միայն պետականամետ մտածողություն ունեցող հասարակությունը

Փետրվարի 16, 2022
Տարածաշրջան
Արցախը հեռանկար ունի միայն ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
428
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը պարբերաբար կեղծ լուրեր է հրապարակում հայկական կողմից կրակոցների մասին՝ նպատակ հետապնդելով հետագայում դիմելու ռազմական գործողությունների եւ դրա մեղավորությունը բարդելու հայկական կողմի վրա։ Մինչդեռ հաստատված փխրուն հրադադարը խախտվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ դարձած բնակավայրերի, այնպես էլ Արցախի Հանրապետության գյուղերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով Բաքվի իշխանությունները ձգտում են վախի մթնոլորտ ստեղծել՝ ստիպելով հեռանալ իրենց բնակավայրերից եւ համակերպվել նվաստացուցիչ պահանջներին։ Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահի նպատակն է հայաթափել Արցախը եւ փակել արցախյան հիմնախնդիրը, վկայում է հենց ինքը: Այսպես՝ նախօրեին Արցախի Հանրապետության բռնազավթված Ակնա կատարած այցի ժամանակ Ալիեւն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է «խաղաղության պայմանագիր» կնքվի «երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»։ Վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝ Ալիեւը մոռանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից միջազգային իրավունքը։ Ավելին՝ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնացել է, որ ներկայումս Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում, «այդ թվում՝ ռազմական զարգացման ոլորտում», ինչն ավելի կուժեղացնի Ադրբեջանը եւ «պատասխան կդառնա ռեւանշիստական ուժերին, որոնք բարձրացել են Հայաստանում»։ Նկատենք, որ հազիվ թե որեւէ այլ երկրի ղեկավար կարող է թույլ տալ իրեն նման վարքագիծ եւ բառապաշար՝ առավել եւս ներկայանալով որպես հաղթող կողմ։

Ալիեւի այս հայտարարությունների լավագույն պատասխանը (թեեւ հնչել է նախապես) տվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում իր երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ։ Նա ընդգծել է, որ բացարձակապես անընդունելի է այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որի արդյունքում Արցախը կարող է դառնալ Ադրբեջանի մաս։ «Ադրբեջանի կազմում մենք հեռանկար չունենք։ Մեր խնդիրները եւ դրանց լուծումները մեզանից են կախված։ Եթե մի հասարակություն, որն ամուր կանգնած է իր դիրքերում եւ ասում է, որ երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում, ի՞նչ պետք է անի աշխարհը, մի՞թե ցեղասպանություն պետք է իրականացնեն»,- ասել է Բաբայանը՝ շարունակելով, որ նման զարգացում հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հասարակությունն այնքան բարոյալքվի, որ չունենա որեւէ նպատակ ու արժեք, եւ որի համար կարեւոր լինի միայն ուտելը։ Հակառակորդի նպատակն էլ հենց այն է, որ ազգից վերածի մեզ ժողովրդի, ժողովրդից՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի։ «Եթե դա տեղի ունենա, ապա նույնիսկ ամենահզոր երկիրը կանգնի մեր կողքին, չի կարողանա փրկել մեզ։ Նրանք փորձում են վախեցնել կամ գայթակղել, որն ավելի վտանգավոր է, բայց համոզված եմ՝ չի ստացվելու։ Չունենք այլ տարբերակ՝ հանուն հազարավոր զոհերի հիշատակի»,- ասել է նա։

Ազգից ցեղատեսակի չվերածվելու, ազգային եւ պետական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն դիմակայելու համար Դ. Բաբայանն ամենակարեւոր առաջնահերթություններից է համարում պետական մտածելակերպի սերմանումը հասարակության ներսում։ Դրանում մեծ անելիքներ ունեն գիտական շրջանակները, ի դեմս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի։ Հասարակությունը որպես հավաքականություն պետք է պետականամետ մտածողություն ունենա։ Այստեղ ունենք լուրջ խնդիրներ։ «Պետականամետը ճառեր ասելը չէ միայն, բայց այն երկրում, որտեղ հայրենասիրությունը եւ ինտելեկտը տեղ չեն գտնում, այդ երկիրը երբեք չի զարգանա։ Մեր ոչ պետականամետ մտածելակերպի հետեւանքով են առաջանում բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ։ Մեր արժեքներով եւ ինտելեկտով կարող ենք դիմակայել նյութապես շատ ավելի ուժեղ երկրների։ Կարող ենք նաեւ արդյունավետ գործել «փափուկ ուժի» տիրույթում, որը կարող է հակակշռել ցանկացած կոշտ ուժի, հետեւաբար, բոլորս պետք է իրականացնենք այս հրամայականը։ Սա է մեր ամենաառաջնային անելիքներից մեկը»,- շեշտել է ԱԳ նախարարը։

Մտավոր, գիտական, հանրային ներուժի համախմբումն առաջնային է դառնում մի շարք ուղղություններով ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու համար։ Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը մշակել է գործողությունների ծրագիր՝ իբր թե «խեղաթյուրված տեղանուններով աշխարհագրական քարտեզների օգտագործումը կանխելու համար»։ Այս մասին նախօրեին հայտարարել էր թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը։ Պարզից էլ պարզ է, որ սրանով Ադրբեջանը շարունակում եւ ավելի է խորացնում ապատեղեկատվության տարածումը Հայաստանի, հայության եւ մեր մշակութային, պատմական ժառանգության դեմ՝ նախապատրաստելով նորանոր հիբրիդային սպառնալիքներ եւ հարձակումներ այս ուղղություններով։ Այդ գործողությունների համատեքստում պետք է դիտարկել նաեւ այն, որ նախատեսում են «ստեղծել ապատեղեկատվության դեմ պայքարի հաղորդակցման կենտրոն, որտեղ աշխատելու են փորձագետներ, հետաքննող լրագրողներ եւ լրատվամիջոցների վերլուծաբաններ»։

Այստեղ եւս մենք լրջագույն մարտահրավերների առջեւ ենք կանգնած։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեր դեմ կիրառում էր նաեւ տեղեկատվական- հոգեբանական հարձակումներ։ Հիբրիդային պատերազմներում ոչ պակաս դերակատարություն են ունենում տեղեկատվական տարածքի անվտանգության ապահովումն ու անձեռնմխելիությունը, քանի որ դրանց շնորհիվ ամուր են մնում մեր հասարակության եւ զինվորի հոգեբանական «սահմանները»։ Այստեղ անելիքները շատ են նաեւ հիմա, թվացյալ հանգիստ պայմաններում. ամեն անգամ, երբ մեր հայկական տարածքներն ու բնակավայրերն անվանում ենք ադրբեջանական տարբերակներով, փոքրանում են մեր հոգեւոր հայրենիքի սահմանները։ Ամեն անգամ, երբ համարժեք պատասխան չենք տալիս մեր պատմության խեղաթյուրումներին, կորցնում ենք մեր պատմության այդ դրվագը եւ զրկվում պատմական արդարության պաշտպանը լինելու հնարավորությունից։

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախճանաչում
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԱՊՀ մյուս երկրներին էլ են «հրավիրում» ՀԱՊԿ

ԱՊՀ մյուս երկրներին էլ են «հրավիրում» ՀԱՊԿ

Ինչպե՞ս Չինաստանը կարողացավ հաղթահարել աղքատությունը

Ինչպե՞ս Չինաստանը կարողացավ հաղթահարել աղքատությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist