Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Խաղաղապահ առաքելության ամրապնդումն այլընտրանք չունի

Խաղաղության ալիեւյան պատկերացումների անհեթեթությունը

Փետրվարի 17, 2022
Տարածաշրջան
Խաղաղապահ առաքելության ամրապնդումն այլընտրանք չունի
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
568
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի եւ Ադրբեջանի սահմանին արձանագրված հերթական կրակոցներն ավելորդ անգամ փաստում են, որ իր հողի վրա խաղաղ ապրելու համար արցախցուն անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, ինչը ենթադրում է առաջին հերթին Արցախի պաշտպանության բանակի ուժեղացում, այն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկական միջոցներով հագեցում եւ ռուս խաղաղապահ ուժերի կարողությունների մեծացում: Բաքվի վարած ռազմատենչ քաղաքականության պարագայում միայն այս պայմանների առկայությամբ Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով կապահովվեն արցախցու անվտանգ կյանքի եւ բնականոն կենսագործունեության պայմանները:

44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակավայրերի մեծ մասը դարձել է սահմանամերձ, գյուղատնտեսական նշանակության հողամասերի զգալի մասը թշնամու ուղիղ կրակային թիրախում է: Հրադադարի խախտման Ադրբեջանի զինուժի պարբերական գործողությունների պայմաններում, փաստորեն, անհնար է դառնում նաեւ կենսական նշանակության հողատարածքների մշակումը: Այս պայմաններում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղակայված մոտ 2000 ռուս խաղաղապահները եւ 27 դիտակետերն ամենեւին բավարար չեն հրադադարի ռեժիմը վերահսկելու եւ շփման գծի երկայնքով դաշտային կամ ենթակառուցվածքային աշխատանքներ կատարող արցախցիների անվտանգությունն ապահովելու համար:

Փետրվարի 15-ին ադրբեջանական զինուժն Արցախի շփման գծում երկու անգամ խախտեց հրադադարի ռեժիմը: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարեւանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով հերթական կրակն էր բացվել նույն համայնքի վարչական տարածքում գտնվող վարելահողում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ միայն: Պետք է արձանագրել, որ նման դեպքերը գրանցվում են այն ժամանակ, երբ գարնանային հողագործական աշխատանքները դեռ չեն էլ սկսվել: Ադրբեջանցիների հեղինակած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքներն անհնար կլինի իրականացնել առանց խաղաղապահների ներկայության:

Այս դեպքում Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն: Դա արդեն անհրաժեշտություն է, քանի որ  Ադրբեջանն ակնհայտորեն եւ համառորեն չի ցանկանում պահպանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Մյուս կողմից էլ Բաքվի այդ քայլերն Արցախի բնակչության համար ապրելու անտանելի պայմանների ստեղծման նպատակ են հետապնդում: Ադրբեջանցիների անհեռատես մտածողությամբ՝ իրենք նման ձեւով կարող են ստիպել արցախցուն լքել իր հազարամյակների բնօրրանը: Ընդհակառակը՝ այդ քայլերով ադրբեջանցիներն ավելի են ամրացնում արցախցու վճռականությունը՝ առավել ամուր կանգնելու իր հողի վրա, իսկ հրադադարի խախտման դեպքերի միակ հետեւանքն այն է լինելու, որ Արցախի պաշտպանության բանակը ստիպված պատասխանելու է, ընդ որում՝ ոչ համարժեք միջոցներով:

Նախօրեին Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակոցից էլ հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայողը, ով կայուն ծանր վիճակում է: Հակառակորդը դիմում է նման սադրանքների, այն դեպքում, երբ լավ գիտի, որ պատասխանը հետեւելու է: Բաքվի նման վարքագիծը հակասում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին ադրբեջանցիների առաջնորդի վերջին հայտարարություններին: Իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքն էլ անմիջապես հաջորդեցին Ալիեւի՝ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին հերթական հայտարարությանը: Մնում է միայն հերթական անգամ տարակուսել, թե որքան հակասական են խաղաղության մասին ալիեւյան պատկերացումները:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախբանակխաղաղապահ ուժերօկուպացիա
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Վտանգված են հայոց հուշարձանները

Վտանգված են հայոց հուշարձանները

Բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են

Բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist