Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հնարավոր չէ ջնջել անջնջելին

Արցախում հայկականը վերացնելու համար հարկ կլինի մարդկության պատմությունը «խմբագրել»

Փետրվարի 18, 2022
Տարածաշրջան
Հնարավոր չէ ջնջել անջնջելին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
232
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարածաշրջանում հաղորդակցությունների վերաբացման, սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցությունները չպետք է խանգարեն միջազգային իրավասու ատյաններում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները քննության առարկա դարձնելու եւ համապատասխան գնահատականի արժանացնելու հայկական պետությունների քայլերին: Նման գործողությունների համար հարեւան երկիրը տվել է բազմաթիվ  հիմքեր՝ քիմիական եւ այլ մասսայական ոչնչացման արգելված զենքերի օգտագործումից սկսած մինչեւ սեփական տների բակերում Արցախի խաղաղ  բնակչության սպանություններն ու գլխատումները, հոսպիտալների եւ Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծումները:

Հայկական կողմի այդ քայլերն այսօր առաջնային անհրաժեշտություն են՝ քաղաքակիրթ աշխարհին արցախյան վերջին պատերազմը եւ ընդհանրապես իր հազարամյա բնօրրանում արցախցու ապրելու իրավունքի համար պայքարի էությունը հասցնելու նպատակով, առավել եւս, որ ադրբեջանական քարոզչամեքենան ողջ ուժով լծված է արդի եւ պատմական իրադարձություններն ու ճշմարտություններն աղավաղելու, կեղծիքներ տարածելու գործին: Պաշտոնական Բաքուն հերթական անհեթեթ հայտարարությունն է տարածել Արցախի ու ՀՀ պետական գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետը հայտարարել է, թե Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նրան մեղադրելով Գանձակի վրա հրթիռային հարվածներ կազմակերպելու մեջ: Ադրբեջանը ոչ իրավական նորմերին եւ ոչ էլ բանականությանը մոտ նման մեղադրանքներ է վերագրել 300 հայի:

Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների համար անլուրջ եւ ծիծաղելի այս գործողությունն իրականում ադրբեջանական կեղծիքների քարոզչության մեքենայի մի դետալն է միայն: Բաքվի վարած քաղաքականության բուն նպատակն արցախյան ճշմարտությունն աշխարհից թաքցնելն է, ինչն արվում է ծայրահեղ ապաշնորհությամբ: Իրավական առումով Արայիկ Հարությունյանին առաջադրվող մեղադրանքն անհիմն է, քանի որ, ինչպես ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր հայտարարել, միջազգային իրավունքում սանձազերծված պատերազմական ագրեսիայից պաշտպանվելու համար չեն կարող երկրների ղեկավարներ մեղադրվել: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ իրականում հենց Գանձակի հրթիռակոծման համար բացառապես Ադրբեջանին պետք է միջազգային արբիտրաժում մեղադրանքներ առաջադրվեն:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էր, որ պատերազմի օրերին ռազմական օբյեկտները եւ տեխնիկան հատուկ տեղակայում էր Գանձակի ու  Արցախին հարակից այլ բնակավայրերի բնակելի թաղամասերում, տների հարեւանությամբ՝ հնարավոր թիրախի վերածելով քաղաքացիական բնակչությանը:  Պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը գործել է պատերազմական օրենքներին եւ հումանիտար իրավունքի բոլոր պահանջներին համապատասխան՝ պարբերաբար Ադրբեջանի հասարակությանը զգուշացնելով, որ իր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական օբյեկտները միտումնավոր տեղաբաշխել  է բնակավայրերում եւ խիտ բնակեցված վայրերում՝ նույնիսկ թվարկելով հայկական զինուժի համար ռազմական նշանակության այդ բոլոր թիրախներն ու բնակավայրերը, որտեղ դրանք տեղակայված են:

Այսօր միջազգային պատկան մարմիններում պետք է քննվեն Բաքվի հենց այս հանցավոր գործողությունները, հիվանդանոցների, կրթական, մշակութային օբյեկտների ու շտապօգնության մեքենաների միտումնավոր թիրախավորումն անօդաչուներով եւ գերճշգրիտ ժամանակակից զինատեսակներով, որոնք գրեթե զրոյականացնում են այդ հանցագործ արարքների պատահականության հավանականությունը: Ադրբեջանը պետք է պատասխան տա քիմիական զենքի կիրառման համար:

Իրականությունն աղավաղելու մոլուցքով ախտահարված եւ անպատժելիությունից արբեցած Ադրբեջանն այսօր էլ անցել է ցնորամիտ այլ գործողությունների: Վերջինս արդեն լծվել է Արցախում հայ ժողովրդի ստեղծած հազարամյակների պատմամշակութային արժեքների ոչնչացմանն ու յուրացմանը, ինչի նպատակը մեկն է՝ աշխարհին խաբել՝ մատուցելով, թե իբր այդ տարածքները հայկական չեն եղել: Սա հայերին, հույներին, ասորիներին, այսօր արդեն քրդերին հայտնի ձեռագիր է, որն ընդօրինակվել է իր «ավագ եղբորից»՝ Թուրքիայից: Դա եղել է այս ժողովրդի պատմության միակ ուղին՝ մոնղոլական տափաստաններից ներխուժել եւ, ուժով հաստատվելով տեղի բնիկ ժողովուրդների կողքին, ոչնչացնել, գողանալ եւ յուրացնել վերջիններիս մշակույթն ու արարածը:

Այսօր Արցախի շուրջ ընթանում է պատերազմի երկրորդ փուլը՝ Արցախի պատմության ադրբեջաներեն խմբագրումը, որն անհույս գործ է, ոչ միայն այն պատճառով, որ որեւէ ինտելեկտի՝ առավել եւս ադրբեջանականի կարողությունները բավարար չեն դրա համար, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ հայկականի կրողն ապրում է իր հողում եւ հնարավոր չէ ջնջել անջնջելին: Հայի բնօրրանում հայկականությունը, գոնե տեսական հարթության վրա, ջնջելու համար Ադրբեջանը պետք է մարդկության ողջ պատմությունը խմբագրի, որն առնվազն ցնորամտություն է:

Թեգեր: անկախությունԱրցախժառանգությունճանաչումմշակութային արժեքներմշակույթպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մասնակիցների որակավորման չափանիշներ

Մասնակիցների որակավորման չափանիշներ

Ժամանակին ստեղծված եւ այսօր էլ գործող կառույց

Ժամանակին ստեղծված եւ այսօր էլ գործող կառույց

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist