Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ժամանակին ստեղծված եւ այսօր էլ գործող կառույց

Փետրվարի 18, 2022
Տարածաշրջան
Ժամանակին ստեղծված եւ այսօր էլ գործող կառույց
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
432
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ողջ սահմանով: Այն տեւեց 44 օր, սակայն ստիպված էինք սկսվելուց օրեր անց արդեն սահմանամերձ բնակավայրերից տարհանել երեխաներին ու կանանց, տարեցներին: Թվում էր՝ ժամանակավոր է տարհանումը, շուտով կավարտվի պատերազմը, եւ նորից տուն կվերադառնանք: Բայց կործանարար եղավ այս պատերազմը, այսօր էլ մեր հայրենի Արցախի մեծ մասը թշնամու տիրապետության տակ է: Հազարավոր արցախցիներ իրենց տներից հեռու են։ Նույն 2020 թ. հոկտեմբերին արդեն անհրաժեշտություն առաջացավ Երեւանում ստեղծել ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը: Ինչ խոսք, հեշտ չէր ու չէ շտաբի աշխատանքը, երբ մինչեւ 100.000 տեղահանված արցախցի կար մայր հայրենիքում: Շտաբի` 2021 թ. գործունեության մասին է հարցազրույցը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:

Այժմ շտաբի ենթակայությամբ գործում են սոցիալ-տնտեսական համակարգման, հաշվառման եւ վերաբնակեցման խնդիրների կազմակերպման, անձնակազմի կառավարման եւ հասարակայնության հետ կապերի բաժինները, որոնք էլ ունեն իրենց ենթաբաժինները: Շտաբում գործում են նաեւ Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի եւ Շահումյանի շրջանային գրասենյակները: Մի գրասենյակ էլ սպասարկում է Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից տեղահանված բնակիչներին:

-Ի՞նչ ծրագրեր են նախատեսված եղել, եւ որո՞նք են լուծվել 2021-ին։

-Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ստեղծված շտաբի առաջնահերթ պարտավորություններից էր տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումը, դրանց համապատասխան ընթացքավորման օժանդակությունը, տեղահանվածների բարձրացրած տարաբնույթ հարցերի ուսումնասիրումը եւ անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը: Ուսումնասիրվել եւ միջամտություն է ցուցաբերվել ըստ սոցիալական տարբեր ուղղությունների: 2021 թ. օպերատիվ շտաբի սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման բաժինը արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հուղարկավորման, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման ծախսերի հատուցման համար ընդունել, պատրաստել է 124 դիմում-փաթեթ եւ էլեկտրոնային տարբերակով ուղարկել է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարություն: Ուսումնասիրվել եւ մուտքագրվել է տարբեր բովանդակության 665 դիմում, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան տեղեկանքներ: Կատարվել է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների՝ ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված բնակիչների ցուցակների ճշգրտում՝ 215 ընտանիք (945 մարդ): Կատարվել է 673 տեղահանվածի ընդունելություն, տրվել համապատասխան լուծում: Տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման համար լրացվել է 158 դիմում: Կատարվել է անհրաժեշտ պարագաների հատկացում։

-Ո՞րն էր 2021 թ. հաջողված ծրագիրը։

-Հաջողված ծրագրերը տարբեր են։ 2021 թ. առաջին կիսամյակում ավտոբուսներով (401) անվճար Արցախ է տեղափոխվել 17037 մարդ: Ժամանակի ընթացքում անվճար երթուղիների քանակը կրճատվել է, սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ օպերատիվ շտաբի միջեւ պայմանավորվածության արդյունքում մինչ օրս իրականացվում է օրական մեկ երթուղի՝ 40-50 մարդ։ Սա զուտ Երեւան-Ստեփանակերտ կապի ապահովման միջոց է՝ ելնելով ծրագրից օգտվողների սոցիալական ծանր կացությունից եւ որոշակի անվտանգային նկատառումներից։ Հաշվետու ժամանակահատվածում հաշվառման եւ վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման եւ մարդկանց ու նրանց գույքի տեղափոխման շրջանակներում ԱՀ տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 178 ընտանիք (835 մարդ, որից 359-ը՝ անչափահաս): Բացի այդ, ընտանիքի գլխավորի առաջնորդությամբ դեպի ԱՀ կազմակերպվել են ճանաչողական այցեր (շուրջ 60 հոգի):

-2021-ին ինչպիսի՞ նոր ծառայություններ են բացվել շտաբի ենթակայությամբ:

-Պայմանավորված տեղահանված քաղաքացիների բնականոն առօրյայի ու կենցաղավարման ապահովման անհրաժեշտությամբ՝ սկսել են գործել մի քանի ենթաբաժիններ: Նոտարական բաժինը սկսել է գործել 2021 թ. նոյեմբերի 1-ից։ Այս ընթացքում բաժինը կատարել է նոտարական 69 գործառույթ: ՔԿԱԳ բաժնի կողմից իրականացվել են քաղաքացիների բնականոն կենսագործունեությունը, նրանց կողմից հասարակությանը լիարժեքորեն ինտեգրվելու գործընթացն ապահովելուն միտված տարաբնույթ ու օրախնդիր մոտ 2 տասնյակ գործառույթներ: Միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ նպաստների բաժնի կողմից բռնատեղահանված քաղաքացիների նորմալ կենսագործունեությունն ապահովելու, աջակցության ծրագրերից օգտվելուն օժանդակելու համար կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ: Օպերատիվ շտաբի արխիվի կողմից կազմվել է ներկայացուցչության ֆոնդերի ցուցակը: Կարվել է 220 գործ, համարակալվել է 140 843 թերթ: Հիմնարկներից ընդունվել է 65 հարցում, տրվել՝ 60 դրական եւ 5 բացասական պատասխան: Քաղաքացիներից ընդունվել է 70 դիմում-հայտ, տրվել՝ 60 դրական եւ 10 բացասական պատասխան: Բնակարանային բաժինը ձեւավորվել է 2021 թ. դեկտեմբերի 17-ին եւ այդ ընթացքում հասցրել է ընդունել Հադրութից՝ 162, Շուշիից՝ 67, Մարտունիից՝ 5, Մարտակերտից՝ 2 եւ Արցախում սեփականություն ունեցող ՀՀ բնակիչների 9 դիմումներ: Նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման հանձնաժողովի երեւանյան գրասենյակի կողմից ընդունվել է 2093 դիմում, որից 500-ում արվել են ուղղումներ: Կադաստրային ոլորտի համար հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է 2753 դիմում: Կորցրած այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 2373 տեղեկանք, որից 870-ը՝ այգիների, 1503-ը՝ անասնագլխաքանակի վերաբերյալ: Տեղեկանքների տրամադրման գործընթացը սկսվել է 2021 թ. հուլիսի 13-ից: Շատ կարեւոր է ապրիլի 24-ին ստեղծված առողջապահության բաժնի աշխատանքը: ՀՀ ԱՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության համապատասխան՝ տեղահանված արցախցիների առողջական խնդիրները լուծվել եւ լուծվելու են այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում է: Բաժին հաշվետու ժամանակահատվածում առողջապահական խնդիրներով դիմել է 751 անձ, որից՝ բուժօգնության համար՝ 282, դեղորայքի ստացման համար՝ 469: Հոգեբանի ծառայությունն սկսել է մատուցվել 2021 թ. հուլիսի 15-ից: Այս ուղղությամբ եւս իրականացվել է նշանակալի աշխատանք, մասնավորապես, կատարվել է 27 այց ՀՀ մարզեր եւ բնակարաններ, 125 առկա եւ առցանց խորհրդատվություն:

-Ի՞նչ է արվել տաղահանված բնակիչների տնտեսական խնդիրները լուծելու առումով։

-Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ շտաբը ԱՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համագործակցության շնորհիվ գործուն աջակցությունն է ցուցաբերել տարահանված ընտանիքների կենսապայմանների ընտրանքային հետազոտությանը։ Շտաբը մշտապես համագործակցության մեջ է ԱՀ եւ ՀՀ կառավարությունների, ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ԱՀ եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ: Անցած ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացվել են օպերատիվ շտաբի պետի՝ «ՀՀ-ում բնակվող եւ բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող՝ ԱՀ-ից տեղահանված հողօգտագործողներին» (ԱՀ հաշվառում ունեցող) աջակցություն տրամադրելու մասին հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները. բաժնի պետը մասնակցել է չափագրումներին, հաստատել, եւ պետի հանձնարարականով բաժնում հավաքագրվել ու իրականացվել է հողօգտագործողների փաստաթղթավորման գործընթացը (120 գործ, որից 9-ը մերժվել է): ՀՀ մարզերում 0,5-ից մինչեւ 5 հեկտար հող մշակող տեղահանված արցախցիներին ԱՀ կառավարության կողմից անհատույց տրամադրվել է 200. 000-ական ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հեկտարի համար: Ծրագիրը համարվում է կայացած, եւ արդեն նույն հողօգտագործողները կարող են շարունակել բարիք ստեղծել, ապահովել աշխատատեղ: Տեղահանվածների զբաղվածության հարցի լուծման ուղղությամբ իրականացվում է  նաեւ երկու ծրագիր: Աշխատավարձի եւ վերապատրաստման համար երեք ամիս շարունակ տրամադրվում է 100.000 դրամ: Իրականացվում է նաեւ վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց:

-Այժմ քանի՞ արցախցի է բնակվում ՀՀ-ում։

 -Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր շուրջ 96-98 հազարի: Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձի մեծ շրջանը եղել է 2020 թ. նոյեմբերի 14-15-ից մինչեւ տարեմուտ։ Այդ ընթացքում անվճար տեղափոխվել է մոտավորապես 40-42 հազար արցախցի։ Հունվարից շարունակվել է արցախցիների տեղափոխման գործընթացը, եւ օպերատիվ շտաբի առաջին հաշվառման ժամանակ՝ 2021 թ. մարտի 1-ի դրությամբ, ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը շուրջ 25 հազար մարդ էր, այժմ այդ թիվը կրճատվել է:

-2021-ին քանի՞ ընտանիք-բնակիչ է տեղափոխվել Արցախ եւ հիմնականում՝ ո՞ր բնակավայրեր։

-Նախորդ տարի ՀՀ-ից Արցախի տարբեր բնակավայրեր են տեղափոխվել արցախցի 178 ընտանիք՝ 835 բնակչով, որից 359-ը՝ անչափահաս։ Քաշաթաղի շրջանից Արցախ են վերադարձել ընդհանուր 55 ընտանիք, Շահումյան-Քարվաճառից՝ 28, Շուշիից՝ 25, Հադրութից՝ 36, Մարտակերտից՝ 12, Ասկերանից՝ 9, Ստեփանակերտից՝ 4 եւ Մարտունիից՝ 9։ Ստեփանակերտ է տեղափոխվել 61 ընտանիք, 269 բնակիչ, որից 99-ը՝ անչափահաս, Ասկերան՝ 60-307-154, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ՝ 1-4-0, Մարտակերտ՝ 41-183-82, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ՝ 5-23-8, Մարտունի՝ 10-49-16։

-Քանի՞ այց է կատարվել ՀՀ մարզեր: Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել կարիքավորներին։

-Հաշվառման եւ վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից  պարբերաբար կազմակերպվել են նաեւ շրջայցեր (մոտ՝ 20) դեպի ՀՀ տարբեր մարզեր՝ կապված տեղահանված քաղաքացիների խնդիրների ուսումնասիրման հետ: Ներկայումս ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 5375 ընտանիք՝ 20694 բնակչով, որից Երեւանում՝ 1570 ընտանիք, 5643 բնակիչ, Արագածոտնի մարզում՝ 144-592, Արարատի մարզում՝ 809-3133, Արմավիրի մարզում՝ 290-1218, Գեղարքունիքում՝ 199-945, Կոտայքում՝ 818-3228, Շիրակում՝ 152-605, Սյունիքում՝ 877-3215, Վայոց ձորում՝ 278-1127, Տավուշում՝ 59-260: Այլ երկիր է տեղափոխվել 250 ընտանիք՝ 852 բնակչով: Ամենաշատ ընտանիք՝ 2674, եւ բնակիչ՝ 10.009, ՀՀ-ում այժմ կան Քաշաթաղի շրջանից: Երկրորդ տեղում Հադրութի շրջանն է՝ 1589-5989: Երրորդը Շահումյան-Քարվաճառն է՝ 544-2540, չորրորդը՝ Շուշին՝ 345-1211: Արցախի Հանրապետության մնացած շրջանների որոշ բնակավայրեր նույնպես մնացել են թշնամու տիրապետության տակ, եւ Մարտունու շրջանից 42 ընտանիք, 194 բնակիչ, Մարտակերտից 94-399 եւ Ասկերանից 79-352, նույնպես առայժմ բնակվում են ՀՀ-ում: Հանդիպումներից հետո հնարավորինս լուծում է տրվել բարձրացված խնդիրներին:  

-Մշակութային առումով ի՞նչ է կատարվել։

-Օժանդակել ենք Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին՝ տարածքի առումով եւ այլ ձեւաչափերով: Աշխատանքներ են տարվել նաեւ «Դիզակ Արտ» կենտրոնի հետ, որը գործում է 2021 թ. մարտի 1-ից։ Ընթացքում իրականացվել են ցուցահանդեսներ, այլ մշակութային միջոցառումներ, որոնց մասին միշտ լուսաբանվել է:

-Աշխատո՞ւմ եք Արցախից տեղահանվածների կողմից ստեղծված ՀԿ-ների հետ։

-Մշտական կապի մեջ ենք:

-Աջակցո՞ւմ են բարեգործական կազմակերպությունները:

 -Մի քանի նման կառույցներ օժանդակել եւ երբեմն օժանդակում են:

Թեգեր: ԱրցախՄիքայել Վիրաբյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Թուրքիան հանդես կգա Ռուսաստանի դեմ»

«Թուրքիան հանդես կգա Ռուսաստանի դեմ»

Նախընտրական Ֆրանսիան եւ արտաքին քաղաքականությունը

Նախընտրական Ֆրանսիան եւ արտաքին քաղաքականությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist