Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախը շարունակում է պայքարել իր իրավունքների համար

Պատմական իրադարձությունից անցել է 34 տարի

Փետրվարի 19, 2022
Տարածաշրջան
Արցախը շարունակում է պայքարել իր իրավունքների համար
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
841
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

34 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 20-ին, արտահայտելով երկրամասի բնակչության կամքը, ԼՂԻՄ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ հանձնելու եւ երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու վերաբերյալ:

Պատգամավորները դրական արձագանք էին ակնկալում: Սակայն Ադրբեջանի ազգայնամոլ ղեկավարները ոչ միայն մերժեցին արցախահայության խնդրանքը, այլեւ շտապեցին դաժան հաշվեհարդար տեսնել շարժման առաջնորդների եւ ակտիվիստների հետ: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ ուժային կառույցները մեծ թվով ոստիկաններ էին տեղափոխել Արցախ ու շրջափակել շրջաններից Ստեփանակերտ տանող ճանապարհները, սակայն ոչինչ չէր կարող խոչընդոտել անարդարության ու կեղծիքի դեմ ծայր առած համաժողովրդական պայքարին: Նստաշրջանի կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծված նախաձեռնող խումբը, որի կազմում էին շարժման նվիրյալները, տարերքի մեջ էր եւ, անտեսելով սպառնացող վտանգը, ջանք չէր խնայում ժողովրդի վստահությունն արդարացնելու համար: Գլխավորապես նրանց ուսերին էր ծանրացած նստաշրջանի հրավիրման եւ ակնկալվող պատմական փաստաթղթի ապահովման պատասխանատվությունը…

Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից, «Կռունկի» անդամ Բորիս Առուշանյանի համոզմամբ, 1988-ի ազգային զարթոնքը պայմանավորված էր պատմական ու քաղաքական մի շարք իրողություններով: Եվ այդ համատեքստում, որպես առաջնահերթություն, նա ընդգծում է Կավբյուրոյի կամայական որոշումը, որի համաձայն Ստալինը, անտեսելով բնակչության կարծիքը, Արցախը կամայականորեն բռնակցեց Ադրբեջանին: Բ. Առուշանյանը նշում է, որ ճակատագրական այդ բիրտ վճիռը տասնամյակներ շարունակ նվաստացրել է «դարավոր, պատմական իր հողի վրա ապրող հային» ու միաժամանակ մշտարթուն պահել ազատության պայքարի ոգին. «Արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների բացարձակ թշնամական քաղաքականությունը, սեփական հողի վրա արմատ ձգած բնիկներին` եկվորի պիտակ կպցնելու, հայերին ցինիկաբար «աղվանների հետնորդներ» անվանելու, պատմությունը կեղծելու եւ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելու փորձերը, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարող բացահայտ ձեռնարկումներն այլեւս համբերելու եւ լռելու տեղ չէին թողել»:

Նա չի շրջանցում եւ այն իրողությունը, որ գորբաչովյան «վերակառուցման» շուրջ դիտարկումները, ժողովրդավարության, արդարության, ազգային հարցի վերանայման մասին շրջանառվող շռայլ խոստումները գալիքի նկատմամբ եւս հավատ ու որոշակի հույսեր էին ներշնչում մարդկանց: «Արցախը Հայաստանին վերամիավորելու վերաբերյալ ստորագրահավաքներին հաջորդող բազմամարդ ցույցերն ու հանրահավաքներն ուժով ճնշելու եւ կազմակերպիչներին պատժելու Բաքվի սպառնալիքներն այլեւս անզոր էին կասեցնելու համաժողովրդական շարժումը: Աշխատանքային կոլեկտիվներում հրավիրված ժողովներում եւ հավաքներում, որտեղ որոշումներ էին կայացվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայաթափելուն միտված ստոր ու նենգ քաղաքականության մասին` արձանագրելով բազմաթիվ օրինակներ, մարդիկ պահանջում էին քաղաքական գնահատական տալ այդ նախահարձակ դրսեւորումներին, մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել եւ խնդրին իրավական ձեւակերպում տալ, համապատասխան որոշում կայացնել ու Մոսկվա հասցնել արցախահայության արդար պահանջը: Ինչպես ասում են, մարդկանց հայացքները Կրեմլին էին ուղղված: Շուտով նրանք հուսախաբ եղան ու ստիպված էին ապավինել սեփական ուժերին»,- նշում է Բ. Առուշանյանը:

Հնարավոր չէ նկարագրել այն ոգեւորությունն ու համաժողովրդական ցնծությունը, որ նստաշրջանի որոշումը հրապարակելու ժամանակ ունեցան հանրահավաքի մասնակիցները: «Մեծամասնությունը հավատացած էր, թե «միացումը» կայացած է` երբեք չմտածելով, որ Մոսկվան կարող է մերժել պատգամավորների իրավական պահանջը,- հիշում է պարոն Առուշանյանը:- Ավելին՝ Բաքուն խաղաղ ցույցերին ու հանրահավաքներին պատասխանեց բռնություններով եւ հաշվեհարդարներով: Երկու օր անց հայերի նկատմամբ դատաստան տեսնելու մտադրությամբ Աղդամից Ասկերանի ուղղությամբ շարժվող ադրբեջանցիների 30 հազարանոց գազազած ամբոխի հարձակումները մի կերպ հաջողվեց կասեցնել ու ետ շպրտել: Այդ միջադեպից հետո ակնհայտ դարձավ, թե ազերիներն ինչի են ընդունակ»:

Մինչ արցախահայությունը դրական պատասխան էր ակնկալում Մոսկվայից նստաշրջանի որոշման վերաբերյալ, Բաքվում իշխանությունների կողմից սպանդի գաղտնի ծրագիր էր մշակվում Սումգայիթի հայազգի բնակչության նկատմամբ:

Դաժան ողբերգության մասին լուրը մարդիկ առան հենց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ… «Սումգայիթի դեպքերը մեզ հուշում էին ավելի համախմբված ու միասնական լինել մեր վճիռներում եւ հետեւողականորեն շարունակել պայքարը, բնականաբար, գիտակցելով այն ճշմարտությունը, որ առաջիկայում մեզ դեռ մեծ փորձություններ են սպասվում,- ասում է Բ. Առուշանյանը` հավելելով,- հետագայում չորս կողմից հայտնվելով շրջափակման մեջ ու պարբերաբար ենթարկվելով ադրբեջանցի զինյալների հարձակումներին՝ արցախահայությունը հասկացավ, որ բռնությունների օղակն օրեցօր ավելի է սեղմվում, եւ պատերազմն անխուսափելի  է»:

Պատմական ոոոշումից 34 տարի անց արցախցիները վերստին այն համոզմունքն ունեն, որ Արցախը երբեք չի կարող մնալ Ադրբեջանի կազմում եւ, 44-օրյա պատերազմից հետո շարունակելով իր հանցավոր քաղաքականությունը, Բաքուն ամեն կերպ ձգտում է բռնազավթած տարածքներում ջնջել հայկական հետքը, խեղաթյուրել պատմական իրողություններն ու հող պատրաստել բնիկ ժողովրդին Նախիջեւանի դաժան ճակատագրին հասցնելու համար: Այդ են հուշում Հադրութում եւ Շուշիում թշնամու բռնազավթած բնակավայրերում պատմամշակութային հուշարձանների ավերման, վանքերն ու եկեղեցիները աղվանցիներին վերագրելու համառ փորձերը, որոնք, ցավոք, անարձագանք են մնում միջազգային կառույցների կողմից: Արցախի հայաթափման հրեշավոր ծրագիրն Ադրբեջանի եւ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հեռահար նպատակներից է մնում, ինչին կարող են հակազդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը:

Թեգեր: անկախությունԱրցախճանաչում
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախը տեր է իր իրավունքներին

Արցախը տեր է իր իրավունքներին

Հնարավոր մերձեցումը՝ ոչ դաշնակիցների հաշվին

Հնարավոր մերձեցումը՝ ոչ դաշնակիցների հաշվին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist