Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Խաղ երկու լարի վրա

Մոսկվայում կրկին շեշտվեց Արցախի հիմնահարցի կարգավորված չլինելու մասին

Փետրվարի 24, 2022
Տարածաշրջան
Խաղ երկու լարի վրա
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
267
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրման արարողությունների ժամանակ հնչած հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էին Արցախի հիմնահարցին վերաբերող դրույթները: Հիմնախնդրին առանձին կետ է հատկացված նաեւ բուն հռչակագրում, որտեղ ասվում է, որ Մոսկվան եւ Բաքուն կանեն հնարավոր ամենը՝ նպաստելու Արցախի Հանրապետության շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը:

«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ադրբեջանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացմանն ուղղված քայլերին։ Հայտարարությունները հիմք դարձան կայունության ու անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,- ասվում է փաստաթղթում։

Այստեղ էականն այն է, որ ամրագրվում է արցախյան հակամարտության կարգավորված չլինելու դրույթը: Իհարկե, փաստաթուղթը մշակելիս օգտագործվել է դիվանագիտական մեղմ բառապաշարի ողջ զինանոցը, որպեսզի Ադրբեջանի նախագահն իրեն վատ չզգա, որ հերթական անգամ հերքվում են նրա այն հայտարարությունները, թե Արցախի հիմնահարցն արդեն լուծված է: Փաստն այն է, որ հռչակագրում ամրագրվում է՝ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ: Սա իրականությունն է, այն չէր էլ կարող լուծվել պատերազմի միջոցով: Փաստաթղթի ստորագրմանը հետեւած ասուլիսում Ալիեւը պնդեց, թե Հայաստանի զինված ուժերը դեռ դուրս չեն բերված Արցախից, ինչի մասին, ըստ նրա, ասված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Ադրբեջանի առաջնորդն այս դեպքում հասկանալի պատճառներով մոռացության մատնեց այն փաստը, որ ադրբեջանական զինուժը բռնազավթել է Արցախի Հանրապետության տարածքները՝ տասնյակ հազարավոր արցախցիների պարտադրելով բռնել գաղթի ճանապարհը, եւ, իհարկե, այն, որ իր երկրի զինված ուժերը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները եւ օգտվելով առիթից, որ հայկական կողմը սահմաններին դեռ ամրաշինական աշխատանքներ չի կատարել, ներխուժել են նաեւ ՀՀ ինքնիշխան տարածք:

Հռչակագրի առանցքային դրույթներից մեկով ասվում է, որ Մոսկվան եւ Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է երկրների ազգային շահերին եւ ուղղված չէ այլ երկրների դեմ։ Ըստ փաստաթղթի՝ Մոսկվան եւ Բաքուն պատրաստ են կարգավորման նպատակով հրատապ խորհրդակցություններ հրավիրել, եթե ինչ-որ բան սպառնա կողմերից մեկի անվտանգությանը, որը կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը։ Նման դեպքերում Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են նաեւ ռազմական օգնություն տրամադրել միմյանց, իսկ փաստաթղթի առանցքային մեկ այլ դրույթում ասվում է, որ կողմերը ձեռնպահ կմնան ցանկացած գործողությունից, որը, երկրներից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ նրանց դաշնակցային հարաբերություններին։

Պետք է արձանագրել, որ հռչակագրում ամրագրված են դաշնակցային հարաբերություններ հաստատելու գրեթե շաբլոն դարձած դրույթներ, որոնք առկա են բոլոր նմանատիպ փաստաթղթերում: Մյուս կողմից էլ՝ ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցությունը եղել է նաեւ մինչեւ հռչակագրի ստորագրումը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր բանակի սպառազինության հիմնական մասը գնում էր ՌԴ-ից: Այստեղ տարակուսելին, թերեւս, այն փաստն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրա ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի բանակից հեռացվեցին ՌԴ-ում ռազմական կրթություն ստացած սպաները, եւ ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցավ թուրքական ստանդարտների ներքո, ուստի դժվար է այս պայմաններում պատկերացնել այդ երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Այն, թերեւս, կարվի միայն ռուսական որոշ զինատեսակների գնման տեսքով:

Հռչակագիրն ուղղակի ձեւական տեսքի բերեց այն հարաբերությունները, որոնք մինչ այդ էլ կային Մոսկվայի ու Բաքվի միջեւ, եւ ընդգծեց Ադրբեջանի ձգտումը խաղալ երկու՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի լարերի վրա: Այն կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվելու են Մոսկվա-Անկարա գործընկերային հարաբերությունները, իսկ պատմությունը փաստում է, որ նման ջերմացումները շատ կարճ են տեւում:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԻլհամ ԱլիեւճանաչումՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Եկամտահարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար

Եկամտահարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար

Դատական հայցերով փորձ է արվում վերականգնել զոհերի իրավունքները

Դատական հայցերով փորձ է արվում վերականգնել զոհերի իրավունքները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist