Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը փորձում է ճողոպրել «թուրքական երախից»

Բաքուն վերադառնում է մոսկովյան ուղեծիր

Փետրվարի 24, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանը փորձում է ճողոպրել «թուրքական երախից»
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մամուլը շարունակում է քննարկել օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվա կատարած այցի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրած դաշնակցային համագործակցության՝ մոտ 43 կետ ունեցող պայմանագրի հետ կապված հարցերը: Փաստաթուղթը ներառում է հարգանք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, ՄԱԿ-ի կենտրոնական դերը վեճերի լուծման գործում, Կովկասի եւ Կասպից տարածաշրջանների անվտանգությունը, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման խթանումը եւ այլն: Խոսվում է նաեւ երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության եւ երկու երկրների զինված ուժերի միջեւ փոխգործակցության խորացման մասին։

Իհարկե, սա Հայաստանի համար ուսումնասիրության անչափ կարեւոր թեմա է՝ նկատի ունենալով այն, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր տեղաշարժ, յուրաքանչյուր փոփոխություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապվում է մեր երկրի անվտանգության հետ:

Ռուսական աղբյուրների տեսանկյունից՝ Վլադիմիր Պուտինը հետխորհրդային տարածքում նոր դաշնակից է ձեռք բերել՝ ի դեմս Ադրբեջանի, որի ղեկավարը արտասահմանյան առաջին քաղաքական գործիչն է, ով Մոսկվա է ժամանել Պուտինի կողմից Դոնբասի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչումից հետո եւ Արեւմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող կամ պլանավորվող պատժամիջոցների ֆոնին: Ըստ ռուս փորձագետների՝ Ալիեւի այցը նշանակում է, որ Ադրբեջանի համար ավելի կարեւոր են Ռուսաստանի հետ համագործակցության շահերը, քան արեւմտյան հնարավոր պատժամիջոցները:

Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Նատալյա Մակեեւայի կարծիքով՝ «Ադրբեջանի համար ավելի շահավետ ու տրամաբանական է առեւտրային, քաղաքական ու ռազմական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի, քան հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ԱՄՆ-ի հետ, որը սպառնում է միֆային պատժամիջոցներով»:

Նշենք, որ Ադրբեջանը փաստացի հրաժարվել է իր բազմավեկտորային քաղաքականությունից՝ վերադառնալով մոսկովյան ուղեծիր:

Իսկ ինչո՞վ է սա ՌԴ-ի համար կարեւորվում ուկրաինական ճգնաժամի օրերին: Իհարկե, Պուտինը շահագրգռված է, որ հետխորհրդային տարածքում իր գործընկերները չմիջամտեն այդ ճգնաժամին: Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Կիեւի օգտին, իսկ դա աննպատակահարմար է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման լույսի ներքո: Հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւի կարծիքով՝ «Պուտինը ցուցադրում է, որ անցել են ժամանակները, երբ հետխորհրդային տարածքում յուրաքանչյուր երկիր իրեն պահում էր այնպես, ինչպես ուզում էր, հաշվի չէր առնում ռուսական հետաքրքրությունները: Այժմ անհրաժեշտ է հաշվի առնել դրանք, որովհետեւ հակառակ դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի ճնշում գործադրել այդ պետությունների վրա»:

Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ Թուրքիայի հետ ստորագրեց Շուշիի հռչակագիրը, որը նույնպես ենթադրում էր դաշնակցային հարաբերություններ, միմյանց նկատմամբ պարտավորություններ: Ադրբեջանի՝ Մոսկվայի ուղեծրում հայտնվելու մասին է խոսում այն հանգամանքը, որ Ալիեւի ու Պուտինի միջեւ ստորագրված փաստաթուղթը հակասության մեջ է այն պարտավորությունների հետ, որոնք ստանձնել է Ադրբեջանը Թուրքիայի առջեւ:

Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ դաշնակցային համագործակցության մասին պայմանագիրը Բաքվին պարտավորեցնում է հաշվի առնել Մոսկվայի հետաքրքրությունները, իսկ դա նշանակում է, որ արդեն այսօր մեծ է հավանականությունը, որ բարդություններ կարող են սկսվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններում: Մոսկովյան փաստաթուղթը լրջորեն սահմանափակում է Ադրբեջանի անկախությունը: Վերջինս առայժմ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ չէ, իսկ այդ կառույցներին անդամակցության ճանապարհին կախված է նաեւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումից: Միայն դաշնակցային համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը հետագա հարաբերությունների առումով դեռ ոչինչ չի նշանակում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ որեւէ գրավոր համաձայնագիր երբեւէ խոչընդոտ չի եղել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, եթե նրանք զգացել են, որ իրենց շահերն այլ մոտեցումներ են պահանջում:

Անդրադառնալով Շուշիի հռչակագրին՝ հարկ է շեշտել, որ, ըստ այդ փաստաթղթի, «կողմերից յուրաքանչյուրի կարծիքով՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրա անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անձեռնմխելիությանը կամ միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությանը սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում կողմերը պետք է անցկացնեն համատեղ խորհրդակցություններ՝ սպառնալիքը կամ ագրեսիան չեզոքացնելու համար: Նրանք նախաձեռնություններ կձեռնարկեն կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան եւ միմյանց անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»:

Ադրբեջանում, իհարկե, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում: Մասնավորապես՝ քաղաքագետ Շահին Ջաֆարլին նշել է, որ այդ փաստաթուղթը սահմանափակում է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Նրա կարծիքով՝ Մոսկվայի ու Շուշիի հռչակագրերում առկա է նույն կետը՝ «խորհրդակցությունների անցկացում եւ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում»:

Եթե Շուշիի հռչակագիրն ընկալվում է որպես Թուրքիայի պարտավորություն՝ պաշտպանելու Ադրբեջանը ռուսական սպառնալիքից, ապա Մոսկվայում համանման փաստաթղթի ստորագրումից հետո անորոշ է մնում այն հարցը, թե ով ումից պետք է պաշտպանվի: «Ինչ տեղի կունենա, եթե Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը բախվեն: Ինչ պետք է անի Բաքուն, եթե Անկարան ցանկանա մեզ հետ համագործակցել ինչ-որ հարցում, որը կհակասի Մոսկվայի հետաքրքրություններին, ինչպես նաեւ հակառակը»,- ասել է Ջաֆարլին:

Իհարկե, մոսկովյան հռչակագրում կան նաեւ այլ ուղղություններ, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի հետ կնքված փաստաթղթին, դրա ոգուն կամ արեւմտյան դիրքորոշումներին: Մասնավորապես՝ Ադրբեջանն իր բանակը վերակառուցում է Թուրքիայի, ավելի ճիշտ՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներով, վերջին տարիներին իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը նրան ազատում է զենքի ռուսկան շուկայից կախվածությունից, իսկ մոսկովյան հռչակագրում համաձայնեցված են համատեղ ռազմական պատրաստության, ժամանակակից զինատեսակներով բանակի հագեցման, ռազմական նշանակության արտադրանքի տարբեր տեսակների համատեղ արտադրության հարցերը: Այլ կերպ ասած՝ արգելակվում է Թուրքիայի ազդեցությունը ադրբեջանական բանակի վրա, իսկ ռուս-ադրբեջանական համագործակցությունը պետք է հանգեցնի Կասպից ծովում Թուրքիայի ռազմական ներկայության չեզոքացմանը:

Ադրբեջանը, ՌԴ-ի հետ ստորագրելով դաշնակցային համագործակցության մասին փաստաթուղթ, պարտավորվում է միջազգային հարցերում Մոսկվայի հետ նույն կամ մոտ դիրքորոշումներ արտահայտել: Նաեւ այն հարցերում, որոնք կապված են Ուկրաինայի, Վրաստանի, Սիրիայի, Լիբիայի, Իրանի եւ այլ խնդիրների հետ:

Հետաքրքիր եւս մեկ կետ. Ռուսաստանն ու Ադրբեջանը ձեռնպահ կմնան ցանկացած տնտեսական գործունեությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս կհասցնի մյուս կողմի հետաքրքրություններին: Մասնագետները պետք է որ հատուկ ուշադրություն դարձնեն դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման խնդրին՝ հասկանալու համար, թե այն որքանով կարող է հակասել ռուսական հետաքրքրություններին:

Մոսկովյան փաստաթղթի ստորագրումը, որը զարմանք է պատճառում նույնիսկ ադրբեջանական քաղաքական գործիչներին, վկայում է, որ Թուրքիան, ըստ էության, խժռել է Ադրբեջանը, որի ղեկավար Ալիեւը, սովոր լինելով սուլթանի դերին, ոչ մի կերպ չի հարմարվում մարզպետի պաշտոնին: Բացի այդ, Բաքուն Անկարային պարտք է արցախյան 44-օրյա պատերազմում տոնած հաղթանակի համար: Հնարավոր է՝ Ալիեւը պարզապես փախչում է պարտքից ու փորձում իր երկիրը հանել «Թուրքիայի երախից», եթե միայն զբաղված չէ Մոսկվային ունեցած պարտքի հատուցմամբ…

Հայաստանն այժմ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, իսկ վերջինս, ինչպես հայտարարվել է, ամեն բան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ: Մեր երկրում դա դիտվում է որպես անընդունելի նախապայման: Գուցե հիմա այլ մոտեցում կցուցաբերի Թուրքիան: Անկախ ամեն ինչից՝ այս բանակցությունների ընթացքը, տարածաշրջանային հարցերում թուրքական այժմյան դիրքորոշումները, ըստ էության, կբացահայտեն, թե ինչպիսին է պաշտոնական Անկարայի իրական վերաբերմունքը ռուս-ադրբեջանական մերձեցման նկատմամբ:

Թեգեր: ԱդրբեջանԴոնեցկԵԱՏՄԻլհամ ԱլիեւԼուգանսկՀԱՊԿՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել5Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Տիեզերքի հայ լեգենդը

Տիեզերքի հայ լեգենդը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist