Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանի քայլերը՝ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում

Ռուս խաղաղապահների դեմ կատարվող գործողությունները պայթունավտանգ են

Մարտի 10, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանի քայլերը՝ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կանխատեսելի էր, որ ռուս-ուկրաինական հակամարտության համապատկերին Ադրբեջանը կմեծացնի սադրանքները ՀՀ սահմանին եւ Արցախի Հանրապետության շփման գծում: Վերջին օրերին հաճախակի էին դարձել հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական շփման գծում, եւ մարտի 7-ին արձանագրվեց Երասխի միջադեպը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր: Հավատարիմ էր նենգ բնույթին՝ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե հայկական կողմն է միջադեպերը հրահրում, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարը հանձնարարեց անհապաղ պատասխանել ադրբեջանական բանակի դեմ «կատարվող գործողություններին»: Վերջին հայտարարությունն ավելի շուտ փաստում է Հասանովի վախերի մասին, քանզի վերջինս լավ գիտի, որ հայկական յուրաքանչյուր զոհի դիմաց սովորաբար վճարելու է մի քանի զոհերով:

Մարտի 8-ին էլ վնասվել է Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարը, եւ ամբողջ հանրապետությունը զրկվել է գազամատակարարումից:

Մարտի 9-ին էլ  ադրբեջանական զինուժն սկսել է կրակ բացել Խրամորթ գյուղի ուղղությամբ՝ թույլ չտալով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել:

Իրավիճակի կտրուկ սրումը Հայաստանի ու Արցախի հետ շփման գծում, գազատարի վնասումը եւ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները կարող են դիտարկվել միայն մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Այն դեպքում, երբ տարածաշրջանի եւ միջազգային այլ փորձագետներ ակտիվորեն քննարկում են Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հավանականությունը, Ադրբեջանի կողմից իրավիճակի կտրուկ սրումը կա՛մ ասվածի հաստատումն է, կա՛մ ծայրահեղ ապիկարության դրսեւորում՝ չգիտակցելով, որ նման միջադեպերը կարող են դիտարկվել միայն այդ վարկածի համատեքստում: Այն դեպքում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում ապառազմականացված գոտի ստեղծելու համար խաղասեղանին է դրել գրեթե ամեն ինչ, նրա դաշնակից Հայաստանի եւ առավել եւս Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ կատարվող գործողությունները ծայրահեղ վտանգավոր ու պայթյունավտանգ են, առնվազն՝ անխոհեմ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նրա գործողությունները համակարգող Թուրքիայի համար:

Մյուս կողմից էլ՝ ընդամենը 10 օր առաջ է Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ, եւ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին նման վտանգավոր համատեքստով գործողությունների գնալը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման դեպքում, առավել եւս Արցախում ռուս խաղաղապահների իրավասության տակ գտնվող տարածքներում հնարավոր անկայունությունն իր հետ բերելու է նաեւ Թուրքիայի ներգրավում, քանի որ Ադրբեջանը միայնակ դուրս չի գա ՀԱՊԿ-ի, առավել եւս՝ Ռուսաստանի դեմ, իսկ դա նշանակում է ՌԴ-ՆԱՏՕ հակամարտություն: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ասել են, որ չեն գնա ՌԴ-ի հետ ռազմական առճակատման, քանի որ, Պուտինի խոսքով, դա արդեն կլինի միջուկային պատերազմ: Բացի այդ, Ուկրաինայում ռուսական զինված ուժերն արդեն բավական տվյալներ ունեն, որ ինչպես Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ, այնպես էլ ընթացող ռազմական գործողություններում ներգրավված են ջիհադիստ ծայրահեղական զինյալներ, եւ գաղտնիք չէ, որ նրանց ներգրավման գործում «մասնագիտացած» է Թուրքիան: Սրան զուգահեռ հաճախակիացել են ծանր ռազմական ինքնաթիռների թռիչքները Ուկրաինա, եւ չի բացառվում, որ, բացի զենքից, այդ ինքնաթիռներով նաեւ գրոհայիններ են տեղափոխվում: Վերոնշյալ հանգամանքների պայմաններում, թերեւս, Ռուսաստանն ինքն է առիթ փնտրում Թուրքիային եւ Ադրբեջանին համարժեք պատասխանելու համար:

Այս իրավիճակում Թուրքիային ձեռնտու չէ ընդհարումը ՌԴ-ի հետ նաեւ այն առումով, որ մի կողմից նա իր բայրաքթարներն է վաճառում Ուկրաինային, մյուս կողմից էլ հակամարտությունից նաեւ այլ արդյունքներ է փորձում քաղել՝ համատարած պատժամիջոցների ժամանակ իր դռները լայն բացելով Ռուսաստանի, մասնավորապես՝ ռուբլու առաջ: Հետեւաբար, պաշտոնական Բաքուն ստիպված է մտածել, թե ինչքանով է խելամիտ միայնակ դուրս գալ ՌԴ-ի դեմ: Այլ կերպ ասած՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին զուգահեռ Հարավային Կովկասում Ադրբեջանի ցանկացած ապակայունացնող քայլ կարող է գնահատվել միայն ՌԴ-ի ուշադրությունը շեղելու, նրա դեմ երկրորդ ճակատ բացելու համատեքստում՝ իր բոլոր հետեւանքներով:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախխաղաղապահ ուժերՀԱՊԿպատերազմՌուսաստանսադրանք
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան քրդերի դեմ գործի է դնում նաեւ ջրի «զենքը»

Թուրքիան քրդերի դեմ գործի է դնում նաեւ ջրի «զենքը»

Եվրոպան հույս ունի նվազեցնել ռուսական գազի պահանջարկը

Եվրոպան հույս ունի նվազեցնել ռուսական գազի պահանջարկը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist