Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Մեր տարածաշրջանին այսօր առավել քան անհրաժեշտ է կայունությունը

Արցախի շուրջ քաղաքական բանակցությունների մեկնարկի համար բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով

Մարտի 18, 2022
Տարածաշրջան
Մեր տարածաշրջանին այսօր առավել քան անհրաժեշտ է կայունությունը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
655
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամում օրեցօր մեծանում է Թուրքիայի դերակատարությունը: Պաշտոնական Անկարան ձգտում է հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական միջնորդի առաքելություն ստանձնել՝ գործընկերային հարաբերություններ պահպանելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Չնայած այն բանին, որ Անկարան անընդհատ բայրաքթարներ է մատակարարում Կիեւին, որոնք ռուսական զինված ուժերին կորուստներ պատճառելու հիմնական միջոցն են, եւ բացի այդ էլ տեղեկություններ կան, որ ինչպես արցախյան պատերազմում, այնպես էլ ուկրաինականում դրանց օպերատորները թուրք զինվորականներ են, այնուամենայնիվ, Մոսկվան չի ցանկանում վատացնել հարաբերությունները վերջինիս հետ:

Սա է փաստում մարտի 16-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը: Բանակցություններին հաջորդած ճեպազրույցում վերջինս բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել նրանց միջեւ առկա հակամարտության պայմաններում: Սերգեյ Լավրովն էլ նշեց, որ չնայած Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, այդուհանդերձ, իրենք ողջունում են Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը: Չավուշօղլուն իր հերթին եւս մեկ անգամ ընդգծեց, որ Անկարան ցանկանում է՝  ճգնաժամն ավարտվի խաղաղ ճանապարհով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական գործընթացներին: Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Կազմակերպվել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը եւ մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ»: Սա խոսում է այն մասին, որ չնայած ուկրաինական ճգնաժամին ուղղված հիմնական ռեսուրսներին՝ ՌԴ-ն ուշադրության կենտրոնում է պահում նաեւ Հարավային Կովկասը:

Հանդիպումից հետո հնչած ուղերձներից պարզ է դառնում, որ ՌԴ-ն բնական է համարում Ուկրաինայի պատերազմում Թուրքիայի, ինչպես իրենք են հայտարարել, մասնավոր ընկերության կողմից բայրաքթարների վաճառքը: Նկատենք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները չվատացնելով էլ Անկարան մեծ տնտեսական շահույթ է ապահովում իր համար: Այսօր դեպի արեւմուտք ՌԴ-ի տնտեսական պատուհանը բաց է միայն Թուրքիայով:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, որքան էլ տխուր հնչի, այսօր ձեռնտու չէ նաեւ հայկական կողմին: Առաջնային դերակատարում ունենալով Արցախի դեմ ագրեսիայի սկսման եւ ելքի ապահովման մեջ՝ Անկարան կարողացավ հասնել այն բանին, որ հրադադարի վերահսկողության Ակնայի կենտրոնում ՌԴ զինված ուժերի հետ իր զինծառայողների ներկայությունն ապահովի: Այն ինչ-որ առումով սիրիական մոդելի տեղայնացումն էր Արցախի շուրջ: Այլ կերպ ասած, Արցախի սահմանների մոտ ստեղծվեց ՌԴ-Թուրքիա շփման եւս մեկ գիծ:

Այս պայմաններում այդ երկու երկրների միջեւ ցանկացած լարվածություն իր ուղիղ դրսեւորումն է ստանալու նրանց շփման բոլոր կետերում, նաեւ՝ Արցախում: Նման իրավիճակն ուղղակի հարված է Արցախի կարգավիճակի հարցի քաղաքական կարգավորման գործընթացին, որը դեռ չի թեւակոխել նոր փուլ, բայց անխուսափելիորեն տեղի կունենա: Աննախադեպ բարդ եւ լարված աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում այսօր առաջնային խնդիրը տարածաշրջանն անկայունություններից հեռու պահելն է: Սա գերխնդիր է՝ աչքի առաջ ունենալով այն բացարձակ ճշմարտությունը, որ մեր օրերում հնարավոր անկայունության օջախ կարող է դառնալ աշխարհի ցանկացած անկյուն, հատկապես Եվրասիա աշխարհամասում:

Թեգեր: ԹուրքիաՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Սոցաջակցության համար կարող են դիմել մինչեւ ապրիլի 15-ը

Սոցաջակցության համար կարող են դիմել մինչեւ ապրիլի 15-ը

Տեղեկատվական պատերազմ

Տեղեկատվական պատերազմ

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist